Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Լուսինե Մինասյան 16.07.2025 18:41:40 | Տարկետման համակարգի բարելավումը պետք է միտված լինի ոչ միայն բարձր վարկանիշ ունեցող բուհերում սովորող կամ դիմող քաղաքացիներին արտոնություններ տրամադրելուն, այլ նաև՝ հավասար հնարավորությունների ստեղծմանը բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ունեն ակնառու կրթական և գիտական ներուժ՝ անկախ բուհի վարկանիշից կամ կրթաթոշակի առկայությունից։ Առաջարկում եմ նախագծում ներառել դրույթ, ըստ որի՝ տարկետման իրավունքը կարող է տրամադրվել նաև այն քաղաքացիներին, ովքեր ունեն հաստատված գիտական կամ կրթական արդյունքներ, օրինակ՝ միջազգային օլիմպիադաներում, գիտաժողովներում, մրցույթներում մասնակցություն կամ հաղթանակ, անկախ այն բուհից, որտեղ նրանք դիմել են։ Սա կխթանի Հայաստանի բուհերի կրթական ակտիվությանը: | Չի ընդունվել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման 7-րդ և 8-րդ կետերում արդեն իսկ սահմանված են համապատասխան միջազգային և տեղական օլիմպիադաների մրցանակակիր լինելը և գիտական գործունեությունը որպես նվաճումներ դիտարկելու կարգավորումը: |