«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 23-րդ կետում «մատակարարումը» բառից հետո ավելացնել «, ծառայությունների մատուցումը՝ բացառությամբ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի հոդված 14-ի 1-ին մասի 8-10-րդ կետերով սահմանված գործունեության տեսակներով մատուցվող ծառայությունների» բառերը․
Հոդված 2. Սույն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի գործողությունը տարածվում է Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կատարված գործարքների վրա։
Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն տարածվում Օրենքի 1-ին հոդվածով նախատեսված՝ մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը կատարված գործարքների նկատմամբ։
-
Discussed
25.06.2025 - 10.07.2025
-
Type
Law
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 1178
Print