Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 51 | Ani Badalyan 31.05.2025 05:12:21 | Ես բազմազավակ մայր եմ, ունեմ 4 երեխա։ Փոքրերը եռյակներ են՝ 2 տղա, 1 աղջիկ: Նրանք այժմ 9 տարեկան են: Երբ նրանք դարձան 6 տարեկան և օրենքով պետք է գնային դպրոց, ես կապվեցի կրթության նախարարությանը և բացատրեցի, որ իմ երեք երեխաներից 2-ը դեռ պատրաստ չեն դպրոցի, տղաներս դեռևս մանկապարտեզի ավագ խմբի մակարդակի հասունացում և զարգացում ունեին, այդ իսկ պատճառով ճիշտ կլիներ, որ նրանք դպրոց գնային 7 տարեկանից: Խնդրեցի բացառություն անել։ Ինձ մերժեցին և զգուշացրեցին, որ տղաները պետք է 18 տարեկանում ավարտեն դպրոցը և գնան բանակ։ Եթե աղջկա պարագայում կարող են աչք փակել, տղաների դեպքում շատ խիստ վերահսկողություն կա։ Այդ պատճառով պետք է 6 տարեկանից հաճախեն դպրոց, հակառակ դեպքում տուգանք է նախատեսվում: Մեր բազմազավակ ընտանիքի համար դա զգալի ֆինանսական և հոգեբանական բեռ կլիներ: Արդյունքում, երեխաները գնացին դպրոց 6 տարեկան հասակում, այժմ փոխադրվում են 5-րդ դասարան և, ցավով պիտի նշեմ, ատում են դպրոցը հոգով և սրտով, չեն ուզում հաճախել, չեն ուզում սովորել, քանի որ 1-ին իսկ դասարանից դժվարացել են, իսկ կրթական ծրագիրը գնալով ավելի է դժվարանում: Չի կարելի երեխային ի սկզբանե դնել մի վիճակի մեջ, որ անընդհատ օգնության կարիք զգա, չկարողանա ինքնուրույն սովորել, կորցնի հավատն իր ուժերի հանդեպ, սովորելու մոտիվացիան դառնա զրո: Հարց պատասխանատուներին՝ արդյո՞ք մեր բանակին հարկավոր են թերի կրթված զինվորներ: Որքա՞ն պետք է ճակատագրեր խեղաթյուրվեն, որ հասկանանք՝ երեխաները տարբեր են, ոմանք 5 տարեկանից էլ են պատրաստ են դպրոց հաճախել , ոմանց համար 7 տարեկանն էլ է շուտ: Ես չեմ խոսում բացառությունների մասին, խոսքս վերաբերում է առողջ, առանց զարգացման լուրջ խնդիրների երեխաների մասին, որոնք ունեն տարբեր խառնվածք ու զարգացման տեմպ: Խնդրում եմ, վերանայեք այս անհասականալի օրենքը, որը անտեսում է առանձին երեխայի առանձնահատկությունները, նրա շահերը։ Մի քիչ էլ մտածեք Հայաստանի ապագայի մասին, հոգ տարեք մեր ազգի երեխաների մասին: Հայոց Բանակը կարևոր է, բայց այդ բանակին կիրթ և զարգացած տղաներ են հարկավոր, իսկ դրա հիմքը պետք է դպրոցում դրվի` սկսած 1-ին դասարանից: Եթե երեխան զոռով և չուզենալով է դպրոց հաճախում, նա չի սովորի, չի կրթվի... Հուսով եմ առաջարկիս սպառիչ պատասխան կտրվի: | Հասարակության ընդհանուր շահը պահանջում է կրթված քաղաքացիներ: Կրթությունը միայն անհատական խնդիր չէ. անգրագետ կամ կիսագրագետ քաղաքացիները սոցիալական խնդիրներ են առաջացնում։ Կրթված քաղաքացիներն են, որ կարող են զարգացնել պետությունը, մասնակցել ժողովրդավարական գործընթացներին և տնտեսական առաջընթացի մեջ ներդրում ունենալ։ Եթե երեխաներն այդքան ուժեղ մերժում են դպրոցը, այստեղ հարցը միայն տարիքը չէ։ Կարևոր է հասկանալ՝ ինչն է պատճառը, որ նրանք չեն սիրում դպրոցը։ Ձեր անհանգստությունը լիովին հասկանալի է։ Բայց այստեղ ոչ թե երեխային դպրոց չտանելու կամ սահմանված ժամկետից ուշ տանելու հարցն է, այլ՝ ինչպե՞ս օգնել նրան, որ նա սիրի սովորել։ Բուն խնդիրը երեխայի հարմարեցումն է համակարգին, ոչ թե կրթությունից հրաժարվելը։ Եվ հենց այդ հարցում պետությունը, դպրոցը, և ծնողը պետք է համագործակցեն։ | |||
| 52 | Gohar Ghahrian 31.05.2025 12:30:27 | Սեփական երեխաներին դպրոց տանելու ժամանակը պետք է որոշի ծնողը որպես իր երեխայի կարիքները, պահանջները, ընդունակությունները զարգացման մակարդակը ամենալավը գնահատող անձ, եթե իհարկե ծնողը որոշակի մտավոր կամ այլ խնդիրներ չունի ։ | Ելնելով երեխայի իրավական, կրթական և հասարակական շահերից՝ երեխան իրավունք ունի կրթության, և պետությունն ապահովում է այդ իրավունքը: Ծնողի ազատ ընտրությունը չի կարող գերակա լինել երեխայի հիմնարար իրավունքի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ երեխան ունի կրթություն ստանալու իրավունք, իսկ պետությունը պարտավոր է ապահովել դա։ Ծնողները պարտավոր են նպաստել իրենց երեխայի կրթությանը, բայց չեն կարող կամայականորեն որոշել՝ երեխան սովորի, թե ոչ։ Կրթությունն անհրաժեշտ է երեխայի ապագա ինքնուրույնության, մասնագիտական կարողությունների և լիարժեք քաղաքացի դառնալու համար։ Երեխան անկախ անհատ է, ոչ թե ծնողի «սեփականությունը» Ծնողը խնամակալ է, ոչ թե երեխայի կյանքի տնօրինողը: Ծնողը պարտավոր է հոգալ երեխայի լավագույն շահը, ինչը հաճախ կարող է տարբեր լինել ծնողի անձնական պատկերացումներից։ Երեխային կրթությունից զրկելը խախտում է նրա զարգացման իրավունքը։ Հասարակության ընդհանուր շահը պահանջում է կրթված քաղաքացիներ: Երբ երեխային դպրոց չեն տանում, հասարակությունը երկարաժամկետ կորուստ է ունենում: Կրթությունը միայն անհատական խնդիր չէ. անգրագետ կամ կիսագրագետ քաղաքացիները սոցիալական խնդիրներ են առաջացնում։ Կրթված քաղաքացիներն են, որ կարող են զարգացնել պետությունը, մասնակցել ժողովրդավարական գործընթացներին և տնտեսական առաջընթացի մեջ ներդրում ունենալ։ Պետությունն արդեն հաշվի է առել ծնողի դերը՝ կրթական համակարգում: Ծնողն ունի խոսքի և մասնակցության իրավունք, բայց ոչ միանձնյա որոշող լինելու իրավասություն: Ծնողները կարող են մասնակցել դպրոցական խորհուրդներին, ընտրել դպրոց, աշխատել ուսուցիչների հետ՝ երեխայի կրթությունը բարելավելու համար։ Սակայն պարտադիր կրթության տարիքային շեմը պետական կարգավորում է՝ հենց երեխայի շահերի պաշտպանության համար։ Ծնողը կարևոր դեր ունի երեխայի կյանքում, բայց այդ դերը չի տալիս անսահմանափակ իշխանություն։ Երեխայի կրթությունը պետության և հասարակության պաշտպանած իրավունք է, և այս հարցում պետության միջամտությունը անհրաժեշտ է՝ երեխայի լավագույն շահը ապահովելու համար: |