Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___________ 2025 թվականի N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) N 1 հավելվածով հաստատված կարգում 5-րդ կետից հետո լրացնել նոր 5․1-ին կետ, հետևյալ բովանդակությամբ․

«5․1․ Դեղերի արտադրության լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Լիցենզիաների ձևերը՝ էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում, կարող են տարբերվել սույն որոշման N 2 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաներից ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակել N 2 հավելվածով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։»,

2) N 1 հավելվածով հաստատված կարգի 14-րդ կետում «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ Էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների դեպքում՝ արագ արձագանքման ծածկագրերը (QR code),» բառերը,

3) N 3 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետում «անժամկետ» բառը փոխարինել «հինգ տարի ժամկետով» բառերով,

4) N 3 հավելվածով հաստատված կարգում 3-րդ կետից հետո լրացնել նոր 3․1-ին կետ, հետևյալ բովանդակությամբ․

«3․1․ Դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Լիցենզիաների ձևերը՝ էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու  դեպքում, կարող են տարբերվել սույն որոշման N 4 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաներից ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակել N 4 հավելվածով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։»,

5) N 3 հավելվածով հաստատված կարգի 41-րդ կետում «պատճենները» բառից հետո լրացնել «,իսկ Էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների դեպքում՝ արագ արձագանքման ծածկագրերը (QR code),» բառերը,

6) N 5 հավելվածով հաստատված կարգի 4-րդ կետում «անժամկետ» բառը փոխարինել «հինգ տարի ժամկետով» բառերով,

7) N 5 հավելվածով հաստատված կարգում 4-րդ կետից հետո լրացնել նոր 4․1-ին կետ, հետևյալ բովանդակությամբ․

«4․1․ Բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Լիցենզիաների ձևերը՝ էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում, կարող են տարբերվել սույն որոշման N 6 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաներից ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակել N 6 հավելվածով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։»,

N 5 հավելվածով հաստատված կարգի 13-րդ կետում «պատճենները» բառից հետո լրացնել «,իսկ Էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների դեպքում՝ արագ արձագանքման ծածկագրերը (QR code),» բառերը,

8) N 9 հավելվածով հաստատված կարգում 4-րդ կետից հետո լրացնել նոր 4․1-ին կետ, հետևյալ բովանդակությամբ․

«4․1․ Դեղերի մեծածախ իրացման լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Լիցենզիաների ձևերը՝ էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու  դեպքում, կարող են տարբերվել սույն որոշման N 10 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաներից ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակել N 10 հավելվածով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։»,

9) N 17 հավելվածով հաստատված կարգում 4-րդ կետից հետո լրացնել նոր 4․1-ին կետ, հետևյալ բովանդակությամբ․

«4․1․ Բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Լիցենզիաների ձևերը՝ էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու  դեպքում, կարող են տարբերվել սույն որոշման N 18 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաներից ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակել N 18 հավելվածով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։»,

10) N 19 հավելվածով հաստատված կարգում 4-րդ կետից հետո լրացնել նոր 4․1-ին կետ, հետևյալ բովանդակությամբ․

«4․1․ Բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզիաները տրվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ Լիցենզիաների ձևերը՝ էլեկտրոնային եղանակով (վերջիններիս գեներացման և արտապատկերման միջոցով) տրվելու դեպքում, կարող են տարբերվել սույն որոշման N 20 հավելվածով հաստատված թղթային եղանակով տրվող լիցենզիաներից ձևերից՝ պահպանելով դրանցով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև պարունակել N 20 հավելվածով սահմանված՝ էլեկտրոնային եղանակով տրվող լիցենզիաներին ներկայացվող լրացուցիչ տեղեկություններ։»,

11) N 3 հավելվածով հաստատված կարգի 9․1-ին կետի 3-րդ ենթակետում, N 5  հավելվածով հաստատված կարգի 10․1-ին կետի 3-րդ ենթակետում, N 9   հավելվածով հաստատված կարգի 10-րդ կետի կետի 4-րդ ենթակետում, N 17   հավելվածով հաստատված կարգի 10-րդ կետի կետի 4-րդ ենթակետում, N 19   հավելվածով հաստատված կարգի 10-րդ կետի կետի 4-րդ ենթակետում «բնօրինակը» բառից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների, որոնց դեպքում սույն ենթակետի պահանջը առկա չէ)» բառերը,

12) N 3 հավելվածի N 7 ձևով հաստատված «ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» հայտի 11-րդ կետում, N 5 հավելվածի N 9 ձևով հաստատված «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» հայտի 14-րդ կետում, N 9 հավելվածի N 4 ձևով հաստատված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» հայտի 8-րդ կետում, N 17 հավելվածի N 4 ձևով հաստատված «ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» հայտի 6-րդ կետում, N 19 հավելվածի N 4 ձևով հաստատված «ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ» հայտի 7-րդ կետում «բնօրինակը» բառից հետո լրացնել «(բացառությամբ էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների, որոնց դեպքում սույն պահանջը առկա չէ)» բառերը։

13) N 2, 4, 6, 10, 18, 20 հավելվածներում «Ձև N 1» բառերից առաջ լրացնել նոր կետեր՝ հետևյալ բովանդկությամբ․

«1․ Էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաները պարունակում են նաև արագ արձագանքման ծածկագիր (QR code) և հետևյալ նշումը՝

«ՀՍԿԻՉ ՀԱՄԱՐ՝ _ _ _ _-_ _ _ _-_ _ _ _-_ _ _ _

Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Փաստաթղթի վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է իրականացնել https://verifay.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում մուտքագրելով հսկիչ համարը կամ սքանավորելով արագ արձագանքման ծածկագիրը (QR code)։»»,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    09.06.2025 - 24.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1528

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: