ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-5-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից) 5-րդ հոդվածի համաձայն՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը լրացվել էր «Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպումը» վերտառությամբ նոր՝ 40.2-ին հոդվածով: 2024 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթով վերը նշված հոդվածը խմբագրվել է և սահմանվել է, որ Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները և աուդիտի իրականացման շրջանակները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) սահմանել է աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները:
Հանձնաժողովի կողմից 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի 40.2-րդ հոդվածի կետերին Նախագծի համապատասխանեցումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման նպատակով աուդիտորական կազմակերպությունների 2025 թվականի ընտրության բաց մրցույթների մրցութային առաջարկների գնահատման արդյունքում յոթ կուսակցությունների աուդիտի իրականացման համար բաց մրցույթով վիճակահանության փուլին մասնակցության հնարավորություն են ստացել 2 աուդիտորական կազմակերպություններ, որոնցից 1-ին վերապահվել է վեց, իսկ մյուսին՝ մեկ կուսակցության աուդիտի իրականացումը:
Նախագծով առաջարկվում են նոր կարգավորումներ, որոնց նպատակն է նվազեցնել մի քանի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման համար միևնույն կազմակերպության հաղթող ճանաչվելու հնարավորությունը՝ ապահովելով կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով անցկացվող մրցույթի ընթացքում աուդիտորական կազմակերպությունների լայն մասնակցություն:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.2 հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրությամբ սահմանվել է, որ բաց մրցույթը պետք է անցկացվի կուսակցության տարեկան հաշվետվության ներկայացումից հետո՝ մեկամսյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը: Մրցույթի արդյունքները պետք է ամփոփվեն մրցույթի մասին հայտարարության հրապարակումից 14 օր անց, բացառությամբ նոր մրցույթ հայտարարվելու դեպքերի: Նոր մրցույթ հայտարարվելու դեպքում Հանձնաժողովը կարող է սահմանել ավելի կարճ ժամկետ՝ հաշվի առնելով հոդվածով սահմանված պահանջները: Բացի այդ, եթե տվյալ կուսակցության հաշվետվությունը չի ներկայացվել օրենքով սահմանված ժամկետում, ապա բաց մրցույթների ժամկետները կարող են հետաձգվել: Սա նշանակում է, որ նոր մրցույթ հայտարարվելու կամ հաշվետվության չհայտարարման դեպքում մրցույթի անցկացման ժամկետները կարող են կարգավորվել ըստ Հանձնաժողովի որոշման:
4-րդ մասում կատարվել է փոփոխություն, որով հանվել է Բաց մրցույթի ժամանակ Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի նպատակով ընտրված աուդիտորական կազմակերպությունների քանակի «առավելագույնը երեք» սահմանափակումը, կատարվել է մրցակցային հավասար պայմանների ապահովելու համար:
5-րդ մասում կատարվել է փոփոխություն, որով Հանձնաժողովի՝ աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելուց զատ նաև օրենսդրական կարգավորում է ստացել Հանձնաժողովի՝ աուդիտի իրականացման շրջանակները սահմանելու լիազորությունը:
Այսպիսով, Հանձնաժողովի՝ 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշմամբ գործող կարգավորումները չեն ապահովում համապատասխանություն վերոնշյալ օրենքի փոփոխված դրույթներին, ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակել և ընդունել համապատասխան փոփոխություններ՝ օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտը ներդաշնակեցնելու նպատակով։
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները» N 02-Ն որոշումը սահմանում էր կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգի հետ կապված հարաբերությունները, աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջները։
Փոփոխությունները կատարվել են՝ նպատակ ունենալով արդիականացնել և կատարելագործել Հանձնաժողովի կողմից սահմանված «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները» կարգավորող նորմատիվ իրավական ակտը՝ այն համապատասխանեցնելով գործնականում ի հայտ եկած խնդիրներին, օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև գործընթացների թափանցիկության, մրցակցայնության և արդյունավետության ապահովման նպատակներին:
Առաջարկվում է Հավելվածի 56-60-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել, ինչը ապահովում է գործընթացի պարզեցում: Նշված կետերում նախատեսված տեխնիկական առաջարկների մանրամասն գնահատման և ամրագրման գործընթացը բարդացրել էր Հանձնաժողովի աշխատանքը:
63-րդ կետի ուժը կորցրած ճանաչելը և դրա փոխարեն նոր դրույթ սահմանելը պայմանավորված է մրցութային գործընթացի պարզեցման, ավելի կանխատեսելի և հստակ մեխանիզմի ներդրմամբ, ինչպես նաև մարդկային գործոնի ազդեցության նվազեցմամբ։
Նոր ձևակերպմամբ նախապատվություն է տրվում բովանդակային համապատասխանությանը՝ հիմնվելով փաստացի ներկայացված տվյալների վրա, խթանում է արդյունավետություն, թափանցիկություն, ինչպես նաև ուժեղացնում է մրցութային գործընթացի արդարության, ինչպես նաև ավելի լայն մասնակցայնության սկզբունքը։
Արդյունքում՝ նոր կարգավորումը հնարավորություն է տալիս մրցութային հանձնաժողովին ընտրել առավել համապատասխանող կազմակերպությունները՝ առանց արհեստական վիճակահանությունների, խուսափելով սուբյեկտիվ միջամտություններից։
Նոր՝ 74․1 կետի ավելացումը նպատակ ունի կանխել աուդիտորական ծառայությունների շուկայում հնարավոր մենաշնորհացումը՝ խթանելով հավասար մրցակցային պայմանների ձևավորումը տարբեր կազմակերպությունների միջև՝ թույլ չտալով հայտարարված մրցույթների կեսից ավելիի աուդիտի իրականացումը միևնույն կազմակերպության կողմից իրականացնելը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
Ակնկալվող արդյունքը.
Հանձնաժողովի կողմից ընդունված փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործել Հանձնաժողովի՝ 2022 թվականի հունիսի 17-ի «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 02-Ն որոշման շրջանակում իրականացվող ընթացակարգերը:
Փոփոխությունները նպատակաուղղված են ապահովելու օրենսդրական փոփոխությունների՝ ենթաօրենսդրական մակարդակում իրագործումը, ավելի բարձր արդյունավետություն, թափանցիկություն և իրավական հստակություն։ Դրանք հնարավորություն են տալիս բարելավել աուդիտի իրականացումը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և ապահովել միջազգային լավագույն փորձին ներդաշնակեցումը:
-
Discussed
23.05.2025 - 07.06.2025
-
Type
Decision
-
Area
Fight against corruption
-
Ministry
Commission for Prevention of Corruption
-
Status
Views 1596
Print