Drafts

In the title
Draft development authority
Type
16.04.2024 02.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. հունիս ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
0 372

Discussed 18.12.2023 - 03.01.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. փետրվար ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
0 1023

Discussed 14.03.2023 - 30.03.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության գործընթացում հստակեցնել` միջպետական պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերի սովորողների ներգրավման հարցը, 3 ամսով երկարաձգել պատրաստության ժամկետը` ծրագրի շրջանակներում ընդհանուր զինվորական ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի 6 ամիս, 10 տոկոսով նվազեցնել ՄՈԳ անցողիկ շեմերը, ծրագրով տրված տարկետման դադարման հիմք սահմանել նաև ուսումնառության ժամկետի փոփոխման հիմքերի առաջացումը, ինչպես նաև պարզեցնել 18 տարին լրանալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
0 2002

Discussed 28.12.2022 - 12.01.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն 2022 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2023 թվականի մարտի 31-ը ներառյալ:
2 3202

The draft has been accepted

Discussed 08.07.2020 - 23.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N1610-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի նպատակը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N1610-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն տրամադրված բնակարանի գնման վկայագրերի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետի փոփոխությունն է՝ երկարաձգումը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ Որոշմամբ նախատեսված աշխատանքների համար սահմանել իրատեսական ժամկետ:
1 5740