Under development
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2025 թվականի N –Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34‑րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման այսուհետ՝ Որոշում՝
- 1-ին կետի 1-ին ենթակետում «իսկ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասի 8-12-րդ կետերով սահմանված լիազորություններն իրականացնում է` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը» բառերը փոխարինել «բացառությամբ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ, 43-րդ հոդվածի 6-րդ, 47-րդ հոդվածի 2-րդ մասերի, որոնցով սահմանված լիազոր մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է» բառերով.
- 1-ին կետի 2-րդ ենթակետը « պահպանության ծառայությունը» բառերից հետո լրացնել «, որոնք իրենց համակարգի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների համար վերադաս մարմինն են» բառերով.
- N 1 հավելվածում`
ա. 3.2-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը․
բ․ 12-րդ կետը «անհրաժեշտության» բառից հետո լրացնել «(եթե ներկայացված փաստաթղթերը լրացված են սահմանված կարգի խախտմամբ կամ նախորդիվ կատարված ստուգումներով հայտնաբերվել են գործատուի կողմից օրենսդրության խախտմամբ տեղեկանքներ տալու դեպքեր)» բառերով․
գ․ 12.1-ին կետը «անհրաժեշտության» բառից հետո լրացնել «(օրենսդրությամբ սահմանված կարգով մոնիթորինգ իրականացնելու կամ ստուգումներով գործատուի կողմից օրենսդրության խախտմամբ տրված տեղեկանքներ հայտնաբերելու, պետական մարմինների հարցումների կամ նրանցից տեղեկատվություն ստանալու դեպքերում, դիմումների հիման վրա)» բառերով․
դ. 14.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14.6. 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է (զբաղեցրել է պաշտոն)՝
- Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում․
- Ազգային ժողովում (Գերագույն Խորհրդում)․
- Հայաստանի Հանրապետության դատական, դատախազական, ինչպես նաև դրանց տեղական մարմինների ապարատներում․
- Հայաստանի Հանրապետության կառավարությունում.
- Հայաստանի Հանրապետության նախարարությունում.
- Հայաստանի Հանրապետության վարչությունում, պետական վարչությունում.
- պետական տեսչությունում, տեսչությունում.
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնում.
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գլխավոր վարչությունում.
- պետական կոմիտեում.
- պետական հանձնաժողովում.
- պետական հիմնարկում.
- պետական նոտարական գրասենյակում.
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում.
- Մետաղափորձարկման հսկողության ազգային պալատում.
- Թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանում.
- ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում և նրա ինստիտուտներում.
- մարզպետարանում, Երևանի քաղաքապետարանում, համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքապետարանում.
- Հայաստանի Հանրապետության բանկերում, Կենտրոնական բանկում.
- բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում (հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում, գյուղական առողջության կենտրոններում դիսպանսերներում, ատամնաբուժարաններում, լաբորատորիաներում և այլն).
- ուսումնական հաստատությունում․
- թատրոններում, կինոթատրոններում․
- քաղաքացիական ավիացիայի գործարաններում և կազմակերպություններում․
- ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 6, 7 հավելվածներում նշված կազմակերպություններում՝ անկախ այդ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնից կամ կատարած աշխատանքից․
- սույն կետի 1-22-րդ ենթակետերում նշված մարմինների (կազմակերպությունների) տարածքային բաժանմունքներում (բաժիններում, կենտրոններում), վարչություններում։»,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.7-րդ կետով․
«14.7. Եթե անձն աշխատել է (զբաղեցրել է պաշտոն) Լեռնային Ղարաբաղի տարածքում, ապա սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում՝
1) 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար․
2) 2004 թվականի հունվարի 1-ից մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար, եթե Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության համաձայն չի ստացվել մինչև 2014 թվականը վարված` տվյալ բնակավայրի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների համապատասխան բազան․
3) անկախ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն աշխատանքային ստաժը հաստատված լինելու կամ չլինելու հանգամանքից՝
ա․մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար, եթե առկա է աշխատանքային ստաժը սահմանող` Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 30-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը տրված տեղեկանքը,
բ․ կոլտնտեսությունում (խորհրդային տնտեսությունում) աշխատած՝ մինչև 1998 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար։»,
զ․15-րդ կետի 1-ին ենթակետից հանել «գրանցամատյաններում և» բառերը, իսկ 2‑րդ ենթակետում «բազան և հարկային» բառերը փոխարինել «բազան կամ հարկային» բառերով,
է․ 15.4-րդ, 15.6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
ը․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.9-րդ կետով․
«15.9. Եթե աշխատանքային գործունեության 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու համար անհրաժեշտ է սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ (եթե այս փաստաթղթերից մեկի առկայության դեպքում այդ ժամանակահատվածը կհաշվառվեր աշխատանքային ստաժում) և սույն կարգով սահմանված կարգով հաստատվում է անձի՝ սոցիալական վճար կատարած լինելու հանգամանքը, ապա աշխատանքային ստաժը հաստատելու համար աշխատավարձ ստանալու մասին տեղեկատվություն չի պահանջվում (աշխատանքային ստաժը հաստատվում է անկախ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթի առկայության)։»,
թ․ 19.1-ին, 19.2-րդ և 36.4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
ժ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.3-րդ կետով․
«30․3․ Անհատ ձեռնարկատիրոջը օրենքով սահմանված կարգով չաշխատելու պայմանի առկայությամբ կենսաթոշակ է նշանակվում գործունեությունն անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցրած լինելու կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում:»,
ժա․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 34.1-րդ կետով․
«34.1. Եթե անձի կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) տեղափոխվել է (են) Ռուսաստանի Դաշնություն՝ կենսաթոշակ նշանակելու համար և նրան չի նշանակվել կենսաթոշակ, ապա Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ է նշանակվում և վճարվում՝
1) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեի հաշվառումից դուրս գալու դեպքում՝ սոuյն կարգի 34-րդ կետում սահմանված ժամկետներում, որպես Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու (կենսաթոշակ չվճարելու) ամիս դիտարկելով կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու հիմքով Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամիսը,
2) Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեի հաշվառումից դուրս չգալու դեպքում՝ դիմելու ամսվան նախորդող 6-րդ ամսվա 1-ից, բայց ոչ շուտ կենսաթոշակի գործը (փաստաթղթերը) Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից։»,
ժբ․ 41-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կամ զինծառայողի անձնական գործակիցը» բառերը,
ժգ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 47.1-ին կետով․
«47.1․ Օրենքով սահմանված կարգով չաշխատելու պայմանի առկայությամբ անհատ ձեռնարկատիրոջը նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցրած ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու դեպքում։»,
ժդ․48-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու, նրա՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումն ստանալու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, բանկից չի ստացվել օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հայտարարությունն ստորագրելու (բանկ ներկայանալու) մասին տեղեկատվություն կամ նշված ժամկետում օրենքի 35-րդ հոդվածի 6.1‑ին մասով սահմանված կարգով չի հաստատվել նրա՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը.»,
ժե․ 50-րդ կետում «հանգամանքից» բառը փոխարինել «, սույն կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության առկայության և կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված լինելու հանգամանքներից» բառերով.
ժզ. 50.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«50.2. Սույն կարգի 50.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից ինքնաշխատ եղանակով ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա (անկախ կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված լինելու հանգամանքից), 3-րդ ենթակետում նշված դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից: Սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «ավարտ» տողում նշված ամսաթվից։ Սույն կարգի 50.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում նշված՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու ամսաթիվ է համարվում անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի (վարչական ակտի) «Գնահատման ամսաթիվը» մասի «սկիզբ» տողում նշված ամսաթիվը։»,
ժէ․ 52.5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) այդ օրենքով կենսաթոշակ նշանակելու օրվանից.»,
ժը․ 52.5-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «պետական գրանցման» բառերը,
ժթ․62-րդ և 63-րդ կետերում «դադարելը» բառից հետո լրացնել «կամ լիազորագրով կենսաթոշակը վճարելու ընթացքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով,
ի․ 63.1-ին կետի «: կետադրական նշանը փոխարինել «. կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) լիազորագրով վճարելու ընթացքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է։»,
իա․ 64.2-րդ և 68-րդ կետերում «պետական գրանցումից» բառերը փոխարինել «օրվանից» բառով,
իբ․ 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«78. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուի դիմումի հիման վրա տալիս է տեղեկանք կենսաթոշակառու լինելու (չլինելու), կենսաթոշակի չափի մասին։»,
իգ․ 79-րդ և 80-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել․
- N 2 հավելվածում՝
ա․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին մասով․
«10.1. Անձի՝ 1992 թվականից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն (Լեռնային Ղարաբաղում՝ մինչև 2014 թվականի հունվարի 1-ն) ընկած ժամանակահատվածում աշխատելը (աշխատանքային ստաժը), որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, դատարանի վճռով հաստատված լինելու դեպքում, վճռում նշված ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթի առկայությամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 1 հավելվածի 14.5-14.7-րդ կետերով նախատեսված դեպքերի։»․
բ․ 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5-ի N 665‑Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետում նշված բազաներում առկա տեղեկատվության հիման վրա սոցիալական վճարներ կատարելը հաստատող փաստաթուղթը ձևավորում է ինքնաշխատ եղանակով։»,
գ․լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին մասով․
«14.1. Եթե աշխատանքային գործունեության 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու համար անհրաժեշտ է սոցիալական վճարներ կատարելը հաստատող փաստաթուղթ (եթե այդ փաստաթղթի առկայության դեպքում այդ ժամանակահատվածը կհաշվառվեր աշխատանքային ստաժում), ապա աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է ապահովադիրի կողմից սոցիալական վճար կատարած լինելը հավաստող վճարման հանձնարարագրով կամ անդորրագրով:»,
դ. 21.1-րդ կետը ում «հիման վրա» բառերից հետո լրացնել «՝ ինքնաշխատ եղանակով» բառերով,
ե․ 21.3-րդ և 31-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
զ․ 23-րդ կետում «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տված» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայությունում առկա տեղեկատվությամբ (տեղեկանքով)» բառով,
է․ 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«37. 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) շրջանակներում աշխատանքային ստաժում հաշվառվում են՝
1) մինչև 1992 թվականի հունվարի 1-ը ԽՍՀՄ-ի տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները,
2) համաձայնագրի՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ մասնակից հանդիսացող այլ պետության տարածքում 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 1-ն աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները։»,
ը․ 43-րդ կետը «դրությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կանոնների 43.1-ին և 54-րդ կետերում նշված դեպքերի» բառերով,
թ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 43.1-ին կետով․
«43.1․ Աշխատանքային ստաժը հաստատելու համար աշխատանքային գրքույկում կատարված գրառումները հիմք են ընդունվում նաև այն դեպքում, երբ աշխատանքային գրքույկի․
- անընթեռնելի կնիքով (առանց կնիք) գրառումները կատարված են տիտղոսաթերթում կամ միջնամասում, իսկ դրանից հետո կատարված գրառումները և դրանք հաստատած կնիքներն ընթեռնելի են․
- միջնամասի գրառման աջ մասում բացակայում է աշխատանքի ընդունման կամ ազատման ամսաթիվը և (կամ) հրամանի համարը, ազատման գրառումը հաստատված չէ պատասխանատուի ստորագրությամբ, իսկ դրանից հետո կատարված գրառումները համապատասխանում են գրքույկները վարելու կարգին․
- տիտղոսաթերթում բացակայում է անձի կամ համապատասխան կազմակերպության (որտեղ առաջին անգամ լրացվել է անձի աշխատանքային գրքույկը) պատասխանատու անձի ստորագրությունը․
- հայերեն կամ ռուսերեն բաժիններից մեկում լրացված տվյալները համապատասխանում են անձի՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 5‑ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում ներկայացված` անձը հաստատող փաստաթղթերի տվյալների հետ․
- աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանների միջակայքերում բացակայում են կազմակերպության անվանափոխությանն առնչվող կամ այլ պաշտոնի տեղափոխման հրամանները։ Այս դեպքում կազմակերպության իրավահաջորդության (իրավանախորդության) կամ անվանափոխության մասին տեղեկատվությունը ճշտվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ազգային արխիվի կամ այլ աղբյուրների միջոցով։»,
ժ. 52-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կանոնների 52.1-ին կետում նշված դեպքերի» բառերով,
ժա․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 52.1-ին կետով․
«52.1. Ստաժը հաստատող փաստաթուղթը համարվում է, որ պատկանում է տվյալ անձին, եթե դրանում նշված տվյալներով բնակչության պետական ռեգիստրում անձ չի նույնականացվում, իսկ անձի անունը կամ հայրանունը կամ ազգանունը նրա անձը հաստատող փաստաթղթում գրառված՝
1) անունից, հայրանունից տարբերվում է «իկ» վերջավորությամբ (օրինակ՝ «Արա» և «Արայիկ») կամ նույն անունի՝ ընդունված արտասանական կրճատ տարբերակով (օրինակ՝ «Հովհաննես», «Հովիկ», «Հովո», «Օհանես») կամ տառասխալով (օրինակ՝ «Հովհաննես», «Հովահանես»),
2) ազգանունից տարբերվում է դրա բառարմատ հանդիսացող անունի հնչյունափոխությունից (օրինակ՝ «Հովհաննիսյան» և «Օհանիսյան») կամ տառասխալով (օրինակ՝ «Հովհաննեսյան», «Հովահաննիսյան») կամ վերջավորությամբ (օրինակ՝ «Մարգարյան» և «Մարգարով»):»․
- N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով․
«11. 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին», 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերին մասնակցությունը դադարեցրած պետության տարածքում ձեռք բերված զինվորական ծառայության ստաժը համաձայնագրին մասնակցությունը դադարեցնելու օրվանից հետո կենսաթոշակ նշանակելիս զինվորական ծառայության ստաժում չի հաշվառում։».
- N 6 հավելվածի աղյուսակի 1-ին տողի 3-րդ սյունակը ավագ ջոկատավար» բառերից հետո լրացնել «պիոներ ջոկատավար» բառերով և սյունակից հանել «ուսումնադաստիարակչական (ուսումնական, դաստիարակչական), ուսումնաարտադրական մասի կամ արտադրական ուսուցման գծով տեղակալներ, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների գծով» բառերը, իսկ «դաստիարակչական),» բառը փոխարինել «դաստիարակչական)» բառով․
- N 8 հավելվածում՝
ա․ 5-րդ կետի 3-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
բ․ 16-րդ կետում «վճարելը» բառը փոխարինել «ստանալու իրավունքը» բառերով,
գ․ 21-րդ կետում «դադարելը» բառից հետո լրացնել «կամ լիազորագրով վճարելու ընթացքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով․
- N 9 հավելվածում՝ 17-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․
- N 10 հավելվածում՝
ա․ 5-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ ազգային օպերատորի» բառերը, իսկ 7‑րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
բ․ 6-րդ կետի 3-րդ ենթակետը «ավարտելու մասին տեղեկանքը» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ սույն ենթակետում նշված փաստաթղթերի՝ նոտարական կարգով հաստատված կրկնօրինակը)» բառերով և 8-րդ ենթակետում «: կետադրական նշանը փոխարինել «. կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-11-րդ ենթակետերով․
«9) արհմիության, կուսակցության կամ կոմերիտմիության անդամատոմսը.
10) կենսաթոշակ նշանակելու դիմումն անձի խնամակալի կողմից ներկայացնելու (անձի խնամակալին վճարելու) դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի տված տեղեկանքը անձի նկատմամբ խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին, անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը.
11) կենսաթոշակը խնամատար ծնողին վճարելու դեպքում՝ երկարաժամկետ խնամատարության պայմանագիրը։»,
գ․ 12-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) կենսաթոշակ նշանակելու դիմումն անձի խնամակալի կողմից ներկայացնելու (անձի խնամակալին վճարելու) դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի տված տեղեկանքը անձի նկատմամբ խնամակալ ճանաչված լինելու և խնամակալության ժամանակահատվածի մասին, անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը.»,
դ. 25-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ ազգային օպերատորի» բառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ, սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «բ» և «դ» պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխան ծրագրային գործիքը ներդնելու օրվանից:
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում ապահովել ծրագրային գործիքների մշակումն ու ներդրումը, որոնք կապահովեն՝
- 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածը ինքնաշխատ եղանակով հաշվարկելը և աշխատանքային ստաժում հաշվառելը,
- ապահովադիրների հաշվառման էլեկտրոնային տվյալների բազայում առկա տեղեկատվության հիման վրա սոցիալական վճարներ կատարելը հաստատող փաստաթղթի ինքնաշխատ եղանակով ձևավորումը:
-
Discussed
11.06.2025 - 27.06.2025
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 456
Print