ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ
ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
Երկաթուղու պաշտպանական գոտիները և դրանց չափերը սահմանելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 10-րդ մասի պահանջի կատարմամբ, որը նախատեսում է երկաթուղու պաշտպանական գոտու չափերի սահմանում:
- Ընթացիկ վիճակը և խնդիրները
Ներկայումս «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 9-րդ մասի սահմանված է պաշտպանական գոտու նվազագույն չափը, սակայն նշված չեն տեղամասերը, որոնք նույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սահմանվում են երկաթուղային գծերի և երկաթուղային այլ օբյեկտների անվտանգ շահագործման, ինչպես նաև բնակչության, երկաթուղային տրանսպորտի աշխատողների և ուղևորների անվտանգության ապահովման նպատակով սողանքների, փլուզումների, ողողումների և այլ բացասական ազդեցությունների ենթակա տեղերում:
Նշված կարգավորման բացակայությունը խիստ բացասական է անդրադառնում բազմաթիվ բիզնես նախաձեռնությունների և ներդրումային ծրագրերի իրագործման վրա:
- Կարգավորման նպատակ
Ուսումնասիրելով այլ երկրների օրենսդրությունը, փորձը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համագործակցելով մշակվել է երկաթուղու պաշտպանական գոտիները և դրանց չափերը, որով կլրացվի այդ մասով գործող օրենսդրական բացը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագիծը չի նախատեսում տվյալ բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ընդունումը դրական ազդեցություն կունենա բիզնես միջավայրի զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման վրա՝ պահպանելով երթևեկության անվտանգության պահանջները:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի տարեկան եկամուտների փոփոխությունների չի հանգեցնում:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը սահմանելու անհրաժեշտությունը բխում է «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 10-րդ մասի կատարման պահանջներից։
-
Discussed
10.06.2025 - 26.06.2025
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1043
Print