Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 25-րդ հոդվածում`

1) 9-րդ մասում «դուրսգրումը» բառից հետո լրացնել «կամ դեղատոմսով բաց թողնվող դեղերի համար դեղատոմս դուրս չգրելը» բառերով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին մասով.

«9.1. Դեղատոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գրելու նկատմամբ հսկողությունն իրականացնում է  բժշկական հաստատության ղեկավարը կամ նրա կողմից նշանակված պաշտոնատար անձը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.3-րդ հոդվածում`

1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դուրս գրված դեղատոմսերով իրացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝

1) մինչև 5 իրացման յուրաքանչյուր դեպքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

2) 5 և ավելի իրացման յուրաքանչյուր դեպքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը:»,

2) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դեղատոմսեր դուրս գրելը կամ դեղատոմսով բաց թողնվող դեղերի համար դեղատոմս դուրս չգրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր դուրս չգրված կամ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթով դուրս գրված դեղատոմսի համար՝

1) մինչև 5 դեղատոմսի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

2) 5 և ավելի դեղատոմսի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկը:»,

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին մասով.

«8.1. Դեղատոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գրելու նկատմամբ բժշկական հաստատության ղեկավարի կամ նրա կողմից նշանակված պաշտոնատար անձի կողմից հսկողություն չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը, որը հանգեցրել է բժշկի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթերի վրա դեղատոմսեր դուրս գրելուն կամ դեղատոմսով բաց թողնվող դեղերի համար դեղատոմս դուրս չգրելուն՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր դուրս չգրված կամ օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող ձևաթղթով դուրս գրված դեղատոմսի համար՝

1) մինչև 5 դեղատոմսի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,

2) 5 և ավելի դեղատոմսի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը:»,

4) 22-րդ մասում «4-21-րդ մասերով» բառերը փոխարինել «4-6-րդ, 9-21-րդ մասերով» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    16.06.2025 - 01.07.2025

  • Type

    Law

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2085

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: