Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

                                                                                                                                                                                                                            

  1. Առկա իրավիճակը և իրավական ակտի անհրաժեշտությունը։

Հետխորհրդային տարիներից սկսած հանրապետության գյուղատնտեսության բնագավառում, մասնավորապես բուսաբուծության ոլորտում՝ ջերմատնային տնտեսություններում, բաց դաշտում ու այգիներում գրեթե անտեսվում են                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 աշխատանքի անվտանգության հետ առնչվող հարցերի կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Անցած տասնամյակների ընթացքում ագրարային ոլորտում էապես փոխվել է տնտեսավարման ձևը, կազմավորվել են հիմնականում փոքր    գյուղացիական տնտեսություններ և ոչ մեծ թվով  խոշոր տնտեսություններ, որոնք ինքնուրույն են տնօրինում և շահագործում իրենց պատկանող հողատարածքները, գույքը, գյուղատնտեսական տեխնիկան,  գործիքները, պարբերաբար առնչվում  պեստիցիդների ու ագրոքիմիկատների կիրառության հետ։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետությունում մեծ տեմպերով ավելանում են ջերմատնային տնտեսությունները՝ նպաստելով գյուղատնտեսական համախառն արտադրանքի և արտահանման ծավալների աճին, ինչպես նաև շարունակաբար ավելանում են ջերմատնային տնտեսությունների արտադրական տարբեր գործընթացներում ներգրավված աշխատակիցների քանակը։ Հարկ է նշել, որ ջերմատնային տնտեսություններում աշխատանքային պայմանները առանձնահատուկ են, որտեղ առկա են բազմաթիվ և տարբեր վտանգավորության աստիճանի սարքեր, սարքավորումներ, մի շարք արտադրական գործոնների ազդեցություն, որով պայմանավորված անհրաժեշտ է առաջնորդվել հատուկ վարքագծի և գործելակերպերի պարտադիր   կանոններով։ Աշխատանքի անվտանգության կանոնների հստակ սահմանման  և վերահսկողության բացակայության պայմաններում հաճախակի են արձանագրվում դժբախտ պատահարներ ու անցանկալի իրավիճակներ։ Ոլորտում արտադրական տարբեր գործընթացների համար անվտանգության կոնկրետ պայմանների,  պահանջների սահմանումն ու դրանց  ապահովումը այլևս դարձել է խիստ անհրաժեշտ և հրատապ լուծումներ պահանջող խնդիր։

 

2        Խնդրի սահմանումը

      Աշխատանքային անվտանգությունը ենթադրում է աշխատավայրում ռիսկերի կառավարում՝ պաշտպանելով աշխատողներին վնասվածքներից, հիվանդություններից և դժբախտ պատահարներից: Այս խնդիրը արդիական է նաև ագրարային ոլորտում՝ հատկապես ներկա պայմաններում, երբ հանրապետությունում մեծ թափով ընթանում է ջերմատնային տնտեսությունների հիմնումը, պտղատու, հատապտղատու և խաղողի ինտենսիվ այգիների հիմնադրումը, բարձրանում է գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակը, շարունակաբար ավելանում է պեստիցիդների, ագրոքիմիկատների և այլ միջոցների օգտագործումը, իսկ տեխնոլոգիական զարգացումները և աշխատանքային պայմանների փոփոխությունները պահանջում են նոր մոտեցումներ աշխատանքի անվտանգ կազմակերպման և վերահսկման հարցերում։

 

 

3  Կարգավորման նպատակը

Սույն Նախագծի ընդունման նպատակն է  կարգավորել ջերմատնային տնտեսություններում, բաց դաշտում և այգիներում աշխատանքի անվտանգության հետ կապված հարաբերությունները։

 

4 Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

5 Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունումը հնարավորություն կտա հստակորեն սահմանել ու կանոնակարգել ջերմատնային տնտեսություններում, բաց դաշտում և այգիներում աշխատանքների իրականացման անվտանգության ապահովման պահանջներն ու պայմանները, բարձրացնել գործատուների ու աշխատողների պատասխանատվությունը, ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր՝   աշխատողներին վնասվածքներից, հիվանդություններից և դժբախտ պատահարներից պաշտպանելու համար։

 

6 Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:

 

7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Առաջարկվող նախագիծը անմիջական կապ չունի ռազմավարական փաստաթղթերի հետ։

  • Discussed

    13.06.2025 - 03.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1607

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: