««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտություն
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դեղատոմսով բաց թողնվող դեղերի շարքին դասվող դեղերի նշանակման, առանց դեղատոմսի իրացման հետ կապված իրավախատումների և կիրառվող պատասխանատվության միջոցների շրջանակների հստակեցման հանգամանքով:
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 9-րդ մասով արգելք է սահմանված միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դեղատոմսերի դուրսգրման համար: Մինչդեռ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ բժշկի կողմից պացիենտին նշանակվում են դեղատոմսով բաց թողնվող դեղերի շարքին դասվող դեղեր, սակայն բժշկի կողմից դեղատոմս դուրս չի գրվում: Միևնույն ժամանակ որևէ գործիքակազմ նախատեսված չէ բժշկի կողմից դեղատոմս դուրս չգրելու կամ ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դեղատոմսերի դուրսգրման գործընթացի նկատմամբ բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու դեպքում վերջինիս ևս պատասխանատվության ենթարկելու համար:
Գործող կարգավորումների համաձայն` վարչական պատասխանատվություն է նախատեսված միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դեղատոմսեր գրելու համար: Ինչպես նաև վարչական պատասխանատվությունը սահմանված է յուրաքանչյուր անվանմամբ դեղի դուրս գրման և իրացման դեպքի համար:
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` առաջարկվող օրենսդրական փոփոխություններով որպես արգելք կսահմանվի նաև բժշկի կողմից դեղատոմսով դուրսգրման ենթակա դեղերի համար դեղատոմս դուրս չգրելը, ինչպես նաև բժշկական կազմակերպության ղեկավարի համար կսահմանվի պարտականություն` դեղատոմսերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գրելու նկատմամբ հսկողություն իրականացնելու մասով: Միաժամանակ նշված պահանջների չկատարման համար կնախատեսվի համապատասխան վարչական պատասխանատվություն:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործող կարգավորումների համաձայն վարչական պատասխանատվություն է նախատեսված դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերով իրացնելու համար, ուստի նախագծով առաջարկվում է պատասխանատվության ենթարկել ոչ թե յուրաքանչյուր անվանմամբ դեղի իրացման համար, այլ յուրաքանչյուր իրացման դեպքով:
Նախագծով նաև վերանայվում են վարչական պատասխանատվության միջոցները, տարանջատվում և հստակեցվում սանկցիաները` սահմանելով նաև տուգանքի առավելագույն շեմի սահմանափակում:
Միաժամանակ, հանվում է վերոնշյալ արարքները մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար օրենսգրքով սահմանված առավել խիստ (կրկնապատիկի չափով) վարչական պատասխանատվության միջոցը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վարչական իրավախախտումների և պատասխանատվության միջոցների հստակեցում, պատասխանատվության բեռի համաչափ բաշխում, իրավախախտումների դեպքերի նվազում, ինչը հնարավորություն կտա օրենսդրությամբ սահմանված պահանջների պատշաճ պահպանմամբ իրականացնել բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, որի 4.5-րդ գլխի 8-րդ կետի համաձայն` Կառավարության հիմնական նպատակներից շարունակում է մնալ առողջապահության էլեկտրոնային ամբողջական համակարգի ներդրումը, որի շնորհիվ քաղաքացիներին էլեկտրոնային հարթակում հասանելի կլինեն իրենց բժշկական տվյալները: Էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր կլինի առցանց հերթագրվելու բժշկական հաստատությունում ծառայություն ստանալու նպատակով, էլեկտրոնային դեղատոմսով դեղատներից ստանալ նշանակված դեղորայքը ...:
-
Discussed
16.06.2025 - 01.07.2025
-
Type
Law
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 2089
Print