ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի N – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 14-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ կետում «4» թիվը փոխարինել «5» թվով։
2. Որոշում 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում․
1) 8-րդ կետում «(sms)» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 8․1-ին կետով նախատեսված դեպքերի» բառերը,
2) լրացնել նոր 8․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․
«8․1․ Չափագրողի կողմից 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ hաշվառման փաթեթն առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելուց հետո պատվիրատուն դրա վերաբերյալ տեղեկացվում է կարճ հաղորդագրության միջոցով (sms)։ Ներկայացված hաշվառման փաթեթն ուսումնասիրվում է Կադաստրի կոմիտեի կողմից՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում։ Սույն կետով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է չափագրողի կողմից կազմված տվյալները 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերի (օրթոֆոտոլուսանկարների) հետ համեմատելով, որի արդյունքում Կադաստրի կոմիտեն հաստատում կամ մերժում է ինքնակամ կառույցի հաշվառումը։ Ինքնակամ կառույցի հաշավառումը հաստատելու դեպքում ձևավորվում է չափագրման ծածկագիր, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է կարճ հաղորդագրության միջոցով (sms)։ Ինքնակամ կառույցի հաշվառումը մերժելու դեպքում պատվիրատուն կրկին տեղեկացվում է կարճ հաղորդագրության միջոցով (sms)։»,
3) 10-րդ կետում «4» թիվը փոխարինել «5» թվով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Երևան 2025 թ.
-
Discussed
29.07.2025 - 18.08.2025
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 5932
Print