ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 02-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները» N 02-Ն որոշումը սահմանում է կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգի հետ կապված հարաբերությունները, աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող պահանջները։
Փոփոխությունների նախագիծը նպատակ ունի արդիականացնել և կատարելագործել Հանձնաժողովի կողմից սահմանված «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները» կարգավորող նորմատիվ իրավական ակտը՝ այն համապատասխանեցնելով գործնականում ի հայտ եկած խնդիրներին, օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև գործընթացների թափանցիկության, մրցակցայնության և արդյունավետության ապահովման նպատակներին:
-
Discussed
23.05.2025 - 07.06.2025
-
Type
Decision
-
Area
Fight against corruption
-
Ministry
Commission for Prevention of Corruption
-
Status
Views 1594
Print