Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | Հայկուհի Խաչատրյան 20.05.2025 17:16:21 | Նախագիծը շատ կարևոր և արդիական ուղղումներ է առաջարկում՝ կրթության հասանելիության, թափանցիկության և կազմակերպման տեսանկյունից։ Այն նպատակ ունի կատարելագործել հանրակրթության ոլորտում սովորողների ընդունելության, տեղափոխման և առաջնահերթության իրավակարգավորումները՝ առավել հստակեցված ժամկետների և կարգի սահմանմամբ։ Նշված փոփոխությունները կարող են էապես նպաստել թե՛ դպրոցների կառավարման արդյունավետությանը, թե՛ ծնողների և սովորողների իրազեկվածությանը և կրթական գործընթացի կանխատեսելիությանը։ Նախագծում առանձնանում են հատկապես սոցիալապես խոցելի խմբերի կրթության իրավունքի իրացմանն ուղղված դրույթները, ինչը կարևոր քայլ է ներառական և հավասար հնարավորություններ ապահովող կրթական համակարգ կառուցելու ուղղությամբ։ | Շնորհակալություն: | |||
| 27 | Հասմիկ Խաչատրյան 20.05.2025 21:53:54 | Քանի որ խոսքը գնում է ուսումնական տարվա մասին, ավելի տրամաբանական կլիներ երեխաների տարիքային շեմը հաշվարկել սեպտեմբերից սեպտեմբեր։ Այլապես մենք սեպտեմբեր֊դեկտեմբեր ամիսներին ծնված երեխաներին ստիպում ենք, կրկնում եմ ստիպում ենք դպրոց հաճախել 5տ֊ից։ Ձեր իսկ մատնանշած 2010 թվականի նոյեմբերի 24-ի՝ N 1640-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետով պարզապես սահմանվում է տարիքային շեմը, որից ցածր տարիքային խումբը չի կարող ընդունվել առաջին դասարան։ Սա հնարավորություն է տալիս մինչև դեկտեմբերի 31֊ը 6տ֊ը լրացող բալիկներին նույնպես ընդունել դպրոց, եթե ծնողը որոշում է կայացնում դպրոց հաճախելու մասին։ Այսինքն դա ծնողի իրավունքն է որոշել երեխան 6տ֊ը չլրացած հաճախի դպրոց, թե՞ այնուամենայնիվ լավ է սպասել։ Եվ պետք է փաստենք, որ հրամանի հրապարակումից մի տարի է անցել, բայց դպրոցներում դեռ ոչ մի փոփոխություն, ոչ մի պայման չի բարելավվել տարրական դասարանների համար։ Ավելին, դեռ կան դպրոցներ, որտեղ տարրական դասարանները երկրորդ հերթափոխով են սկսում դասերը, որը այս տարիքի երեխաների համար անընդունելի է։ Գուցե պետք էր սկզբից ստեղծել պայմաններ և դրանով իսկ շահագրգռել ծնողին, վստահություն ներշնչել, և, այդ դեպքում պահանջելու, ստիպելու կարիք էլ չէր լինի։ Ամեն դեպքում սեպտեմբերից֊դեկտեմբեր ծնված երեխաների դպրոց հաճախել֊չհաճախելու որոշումը պետք է լինի ծնողի ու մանկավարժի համատեղ որոշումը և ոչ պարտադրված։ | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի՝ N 1640-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետով սահմանվում է, որ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան: «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ «Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունն ուսումնական հաստատություն արգելվում է: | |||
| 28 | Ալիսա Մարտիրոսյան 21.05.2025 22:44:25 | Կարծում եմ, որ փոփոխությունները ճիշտ են ու տեղին և առաջարկում եմ կրթության առանձնահատուկ պայմանների ոչ միայն 3-րդ և 4-րդ, այլ նաև 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներին ընդունել դպրոցի 1-ին դասարան 7 տարեկանը լրանալուց հետո, ինչը կապահովի փոքր-ինչ սահուն անցում տնից դպրոց կամ նախակրթարանից դպրոց: Կանխավ շնորհակալություն: | Մտավոր խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունվող սովորողներին նպատակահարմար չէ անմիջապես ընդունել 2-րդ կամ ավելի բարձր դասարան։ Այդ սովորողները հաճախ չունեն նախնական ուսումնական հմտություններ, սոցիալ-հուզական և վարքային կայունություն, ինչպես նաև կարող են զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու մեջ։ Հակառակ դեպքում՝ սովորողը միանգամից հայտնվում է բարձր պահանջներ ներկայացնող միջավայրում՝ առանց համապատասխան նախապատրաստության, ինչն ավելացնում է երկրորդային անհաջողությունների, անհանգստության և կրթական գործընթացից դուրս մնալու վտանգը։ Ուստի, նպատակահարմար է այս խմբի սովորողների նկատմամբ կիրառել բացառություն և նախատեսել անհատականացված մոտեցում՝ հիմնված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վրա։ | |||
| 29 | Արաքս Խաչատրյան 21.05.2025 23:21:29 | կարծում եմ տարիքային շեմը մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկելը սխալ է,քանի որ ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերից,իսկ դեկտեմբերի վերջին ծնված երեխաները սեպտեմբերին դեռ 5 տարեկան են լինում։ Ինքներդ էլ շատ լավ գիտեք,թե մանկահասակ տարիքում այդ համարյա 4 ամիսները որքան մեծ նշանակություն ունեն երեխայի համար և փաստացի այդ պահին դեռ 5 տարեկան երեխան բոլորովին պատրաստ չէ դպրոց հաճախելու,նամանավանդ եթե հաշվի առնենք, որ մեր դպրոցներում ԿԳՄՍ նախարարությունը շտկելու շատ բան ունի,շատ ավելի առաջնային խնդիրներ,որոնք անգամ 6 տարեկան երեխաների համար կարող են սթրեսային լինել,և խանգարել երեխայի ֆիզիկական և հոգեկան զարգացմանը։ Առաջարկում եմ, խնդրում եմ 1 դասարանում սովորելու հնարավորություն տալ նաև այն երեխաներին ում 6 տարեկանը լրացել կամ լրանում է դեկտեմբերին, այդպիսով չխախտել ծնողի ընտրության իրավունքը ,թե որ տարիքից իր երեխային տանի դպրոց ։Սեպտեմբերին դեռ 5 տարեկան երեխան որը միայն 4 ամիս հետո է 6 դառնալու,դեռևս ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ չէ դպրոց հաճախել,նա դեռ որոշակի ժամերի պետք է հանգստանա,,սնվի, և որ ամենակարևորն է խաղա,որպեսզի հետագայում կարողանա լավ սովորել... | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի՝ N 1640-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետով սահմանվում է, որ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան: «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ «Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունն ուսումնական հաստատություն արգելվում է: Նախագծով առաջարկվող կարգավորումները վերաբերում են սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ներառման դեպքերին: | |||
| 30 | Արաքս Խաչատրյան 22.05.2025 09:22:22 | առաջարկում եմ չզրկել առաջին դասարանից իրենց ուսումը սկսելու իրավունքից այն երեխաներին,որոնց 6 տարեկանը լրացել կամ լրանալու է միայն դեկտեմբեր ամսին։ 4 ամիսը երեխայի զարգացման տեսանկյունից շատ մեծ նշանակություն կարող է ունենալ երեխայի ֆիզիկական և հոգևոր զարգացման համար,և ստիպել ծնողին իր երեխային 5 տարեկանից տանել դպրոց երբ երեխան դրան պատրաստ չէ,չի կարելի։Իսկ հակառակ դեպքում ,6 տարեկան երեխային նստեցնել 2-րդ դասարան և զրկել ուսումը 1 դասարանից սկսելու իրավունքից,դա կոպիտ ոտնահարում է երեխայի իրավունքը լիարժեք կրթություն ստանալու | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի՝ N 1640-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետով սահմանվում է, որ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան: «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ «Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունն ուսումնական հաստատություն արգելվում է: Նախագծով առաջարկվող կարգավորումները վերաբերում են սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ներառման դեպքերին: | |||
| 31 | Լիլիթ Մինասյան 24.05.2025 22:48:25 | Ողջունելի նախաձեռնություն է և շատ դժվարություններ, որոնք կան ուսումնական հաստատություններ սովորողների ընդունելության հետ կապված, կշտկվեն։ Առաջարկությունս կայանում է նրանում, որ եթե երեխայի մոտ արձանագրվել է մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք և երեխան ունի հնարավորություն ընդգրկվելու իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, ապա հնարավորություն տալ թե՛ դպրոցի մանկավարժահոգեբանական, աջակցող խմբին, թե՛ սովորողի հետ աշխատող ուսուցիչներին, թե՛ տարածքային մանկավարաժահոգեբանական աջակցող խմբին իրենց եզրակացությունները նույնպես հաշվի առնել սովորողի կարիքի գնահատման համար, ինչն ավելի համակողմանի հնարավորություն կստեղծի սովորողի կարիքի գնահատման և համապատասխան աջակցության համար։ Շնորհակալություն | Գնահատումն իրականացվում է համապատասխան կարգավորումներով: | |||
| 32 | Արաքսյա Բալյան 25.05.2025 15:26:58 | 1. Նախագծի 1-ին կետով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) հավելվածի 8-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ, որն ըստ էության հանդիսանում է գործող խմբագրության վերաշարադրումն աննշան փոփոխություններով։ Այդ կապակցությամբ առաջարկում եմ Հրամանի հավելվածի 8-րդ կետը ոչ թե շարադրել նոր խմբագրությամբ, այլ նշված կետում ընդամենը «բոլոր» բառը փոխարինել «սահմանային» բառով։ Միաժամանակ խնդրահարույց եմ դիտում նշված կետում (Երևան քաղաքում տվյալ վարչական շրջանում) բառերի լրացումը, քանի որ այն հակասության մեջ է մտնում նախադասության սկզբում նշված՝ «ՀՀ մարզերի բոլոր ․․․ » մտքի հետ, հաշվի առնելով, որ Երևանը ՀՀ Սահմանադրության 187-րդ հոդվածի ուժով չունի մարզի կարգավիճակ։ 2. Նախագծի 2-րդ կետով առաջարկվում է Հրամանի հավելվածը լրացնել նոր՝ 10.1-րդ կետով։ Գտնում եմ, որ Նախագծով առաջարկվող լրացումն առավել նպատակահարմար է կատարել 11.2-րդ կետով։ Միաժամանակ առաջարկում եմ շտկել լրացվող՝ 10.1-րդ կետի 1-ին և 2-րդ կետերում նշված ժամկետների հակասությունը, քանի որ մի դեպքում նշվել է մայիսի 1-ը, մյուս դեպքում՝ օգոստոսի 1-ը։ Եթե վերջին ժամկետը վերաբերվում է սովորողների տեղափոխության դեպքերին, ապա անհրաժեշտ է խմբագրել երկրորդ նախադասությունը։ | Ընդունվել է ի գիտություն, Ձեր առաջարկները լրացուցիչ կքննարկվեն, շնորհակալություն: | |||
| 33 | Սիրանույշ Մեժլումյան 25.05.2025 23:02:38 | Շատ կարևոր փոփոխություններ են: Խոսքի, զարգացման հապաղում ունեցող երեխաները, իրենց տարիքային խմբի հետ միաժամանակ հաճախելով դպրոց, միշտ ունենում են խնդիրներ: Այստեղ տուժում է նախ և առաջ երեխան՝ նա ունենում է հոգեբանական լուրջ խնդիրներ: Իսկ մեկ տարին կարող է բավական մեծ դեր խաղալ շատ խնդիրների լուծման մեջ: Կարելի է նաև այդ երեխաների հետ հստակ ընթացակարգով տանել նախապատրաստական աշխատանքներ ըստ կարիքի՝ համապատասխան մասնագետների կողմից՝ նախապատրաստելով նրանց դպրոցին: | Շնորհակալություն: | |||
| 34 | Siranush Baghdasaryan 27.05.2025 18:24:21 | Որպես ուսուցիչ՝ դրական եմ գնահատում նախագիծը,քանի որ այն հնարավորություն է տալիս ուսումնական գործընթացն ավելի հարմարեցնել աշակերտների իրականտարիքային և հոգեբանական պատրաստվածությանը։Միևնույն ժամանակ,կարևոր եմ համարում սահմանային տարիք ունեցող երեխաների վերաբերյալկարգավորումների հստակեցումը և՛ ծնողները,և՛ դպրոցները չհայտվեն անորոշության մեջ։Ճշգրտված մոտեցումները կնպաստեն կրթության որոկիբարելավմանը և անհատական մոտեցման ամրապնդմանը։ | Նախագիծը միտված է կարգավորումների հստակեցմանը: | |||
| 35 | Ալլա Զեյնալյան 28.05.2025 11:37:55 | Նախագիծը ներկայացված է հիմնավորված և արդիական մոտեցումներով։ Բարձր եմ գնահատում այն քայլերը, որոնք միտված են ինչպես կրթական գործընթացի կազմակերպման պարզեցմանը, այնպես էլ խոցելի խմբերի իրավունքների ամրապնդմանը։ Վերոնշյալ առաջարկները միտված են կարգի կիրառելիության բարձրացմանը և իրավական հստակության ապահովմանը։ Ստորև ներկայացնում եմ իմ դիտարկումներն ու կառուցողական առաջարկությունները. 10.1 կետ – Առաջարկում եմ պարզաբանել՝ արդյո՞ք «բնակավայրի փոփոխության դեպքեր» եզրույթը ներառում է նաև արտասահմանից վերադարձողներին, թե վերջիններիս կարգավիճակը սահմանվում է միայն 20-րդ և 24.1 կետերով։ 12-րդ կետի 2-րդ ենթակետ – Առաջարկում եմ դիտարկել բազմազավակ ընտանիքների երեխաների ներառման հնարավորությունը, հատկապես եթե նրանք ընդգրկված չեն անապահովության գնահատման համակարգում։ 19-րդ կետ – Նախադասության վերջին հատվածը՝ «Տեղափոխում կարող է իրականացվել միայն...», ցանկալի է ձևակերպել առանձին ենթակետով՝ ընթեռնելիությունն ապահովելու համար։ 24.1 կետ – Առաջարկում եմ հստակեցնել՝ ի՞նչ փաստաթղթերով է հաստատվում երեխայի՝ օտար լեզվով ուսումնառության շարունակականության անհրաժեշտությունը՝ ուսումնական վկայական, գնահատում, մանկավարժահոգեբանական եզրակացությո՞ւն։ Ալլա Զեյնալյան | Նախագծով առաջարկվում է գործող կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «19. Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մինչև մայիսի 1-ը՝ բացառությամբ արտերկրից տեղափոխվող սովորողների, սույն կարգի 20-րդ կետով սահմանված, ինչպես նաև սովորողների բնակավայրի փոփոխության դեպքերի, որոնց դեպքում թույլատրվում է տեղափոխումը կատարել մինչև ուսումնական պլանով նախատեսված տվյալ ուսումնական տարվա ուսումնական պարապմունքների վերջին օրը ներառյալ։ Տեղափոխումը կատարվում է սույն կարգի պահանջներին համապատասխան՝ ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով: Նշված ժամկետից հետո տեղափոխում կարող է իրականացվել միայն սովորողի՝ հաջորդ դասարան կամ հաջորդ կրթական աստիճան փոխադրվելու մասին մանկավարժական խորհրդի որոշման առկայության դեպքում:»: | |||
| 36 | Թերեզա Ղուկասյան 28.05.2025 20:20:43 | ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ կրթության նախարարությանը, որ փորձում է փոփոխություններ մտցնել ոլորտում: Առաջարկում եմ այս հանրային քննարկումը դարձնել ավելի կառուցողական: Չեմ ուզում մտածել, որ այս քննարկումը կազմակերպվել է միայն շնորհակալություն հայտնելու համար կամ զուտ ձևական։ Կարծում եմ, նախարարության նպատակներն ուղղված են կրթության որակը բարձրացնելուն։ Բայց քննարկման մեջ գրված տարբերվող ցանկացած առաջարկ կամ կարծիք, որով ասվում է, որ ավելի խորքային մոտեցումներ են պետք՝ ստանում են նույն պատասխանը։ ՃԻՇՏ Է, «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է դպրոց գնալու տարիքը, իսկ 5-րդ կետը դրա պատասխանատվությունը դնում է ծնողի վրա, սակայն 7-րդ կետը նախատեսում է սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվելու հնարավորություն՝ նախարարության սահմանած կարգով։ Դա նրա համար է, որ ճկուն մեխանիզմներ սահմանվեն։ Բայց, ցավոք, կարգավորումը ճկուն չէր ու շարունակում է մնալ այդպիսին: ԵՍ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ և ուզում եմ ապրել իմ երկրում՝ վստահ լինելով, որ պետական մակարդակով գոնե չի ոտնահարվի իմ և իմ վեցամյա աղջկա իրավունքները։ Անցյալ տարի սեպտեմբերին աղջիկս դեռ 5 տարեկան էր (6-ը լրանում էր դեկտեմբերին), նա ֆիզիկապես բոլորովին պատրաստ չէր դպրոց գնալու։ Ես բավականաչափ լուրջ վերաբերվելով ուսումնական գործընթացին և ցանկանալով, որ երեխան էլ լուրջ վերաբերվի (քանի որ աչքիս առաջ ունեի օրինակներ, որ երեխան դասի ժամին քնում է կամ ուտել է ուզում, և ուսուցիչը չգիտի, թե ինչ անի), որոշեցի չշտապել՝ իհարկե նախապես խորհրդակցելով ոլորտի մասնագետների հետ և վստահ լինելով, որ ՀՀ ոչ մի օրենք չեմ խախտում (հիմա էլ վստահ եմ)։ ԵԹԵ ԵՍ ՍԽԱԼՎԵԼ ԵՄ որպես ծնող, կարծում եմ, պատասխանատվության պետք է կանչել ինձ, և ոչ 6 տարեկան երեխային պատժել՝ որոշելով, որ նա երկու տարվա դասընթացը մեկ տարում անցնի։ Իմ կարծիքով դա մարդու իրավունքների խախտում է։ Մեղավո՞ր են արդյոք այն երեխաները, որ ծնվել են տարեվերջին, ում ծնողները 5 տարեկան հասակում դպրոց չեն տվել։ Դա ո՛չ իմ, ո՛չ ձեր, ո՛չ որևէ մեկի որոշելու հարցը չէ։ Արդյո՞ք համարում եք, որ բոլոր երեխաները համանման են և պարտավոր են նույն կերպ զարգանալ։ Ինչպե՞ս եք որոշում երեխաների հասակակիցների շրջանակը։ Արդյո՞ք համարում եք, որ դեկտեմբերի 31-ին ծնված երեխան նույն տարիքի է, ինչ նույն տարվա հունվարի 1-ին ծնված երեխան, և միաժամանակ, մի տարի փոքր է ընդամենը 1 օր անց՝ հաջորդ տարվա հունվարի 1-ին ծնված երեխայից։ ՈԼՈՐՏԻ ՇԱՏ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ համաձայնվել են մեր դիտարկումներին, որ դեկտեմբերին և հաջորդ տարվա հունվարին ծնված երեխաները ֆիզիկական զարգացման փուլերով հասակակիցներ են և ուսումնական գործընթացին ավելի հավասար պայմաններով կծանոթանան։ Ի՞ՆՉ Է ՍՏԱՑՎՈՒՄ, եթե աղջիկս նախարարի հրամանով այս տարի անմիջապես գնա 2-րդ դասարան, ուր անցյալ տարի նույն հրամանով ընդունվել է 8 տարեկան երեխա, կստացվի, որ իմ վեցամյա անպատրաստ աղջիկս անմիջապես սովորելու է 2-րդ դասարանում՝ 9 տարեկան երեխայի հե՞տ։ Ես որպես ծնող դա պետք է ճի՞շտ համարեմ։ ԿԱՄ ԷԼ ըստ 03.05.2012թ. N 388-Ն հրամանի կարգի 52-րդ կետի, որը փոփոխվել է վերջերս՝ 2023թ. դեկտեմբերին նույն նախարար Ժ.Անդրեասյանի հրամանով, տվյալ ուսումնական տարում 2-րդ դասարանում 200 ժամից ավելի բացակայած սովորողը չի՛ փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ տարվա դասընթացը։ Այդ կարգում փոփոխություն չի նախատեսվում։ ԱՅՍԻՆՔՆ, ԵԹԵ երեխան գնացել է առաջին դասարան 6 տարեկանը լրացած հասակում, հետո 7 տարեկան հասակում՝ երկրորդ դասարանում, բաց է թողել ընդամենը 200 ժամ, նա երրորդ դասարան չի ընդունվում և 8 տարեկան հասակում գնում է կրկին երկրորդ դասարան։ Նույն երկրորդ դասարանը, ուր առանց պատրաստվելու պետք է անմիջապես ընդունվի 6 տարեկան աղջիկս։ Իսկ 2-րդ և 1-ին դասարանների բացարձակ բոլոր ժամերը բաց թողած, դպրոց չգնացած դեկտեմբերին ծնված 7 տարեկան երեխան անմիջապես պետք է ընդունվի 3-րդ դասարան՝ առանց գիտելիքների որևէ ստուգմա՞ն, ընդ որում՝ անգամ եթե ունի խոսքի և հոգեմոտոր զարգացման հապաղման ակնհայտ դրսևորումներ, ինչին ուշադրություն է դրաձրել Գ.Խաչատրյանը։ Դուք կարող եք բացատրել, խնդրեմ, ո՞րն է տրամաբանությունը։ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ավելի մանրակրկիտ կարդալ այն մարդկանց առաջարկները, մասնավորապես՝ Գ.Խաչատրյանի, Հ.Հարությունյանի, ովքեր բարձրացնում են երեխաների մարդու իրավունքների հարցեր, փորձում են օգնել, որ ոչ մի երեխայի իրավունք չտուժի։ Խնդրում ենք պատասխանել բոլոր առաջարկներին։ Խնդրում եմ ևս մեկ անգամ դիտարկել նաև Ա.Շահումյանի, Է.Մովսիսյանի, Ն.Հարությունյանի, Մ.Մուրադյանի, Ս.Սարգսյանի, Ս.Մուրադյանի, Ա.Խաչատրյանի, Լ.Մինասյանի նկատառումները, որոնք ներկայացրել են հիմնավոր մանկավարժական հարցադրումներ։ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, նախագծի վերաբերյալ Հ.Հարությունյանի առաջարկը շատ ճիշտ է` որ 6–7 տարեկանները կարողանան գնալ 1-ին դասարան, իսկ 7–8 տարեկանները՝ 2-րդ դասարան պարզապես ծնողի դիմումով, առանց ավելորդ հարցերի, առանց նախարարության գրավոր համաձայնության։ Իսկ զարգացման ցանկացած խնդիրների դեպքում, եթե մասնագետների կոնկրետ կարծիքով դա ճիշտ է, անգամ 7–8 տարեկան երեխաները պետք է կարողանան գնալ 1-ին դասարան։ Իսկ եթե ծնողը հատուկ ցանկանում է, որ երեխան գնա ավելի բարձր դասարան, պետք է ստուգել երեխայի պատրաստվածությունը, օրինակ՝ գոնե նույն կարգով, ինչ նախատեսվել է 200 ժամից ավելի դասերը բաց թողնելու դեպքում, եթե ներդրված է նոր չափորոշիչը։ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ, որ մեր առաջարկներին և նամակներին պատասխանողը ռոբոտ չէ և նույն պատասխանները չի տալու։ Հուսով եմ՝ ես էլ անիմաստ չեմ գրում։ Թե չէ նման պատասխաններից արդեն նկատվում է այս շատ հուզող՝ մեր երեխաներին վերաբերող հարցով մարդկանց արձագանքների և առաջարկների հոսքի ընդհատումը։ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ նաև, որ ձեր վերջնական հրամանը չի ոտնահարի ոչ մի երեխայի մարդու իրավունքները, այդ թվում՝ չի զրկի իմ վեցամյա աղջկան առաջին դասարան հաճախելու իր իրավունքից։ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ՆԵՐՈՒԺՆ Է։ Եվ նաև շնորհավոր Հանրապետության օրը | Ելնելով երեխայի իրավական, կրթական և հասարակական շահերից՝ երեխան իրավունք ունի կրթության, և պետությունն ապահովում է այդ իրավունքը: Ծնողի ազատ ընտրությունը չի կարող գերակա լինել երեխայի հիմնարար իրավունքի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ երեխան ունի կրթություն ստանալու իրավունք, իսկ պետությունը պարտավոր է ապահովել դա։ Ծնողները պարտավոր են նպաստել իրենց երեխայի կրթությանը, բայց չեն կարող կամայականորեն որոշել՝ երեխան սովորի, թե ոչ։ Կրթությունն անհրաժեշտ է երեխայի ապագա ինքնուրույնության, մասնագիտական կարողությունների և լիարժեք քաղաքացի դառնալու համար։ Երեխան անկախ անհատ է, ոչ թե ծնողի «սեփականությունը» Ծնողը խնամակալ է, ոչ թե երեխայի կյանքի տնօրինողը: Ծնողը պարտավոր է հոգալ երեխայի լավագույն շահը, ինչը հաճախ կարող է տարբեր լինել ծնողի անձնական պատկերացումներից։ Երեխային կրթությունից զրկելը խախտում է նրա զարգացման իրավունքը։ Հասարակության ընդհանուր շահը պահանջում է կրթված քաղաքացիներ: Երբ երեխային դպրոց չեն տանում, հասարակությունը երկարաժամկետ կորուստ է ունենում: Կրթությունը միայն անհատական խնդիր չէ. անգրագետ կամ կիսագրագետ քաղաքացիները սոցիալական խնդիրներ են առաջացնում։ Կրթված քաղաքացիներն են, որ կարող են զարգացնել պետությունը, մասնակցել ժողովրդավարական գործընթացներին և տնտեսական առաջընթացի մեջ ներդրում ունենալ։ Պետությունն արդեն հաշվի է առել ծնողի դերը՝ կրթական համակարգում: Ծնողն ունի խոսքի և մասնակցության իրավունք, բայց ոչ միանձնյա որոշող լինելու իրավասություն: Ծնողները կարող են մասնակցել դպրոցական խորհուրդներին, ընտրել դպրոց, աշխատել ուսուցիչների հետ՝ երեխայի կրթությունը բարելավելու համար։ Սակայն պարտադիր կրթության տարիքային շեմը պետական կարգավորում է՝ հենց երեխայի շահերի պաշտպանության համար։ Ծնողը կարևոր դեր ունի երեխայի կյանքում, բայց այդ դերը չի տալիս անսահմանափակ իշխանություն։ Երեխայի կրթությունը պետության և հասարակության պաշտպանած իրավունք է, և այս հարցում պետության միջամտությունը անհրաժեշտ է՝ երեխայի լավագույն շահը ապահովելու համար: Նշենք նաև, որ վեցամյա երեխաների զարգացման հոգեսոցիալական կարիքները հաշվի են առնված ինչպես նոր չափորոշիչների հիման վրա մշակված դասագրքերում, այնպես էլ դասավանդման կազմակերպման չափորոշչային պահանջներում։ Դասավանդման գործընթացում կիրառվում են բազմաբնույթ ուսուցման ձևաչափեր, ինչը նպաստում է ուսումնառության արդյունավետության բարձրացմանը և երեխայի ամբողջական զարգացմանը։ Հանրակրթության բովանդակային փոփոխումներում առանցքային է համարվում կարողունակությունների վրա հիմնված կրթությունը: 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՀ կառավարության N 439-Ն որոշմամբ հաստատված՝ Հանրակրթության պետական չափորոշչի 2-րդ հավելվածի 1-ին կետով սահմանված է՝ «Հանրակրթության պետական չափորոշիչը ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ)...», որից հետևում է, որ հաստատություններում կրթության հիմքում դրվում է կարողունակությունները զարգացնելու սկզբունքը: Կրթական բարեփոխումների շրջանակում 2022 թվականից փոփոխության են ենթարկվել առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը՝ հիմքում դնելով սովորողի տարիքային առանձնահատկությունները, նրանց մեջ տարբեր կարողունակությունների ձևավորումն ու զարգացումը։ Առանձնապես տարրական դպրոցի բոլոր ծրագրերի հիմքում դրված է ինտեգրված մոտեցումը՝ հաշվի առնելով երեխայի հոգեբանական առանձնահատկությունները․ գլխավորապես այն իրողությունը, որ նա աշխարհն ընկալում է ամբողջական, և, բնականաբար, ծրագրերը միտված պիտի լինեն աշխարհի միասնականության մասին պատկերացումների պահպանմանը․ չպիտի աղճատվի երեխայի ներաշխարհը։ Միաժամանակ ձգտել ենք այնպես կառուցել ծրագրերը, որ ուսումնառությունը լինի իրատեսական, երեխայի կենսագործունեության, հետաքրքրությունների և ընկալման հավասարակշռության մեջ։ Սա է պատճառը, որ 1-4-րդ դասարաններում նույն թեմաների շուրջ է կառուցվում ուսուցումը՝ աստիճանաբար փոփոխվող ենթաթեմաների գլխավոր թեմաները խորացնելով և ընդլայնելով, ուսումնառությանը խաղային, գործնական բնույթ հաղորդելով։ Հիմնական թեմաներն են՝ 1) «Ո՞վ ենք մենք». 2) «Որտե՞ղ ենք մենք ժամանակի և տարածության մեջ». 3) «Ինչպե՞ս ենք մենք ինքնակազմակերպվում». 4) «Ինչպե՞ս ենք մենք ինքնարտահայտվում». 5) «Ինչպե՞ս է «աշխատում» աշխարհը». 6) «Ինչպե՞ս ենք միասին ապրում մոլորակում» և այլն: Եվ քանի որ ինտեգրված է ողջ դասընթացը, ուստի մյուս առարկաները այս կամ այն կերպ առնչվում են այս գլխավոր թեմաներին, բխում նրանցից։ Հաշվի առնելով 6 տարեկանի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները՝ առաջնահերթ սահմանափակում է դրված երեխայի ուսումնական ծանրաբեռնվածության մեջ՝ շաբաթական 20 ժամ, օրական 4 ժամ առավելագույնը: Այսինքն՝ երեխան 8:30 կամ 9:00-ին սկսելով ուսումնական օրը՝ մինչև 12:00 ավարտում է իր աշխատանքը և հնարավորություն է ունենում հանգստանալու, խաղալու, իր օրը տնօրինելու դպրոցից հետո: Մեթոդաբանությամբ նախատեսված է, որ 1-ին դասարանում դասերը 10-15 րոպեն մեկ ընդմիջվեն դադարներով, հաճախակի փոխվի գործունեության ձևը, ուսումնական գործունեությունն իրականացվի խաղային ակտիվ տարրերի կիրառմամբ: Հաշվի առնելով 6 տարեկանի պատկերավոր մտածողությունը՝ ավելի շատ են կիրառվում տեսալսողական ուսումնական նյութեր՝ նկարներ, խաղեր, առարկաներ, ֆիլմեր, երգեր և այլն: Ուսումնական ակտիվ և ներգրավող միջավայրի ստեղծումը ենթադրում է, որ երեխան շատ բան կհասցնի անել դասարանում և առաջադրանքներով շատ չի ծանրաբեռնվի տանը: 1-ին դասարանի դասագիրք - տետրերը և դասագրքերը ևս ստեղծված են այն սկզբունքով, որ երեխան գործնական աշխատանքներով, դասընկերների հետ համագործակցելով՝ հաղթահարի ուսումնական խնդիրները: Այսպիսով, 21-րդ դարում հանրակրթությունը նպատակ ունի ձևավորելու որոշակի կարողունակություններով զինված հայ քաղաքացի, որը պատրաստ է դիմագրավելու ցանկացած փոփոխության, ճիշտ կողմնորոշվելու ցանկացած իրավիճակում, քննական վերլուծության ենթարկելու իրադրությունը, մշակելու քայլեր, առաջարկելու փոփոխություններ, գործելու հանուն հանրության, հանուն իր երկրի բարօրության, պետականության ամրապնդման և բարգավաճման: Այս տրամաբանությամբ են լրամշակվել առարկայական բոլոր ծրագրերը, և նրանցում տեղ գտած գործունեության առաջարկվող ձևերում շեշտադրվել են գործնականություն պարունակող առաջադրանքները։ Բոլոր առարկաների ծրագրային նյութերը տրոհվել են «ՊԱՐՏԱԴԻՐ» և «ԼՐԱՑՈՒՑԻՉ» հատվածների, որը հնարավորություն է տալիս տարբերակված ուսուցում իրականացնելու։ Որդեգրվել է մի սկզբունք, որ պետք է դասավանդման և ուսումնառության գործընթացը հարմարեցնի սովորողների առանձնահատկություններին, նախասիրություններին և կարողու¬թյուն¬ներին՝ կիրառելով տարբերակված ուսուցման տարաբնույթ մարտավարու¬թյուններ: Կարևոր է, որ դասավանդման ընթացքում կիրառված մոտեցումները, աշխատանքների տեսակները և մեթոդները լինեն բազմազան և հետաքրքիր, ուղղակիորեն կապված լինեն ծրագրի նպատակներին և ակնկալվող վերջնարդյունքներին։ Հավելեմ նաև, որ Համաշխարհային բանկի կողմից՝ անկախ փորձագետների միջոցով Տավուշի մարզում իրականացվել է հանրակրթական դպրոցներում ներդրված նոր չափորոշչի արդյունքների երկամյա հետազոտություն, որի արդյունքները ցույց են տվել, որ Տավուշի մարզի՝ նոր չափորոշչով սովորող երեխաների մոտ 6 ամիս ավելի առաջընթաց է գրանցվել, քան հին չափորոշչով դասարաններում սովորողների մոտ: | |||
| 37 | Շողիկ Խաչատրյան 28.05.2025 21:12:13 | Հարգելի՛ նախարարություն, Խնդրում եմ հստակ պատասխանել ստորև ներկայացված հարցին, որը վերաբերում են սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունվող այն երեխաներին (ստորև` «Սովորողներ»), ովքեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեն՝ պայմանավորված հետևյալ դժվարություններով․ • խոսքի և լեզվի, • հաղորդակցման, • լսողության, • տեսողության, • մտավոր (բացառությամբ 3-4-րդ կարգի), • հուզական, • վարքի, • շարժունակության, • (կամ դրանց որևէ համախմբի): ՀԱՐՑ․ Արդո՞ք, հնարավոր չէ, որ նշված սովորողներից որոշների կամ մեծ մասի դեպքում ճշմարիտ լինեն հիմնավորման հետևյալ փաստարկները. «Այդ սովորողները հաճախ չունեն նախնական ուսումնական հմտություններ, սոցիալ-հուզական և վարքային կայունություն, ինչպես նաև կարող են զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու մեջ: Հակառակ դեպքում՝ սովորողը միանգամից հայտնվում է բարձր պահանջներ ներկայացնող միջավայրում՝ առանց համապատասխան նախապատրաստության, ինչն ավելացնում է երկրորդային անհաջողությունների, անհանգստության և կրթական գործընթացից դուրս մնալու վտանգը: Ուստի, նպատակահարմար է այս խմբի սովորողների նկատմամբ կիրառել բացառություն և նախատեսել անհատականացված մոտեցում՝ հիմնված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վրա:» ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ. Ակնհայտ է, որ վերը նշված փաստարկները կարող են վերաբերելի լինել՝ այսինքն՝ ճշմարիտ լինել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր Սովորողների համար՝ անկախ խնդրի բնույթից կամ կարգից: Չի կարելի ենթադրել, թե բոլոր այդ Սովորողները օժտված են նախնական ուսումնական հմտություններով, սոցիալ-հուզական և վարքային կայունությամբ, դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու բավարար կարողություններով: Նման Սովորողների միանգամից ընդգրկումը բարձր պահանջներ ներկայացնող միջավայրում՝ առանց համապատասխան նախապատրաստության, իր հերթին կարող է ավելացնել երկրորդային անհաջողությունների, անհանգստության և կրթական գործընթացից դուրս մնալու վտանգը: Ուստի նպատակահարմար է նման Սովորողների խմբի նկատմամբ ևս կիրառել բացառության հնարավորություն և ապահովել անհատականացված մոտեցում՝ ելնելով մասնագիտական գնահատականից՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում: ԱՌԱՋԱՐԿ. Խնդրում եմ բացառություն նախատեսել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր սովորողների համար, որը ենթակա կլինի կիրառման ըստ մասնագիտական գնահատականի՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում: | Ձեր առաջարկն ընդունելի չէ: Նախագծի հիմնավորման մեջ այդ մասով առկա են պարզաբանումներ: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 24.11.2010թ. N 1640-Ն հրամանով հաստատված կարգի՝ ինտելեկտի (մտավոր) խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ, 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաները կարող են ընդգրկվել իրենց տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը կարող է ընդգրկվել 1-ին դասարան, 8 տարեկանը՝ 2-րդ դասարան: Ի տարբերություն վերոնշյալ խմբի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այլ երեխաները՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, տեսողության, լսողության, շարժունակության, հուզական կամ վարքային խնդիրներով պայմանավորված աջակցության 1-ից 4-րդ աստիճանի կարիք ունեցողները, ինչպես նաև ինտելեկտի խնդիրներով պայմանավորված աջակցության 1-ին կամ 2-րդ աստիճանի կարիք ունեցողները, 5-6 տարեկանում, որպես կանոն, ունեն բավականաչափ ձևավորված հմտություններ՝ թույլ տալու նրանց կրթության արդյունավետ կազմակերպումը համընդհանուր ներառական կրթության շրջանակում։ Սա հնարավոր է անհատականացված ուսուցման պլանավորմամբ, համապատասխան մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրմամբ և կրթական միջավայրի հարմարեցումներով։ Ինտելեկտուալ խնդիրները, մասնավորապես 3-րդ և 4-րդ աստիճանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների դեպքում, չեն սահմանափակվում միայն ճանաչողական և ակադեմիական կարողությունների խնդիրներով։ Այս խմբի սովորողները, ի տարբերություն այլ խմբերի (օրինակ՝ լսողության, տեսողության կամ շարժողական խնդիրներ), հաճախ ունեն զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու մեջ, մասնավորապես՝ • Սոցիալական հմտությունների հետ կապված խնդիրներ՝ այդ թվում շփման նախաձեռնման, հասակակիցների հետ համագործակցության, խմբային գործունեության մեջ մասնակցելու կամ վարքի կարգավորման դժվարություններ։ • Հաղորդակցման հմտությունների հետ կապված խնդիրներ՝ ինչպես բանավոր խոսքի բացակայություն կամ դժվարություններ, այնպես էլ այլընտրանքային և լրացուցիչ հաղորդակցման միջոցների կիրառման բարդություններ։ • Ինքնասպասարկման և առօրյա գործառույթների սահմանափակումներ՝ ներառյալ հագնվելու, սնվելու, սանիտարահիգիենիկ գործողություններ կատարելու կամ շրջակա միջավայրում կողմնորոշվելու հմտությունների բացակայություն կամ ցածր մակարդակ։ Այս դեպքում 1 տարին կարող է որոշիչ լինել երեխայի մոտ կրթության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորման, հանրակրթական ուսումնական միջավայրում հարմարվելու, դպրոցական կանոններին հետևելու և առօրյայում ներգրավվելու տեսանկյունից։ | |||
| 38 | Շողիկ Խաչատրյան 28.05.2025 21:12:13 | Հարգելի՛ նախարարություն, Խնդրում եմ հստակ պատասխանել նաև հետևյալ հարցին, որը վերաբերում է սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունվող այն սովորողներին, որոնց ծնողները չեն ապահովել երեխայի ընդգրկումը հանրակրթության մեջ՝ ըստ օրենքով սահմանված կարգի և ժամկետների: ՀԱՐՑ․ Արդյո՞ք երեխայի նկատմամբ կարող են կիրառվել որևէ բացասական իրավական հետևանքներ՝ ծնողների գործողությունների (անգործության) համար: ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, երեխան չի կարող պատասխանատու լինել ծնողների գործողությունների (անգործության) համար և չի կարող կրել որևէ բացասական իրավական հետևանք: Անթույլատրելի է խթանել ծնողներին ընդգրկել երեխային ուսումնական հաստատություն օրենքով սահմանված դպրոցական տարիքում` երեխային վնաս պատճառելու սպառնալիքով (այն է` լիարժեք տարրական կրթություն ստանալու իրավունքից զրկելով): ԱՌԱՋԱՐԿ. Խնդրում եմ նախատեսել, որ այն երեխաները, որոնց յոթ կամ ութ տարին լրացել է կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, ընդունվեն առաջին դասարան՝ ընդհանուր հիմունքներով: Միևնույն ժամանակ, եթե հայտնաբերվում են երեխաներ, որոնք առանց հիմնավոր պատճառների չեն հաճախել դպրոց և որոնց իննը տարին լրացել է կամ լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, նպատակահարմար է պարզել՝ արդյո՞ք որևէ պաշտոնատար անձ պետք է ենթարկվի պատասխանատվության ծառայողական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև պաշտոնեական անփութության համար (ՀՀ Քրեական օրենսգրքի հոդվածներ 441 և 446), կամ, առնվազն վարչական իրավախախտում ծնող կամ դրա կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար (ՀՀ ՎԻՎՕ 189.9 հոդված) ։ | Երեխաների համար շատ կարևոր է սովորել իրենց տարիքային խմբի երեխաների հետ մի քանի հիմնավոր պատճառներով՝ որոնք նպաստում են ինչպես նրանց ճանաչողական, այնպես էլ սոցիալական և հուզական զարգացմանը։ Ահա գլխավոր պատճառները. 1. Սոցիալական հմտությունների զարգացում Երեխաները սովորում են ընկերություն անել, կիսվել, համագործակցել, վիճաբանել և հաշտվել իրենց հասակակիցների հետ։ Այս ամենը հնարավոր է միայն այն միջավայրում, որտեղ նրանք հանդիպում են նման հոգեբանական ու զարգացման մակարդակ ունեցող երեխաների։ 2. Հուզական հասունացում Երբ երեխաները շփվում են իրենց տարիքի երեխաների հետ, նրանք սովորում են վերահսկել իրենց հույզերը, հասկանալ ուրիշների զգացմունքները, զարգացնել կարեկցանք և կառուցել առողջ հարաբերություններ։ 3. Լեզվական և հաղորդակցման հմտություններ Տարիքային խմբում շփումը նպաստում է խոսքի, լսելու և հասկացողության զարգացմամբ։ Նրանք հաճախ խոսում են միևնույն բարդության մակարդակով, ինչն օգնում է ավելի ակտիվ փոխգործակցության։ 4. Ճանաչողական զարգացում Երեխաները սովորում են իրենց հասակակիցներից՝ միմյանց հարցեր տալով, խաղերի միջոցով նոր գաղափարներ բացահայտելով, միմյանց սխալներն ուղղելով և միասին խնդիրներ լուծելով։ 5. Անվտանգության և ինքնավստահության զգացում Երբ երեխաները իրենց նմանների շրջապատում են, նրանք ավելի ապահով են զգում, ավելի հեշտ են մասնակցում դասերին կամ խաղերին, ինչը բարձրացնում է նրանց ինքնագնահատականը։ 6. Մրցակցություն և մոտիվացիա Հասակակիցների ներկայությունը կարող է դառնալ մոտիվացիայի աղբյուր։ Երեխաները ձգտում են հասնել նույն հաջողություններին, ինչ իրենց ընկերները՝ առանց ավելորդ սթրեսի։ Այսպիով, չնայած երբեմն տարբեր տարիքների երեխաների հետ շփվելը նույնպես օգտակար է (օրինակ՝ մեծերը կարող են օգնել փոքերին), երեխաների տարիքային խմբով սովորելը կարևոր է նրանց զարգացման ճիշտ փուլերում անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար։ | |||
| 39 | Ժենյա Եզիկյան 29.05.2025 10:54:32 | Ներկայացված նախագիծը, իմ կարծիքով, ուղղված է հանրակրթության կազմակերպման գործընթացի առավել հստակեցմանը, իրավական հիմքերի ամրապնդմանը և սովորողի՝ որպես կրթության կենտրոնի, շահերի ապահովմանը։ Կարևորում եմ, որ նման փոփոխությունները զուգակցվեն համապատասխան իրազեկման, վերապատրաստման և համակարգային աջակցության միջոցառումների հետ՝ բոլոր կողմերի՝ ուսուցիչների, ծնողների, և դպրոցի վարչակազմի համար։ | Ընդունվել է: Շնորհակալություն: | |||
| 40 | Անահիտ Մովսիսյան 29.05.2025 12:47:27 | Ուսումնական հաստատություն ընդունելու և այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու ժամկետների հստակության մասին նախագծի դրույթը ողջունելի է ու կարևոր։ Առաջարկում եմ նախագծի մեջ ավելացնել նաև նույն բնակավայրում՝ որոշակի շառավղով (շառավղի չափը որոշեն մասնագետները) հասցեի փոփոխության դեպքում ևս հնարավորություն տրվի սովորողին ուսումնական հաստատությունը փոխելու՝ սովորողի դպրոց հաճախելու գործընթացը հեշտացնելու նպատակով։ | Ձեր առաջարկն ընդունելի չէ՝ ելնելով ներկայիս կարգավորումներից և կրթական քաղաքականության տեսանկյունից: | |||
| 41 | Անահիտ Մովսիսյան 29.05.2025 13:06:37 | Նախագծով առաջարկված Կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված առաջնահերթությունից օգտվող սովորողների ընդունելության գործընթացը կարևոր և գովելի դրույթ է, քանի որ հաշվի է առնված նշված խմբերի առանձնահատկությունները։ | Շնորհակալություն դրական արձագանքի համար: | |||
| 42 | Անահիտ Մովսիսյան 29.05.2025 13:40:52 | Առաջարկում եմ նաև 12-րդ կետով սահմանված ընդունելության կազմակերպման առաջնահերթություն տալ նաև բնակավայրի ուսումնական հաստատություններին մոտ, որոշակի շառավղով (շառավղի չափը որոշեն մասնագետները) բնակվող երեխաների ընդունելությանը՝ ․սովորողների համար տուն-դպրոց ճանապարհը ավելի հեշտ և ապահով դարձնելու, ․հասարակական տրանսպորտային միջոցներից հնարավորինս քիչ օգտվելու, ․անձնական մեքենաներով սովորողներին տեղափոխելու պատճառով խցանումները թեթևացնելու համար։ | Ձեր առաջարկն ընդունելի չէ՝ ելնելով ներկայիս կարգավորումներից և կրթական քաղաքականության տեսանկյունից: | |||
| 43 | Անահիտ Նահապետյան 29.05.2025 19:20:59 | Շնորհակալություն կարևոր կարգավորման համար, սակայն 1-ին և 2-րդ աստիճանի դեպքում նույնպես շատ կարևոր է, որպեսզի երեխաներին տրվի հնարավորություն մեկ տարի ուշ դպրոց հաճախելու: Այս երեխաները ունենում են հաղորդակցման բազմաթիվ դժվարություններ, որոնք հանգեցնում են ուսման մեջ շատ դժվարությունների և հոգեբանական խնդիրների: Խնդրում եմ հաշվի առնել բազմաթիվ մեկնաբանությունները և չսահմանափակել միայն 3-րդ և 4-րդ աստիճանի դեպքում: Երեխաների լավագույն շահի համար տալ հնարավորություն զարգացման հապաղում ունեցող բոլոր երեխաներին հաճախել մեկ տարի ուշ, իհարկե ըստ սահմանված կարգի գնահատում անցնելուց հետո: | Ձեր առաջարկն ընդունելի չէ: Նախագծի հիմնավորման մեջ այդ մասով առկա են պարզաբանումներ: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 24.11.2010թ. N 1640-Ն հրամանով հաստատված կարգի՝ ինտելեկտի (մտավոր) խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ, 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաները կարող են ընդգրկվել իրենց տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը կարող է ընդգրկվել 1-ին դասարան, 8 տարեկանը՝ 2-րդ դասարան: Ի տարբերություն վերոնշյալ խմբի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այլ երեխաները՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, տեսողության, լսողության, շարժունակության, հուզական կամ վարքային խնդիրներով պայմանավորված աջակցության 1-ից 4-րդ աստիճանի կարիք ունեցողները, ինչպես նաև ինտելեկտի խնդիրներով պայմանավորված աջակցության 1-ին կամ 2-րդ աստիճանի կարիք ունեցողները, 5-6 տարեկանում, որպես կանոն, ունեն բավականաչափ ձևավորված հմտություններ՝ թույլ տալու նրանց կրթության արդյունավետ կազմակերպումը համընդհանուր ներառական կրթության շրջանակում։ Սա հնարավոր է անհատականացված ուսուցման պլանավորմամբ, համապատասխան մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրմամբ և կրթական միջավայրի հարմարեցումներով։ Ինտելեկտուալ խնդիրները, մասնավորապես 3-րդ և 4-րդ աստիճանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների դեպքում, չեն սահմանափակվում միայն ճանաչողական և ակադեմիական կարողությունների խնդիրներով։ Այս խմբի սովորողները, ի տարբերություն այլ խմբերի (օրինակ՝ լսողության, տեսողության կամ շարժողական խնդիրներ), հաճախ ունեն զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու մեջ, մասնավորապես՝ • Սոցիալական հմտությունների հետ կապված խնդիրներ՝ այդ թվում շփման նախաձեռնման, հասակակիցների հետ համագործակցության, խմբային գործունեության մեջ մասնակցելու կամ վարքի կարգավորման դժվարություններ։ • Հաղորդակցման հմտությունների հետ կապված խնդիրներ՝ ինչպես բանավոր խոսքի բացակայություն կամ դժվարություններ, այնպես էլ այլընտրանքային և լրացուցիչ հաղորդակցման միջոցների կիրառման բարդություններ։ • Ինքնասպասարկման և առօրյա գործառույթների սահմանափակումներ՝ ներառյալ հագնվելու, սնվելու, սանիտարահիգիենիկ գործողություններ կատարելու կամ շրջակա միջավայրում կողմնորոշվելու հմտությունների բացակայություն կամ ցածր մակարդակ։ Այս դեպքում 1 տարին կարող է որոշիչ լինել երեխայի մոտ կրթության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորման, հանրակրթական ուսումնական միջավայրում հարմարվելու, դպրոցական կանոններին հետևելու և առօրյայում ներգրավվելու տեսանկյունից։ | |||
| 44 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 30.05.2025 12:37:47 | Սույն նախագծով չի ապահովվում բոլոր երեխաների համար հավասար իրավունքներ։ Նախագիծը, հավասարության առումով, ունի խոցելի կողմեր, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ առողջ երեխաները, այսինքն՝ նրանք, ում մոտ հատուկ կարիքներ չեն արձանագրվել, կարող են հայտնվել անհավասար պայմաններում: Նույն տարիքային խմբի երեխաների դասարանային դասակարգումը արվում է տարբեր չափորոշիչներով՝ միայն հատուկ կարիքների գնահատման հիման վրա։ Սա կարող է հանգեցնել, որ մի մասը սովորի ավելի ցածր դասարանում, ստանա պարզեցված ու թեթև բովանդակությամբ ծրագրով, մինչդեռ մյուսներն առանց որևէ խնդիր ունենալու, սովորեն բարդացված ծրագրով։ Պետք է հաշվի առնել, նաև այն հանգամանքը, որ կան երեխաներ ովքեր առողջ են բայց սոցիալական ծանր պայմանների կամ այլ պատճառներով ժամանակին չեն ընդգրկվել ուսումնական գործընթացում, և իրենց համար ևս դժվար կլինի անմիջապես 2-րդ դասարանի ծրագրով սկսել իրենց ուսումը։ Առաջարկում ենք․ ավելացնել դրույթ, ըստ որի՝ ցանկացած տարիքային երեխայի դասարանային դասակարգումը կատարվում է ոչ միայն հատուկ կարիքների գնահատման, այլև ծնողի ու ուսումնական հաստատության համատեղ որոշման հիման վրա՝ հաշվի առնելով ուսումնական պատրաստվածության մակարդակը։ Այսինքն՝ առաջարկել հնարավորություն՝ անցկացնել նախնական ուսումնառության կամ պատրաստվածության թեստավորում, որը բոլորի համար կլինի ընդհանուր չափորոշիչ՝ անկախ երեխայի առողջական վիճակից։ | Երեխաների համար շատ կարևոր է սովորել իրենց տարիքային խմբի երեխաների հետ մի քանի հիմնավոր պատճառներով՝ որոնք նպաստում են ինչպես նրանց ճանաչողական, այնպես էլ սոցիալական և հուզական զարգացմանը։ Ահա գլխավոր պատճառները. 1. Սոցիալական հմտությունների զարգացում Երեխաները սովորում են ընկերություն անել, կիսվել, համագործակցել, վիճաբանել և հաշտվել իրենց հասակակիցների հետ։ Այս ամենը հնարավոր է միայն այն միջավայրում, որտեղ նրանք հանդիպում են նման հոգեբանական ու զարգացման մակարդակ ունեցող երեխաների։ 2. Հուզական հասունացում Երբ երեխաները շփվում են իրենց տարիքի երեխաների հետ, նրանք սովորում են վերահսկել իրենց հույզերը, հասկանալ ուրիշների զգացմունքները, զարգացնել կարեկցանք և կառուցել առողջ հարաբերություններ։ 3. Լեզվական և հաղորդակցման հմտություններ Տարիքային խմբում շփումը նպաստում է խոսքի, լսելու և հասկացողության զարգացմամբ։ Նրանք հաճախ խոսում են միևնույն բարդության մակարդակով, ինչն օգնում է ավելի ակտիվ փոխգործակցության։ 4. Ճանաչողական զարգացում Երեխաները սովորում են իրենց հասակակիցներից՝ միմյանց հարցեր տալով, խաղերի միջոցով նոր գաղափարներ բացահայտելով, միմյանց սխալներն ուղղելով և միասին խնդիրներ լուծելով։ 5. Անվտանգության և ինքնավստահության զգացում Երբ երեխաները իրենց նմանների շրջապատում են, նրանք ավելի ապահով են զգում, ավելի հեշտ են մասնակցում դասերին կամ խաղերին, ինչը բարձրացնում է նրանց ինքնագնահատականը։ 6. Մրցակցություն և մոտիվացիա Հասակակիցների ներկայությունը կարող է դառնալ մոտիվացիայի աղբյուր։ Երեխաները ձգտում են հասնել նույն հաջողություններին, ինչ իրենց ընկերները՝ առանց ավելորդ սթրեսի։ Այսպիով, չնայած երբեմն տարբեր տարիքների երեխաների հետ շփվելը նույնպես օգտակար է (օրինակ՝ մեծերը կարող են օգնել փոքերին), երեխաների տարիքային խմբով սովորելը կարևոր է նրանց զարգացման ճիշտ փուլերում անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար։ | |||
| 45 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 30.05.2025 12:37:47 | Առաջարկում ենք վերանայել նախագծի այն դրույթը, որտեղ սահմանվում է, որ դպրոց հաճախելու տարիքից մեկ տարով հետաձգումը թույլատրվում է բացառապես 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների դեպքում։ Անհրաժեշտ է այդ շրջանակում ընդգրկել նաև 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներին, մասնավորապես նրանց, ովքեր ունեն խոսքի զարգացման ուշացում։ Այդ երեխաների համար ևս առաջարկում ենք հնարավորություն ստեղծել՝ ըստ ծնողի դիմումի, սկսել դպրոցը 7 տարեկանում։ Նշված նախագծով խտրական և խիստ սահմանափակող դրույթ է պարունակում։ Առաջարկում ենք սահմանել, որ դպրոց հաճախելու տարիքից մեկ տարով հետաձգման հնարավորություն տրվում է նաև այն երեխաներին, ում մոտ արձանագրվում են 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիքներ՝ հատկապես խոսքի զարգացման ուշացման դեպքում, ծնողի դիմումի և մանկավարժահոգեբանական գնահատման հիման վրա։ Սա կբարելավի քաղաքականության ներառականությունը և կվերացնի խտրական մոտեցումը տարբեր աստիճանի աջակցություն պահանջող երեխաների միջև։ | Ձեր առաջարկն ընդունելի չէ: Նախագծի հիմնավորման մեջ այդ մասով առկա են պարզաբանումներ: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 24.11.2010թ. N 1640-Ն հրամանով հաստատված կարգի՝ ինտելեկտի (մտավոր) խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ, 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաները կարող են ընդգրկվել իրենց տարիքային խմբից մեկ դասարան ցածր, այն է՝ 7 տարեկանը կարող է ընդգրկվել 1-ին դասարան, 8 տարեկանը՝ 2-րդ դասարան: Ի տարբերություն վերոնշյալ խմբի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այլ երեխաները՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, տեսողության, լսողության, շարժունակության, հուզական կամ վարքային խնդիրներով պայմանավորված աջակցության 1-ից 4-րդ աստիճանի կարիք ունեցողները, ինչպես նաև ինտելեկտի խնդիրներով պայմանավորված աջակցության 1-ին կամ 2-րդ աստիճանի կարիք ունեցողները, 5-6 տարեկանում, որպես կանոն, ունեն բավականաչափ ձևավորված հմտություններ՝ թույլ տալու նրանց կրթության արդյունավետ կազմակերպումը համընդհանուր ներառական կրթության շրջանակում։ Սա հնարավոր է անհատականացված ուսուցման պլանավորմամբ, համապատասխան մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրմամբ և կրթական միջավայրի հարմարեցումներով։ Ինտելեկտուալ խնդիրները, մասնավորապես 3-րդ և 4-րդ աստիճանի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների դեպքում, չեն սահմանափակվում միայն ճանաչողական և ակադեմիական կարողությունների խնդիրներով։ Այս խմբի սովորողները, ի տարբերություն այլ խմբերի (օրինակ՝ լսողության, տեսողության կամ շարժողական խնդիրներ), հաճախ ունեն զգալի դժվարություններ ունենալ դասարանային պահանջներին հարմարվելու, խմբում ներառվելու, առաջադրանքները հասկանալու և ինքնուրույն աշխատելու մեջ, մասնավորապես՝ • Սոցիալական հմտությունների հետ կապված խնդիրներ՝ այդ թվում շփման նախաձեռնման, հասակակիցների հետ համագործակցության, խմբային գործունեության մեջ մասնակցելու կամ վարքի կարգավորման դժվարություններ։ • Հաղորդակցման հմտությունների հետ կապված խնդիրներ՝ ինչպես բանավոր խոսքի բացակայություն կամ դժվարություններ, այնպես էլ այլընտրանքային և լրացուցիչ հաղորդակցման միջոցների կիրառման բարդություններ։ • Ինքնասպասարկման և առօրյա գործառույթների սահմանափակումներ՝ ներառյալ հագնվելու, սնվելու, սանիտարահիգիենիկ գործողություններ կատարելու կամ շրջակա միջավայրում կողմնորոշվելու հմտությունների բացակայություն կամ ցածր մակարդակ։ Այս դեպքում 1 տարին կարող է որոշիչ լինել երեխայի մոտ կրթության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորման, հանրակրթական ուսումնական միջավայրում հարմարվելու, դպրոցական կանոններին հետևելու և առօրյայում ներգրավվելու տեսանկյունից։ | |||
| 46 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 30.05.2025 12:37:47 | Այնուամենայնիվ՝ անհրաժեշտ է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և ծնողների համար սահմանել պատասխանատվություն և կիրառել այդ միջոցները երեխաներին սահմանված տարիքից ուշ երեխաներին դպրոց չտանելու համար։ Պետք է հատուկ հրահանգավորել պետական իրավասու մարմիններին և ՏԻՄ-երին, որպեսզի ժամանակին հայտնաբերեն կրթությունից դուրս մնացած երեխաներին, այլ ոչ թե երեխաներին ծանրաբեռնել միանգամից 2-րդ դասարան ընդունվելու պարտադրանքով։ Այս հարցը միանշանակ կարող են կարգավորվել ՏԻՄ-երի հետ աշխատանքի և համագործակցության արդյունքում։ Ավելին, տարիքային տարբերությամբ երեխաները հոգեբանական անհարմարություն և ընկճվածություն են ունենալու նույն դասարանում իրենցից տարիքով փոքր երեխաների հետ սովորելու ընթացքում։ Հոսով ենք, որ սույն նախագիծը լրամշակելիս հաշվի կառնեք բուլինգը և դրա հետևանքները․․․։ Կարծում ենք, որ սույն նախագիծն այսպես ընդունվելու դեպքում "բուլինգը դպրոցում" առաջացնող պատճառներից մեկն է լինելու։ | «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է: Օրենքով սահմանվում է նաև, որ սովորողի ծնողը պարտավոր է երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար և աջակցել դասապատրաստմանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է, որ երեխայի դաստիարակության, ուսուցման կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունելության տարիքային շեմի սահմանումը բխում է 12-ամյա կրթական համակարգի անցման տրամաբանությունից: | |||
| 47 | Հռիփսիմե Վարդանյան 30.05.2025 15:04:27 | Ողջունում եմ նախագծով առաջարկվող փոփոխությունները։ Դրանք կնպաստեն ուսումնական հաստատություններ ընդունելության և տեղափոխության գործընթացների հստակեցմանը և ժամկետների ճշգրտմանը, ինչպես նաև կսահմանեն այդ ժամկետների կիրառման բացառությունների դեպքերը։ Շատ կարևոր է նախագծով սահմանված նոր կարգավորումը, որը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, ըստ նրանց տարիքային առանձնահատկությունների, ցուցաբերել անհատական մոտեցում։ Առաջարկում եմ գործընթացի արդյունավետությունը ապահովելու համար ԶԼՄ-ներով կազմակերպել ծնողներին տեղեկատվության հասանելիությունը, ապահովել նրանց իրազեկվածությունը։ | Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն: | |||
| 48 | Թագուհի Մամյան 30.05.2025 16:52:57 | Շնորհակալություն եմ հայտնում «ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրամանի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու համար։ Նախագիծը, որն ուղղված է հանրակրթության մեջ երեխաների ընդգրկման և տեղափոխման կարգերի հստակեցմանը, նպաստում է համակարգի թափանցիկությանն ու մատչելիությանը։ Միաժամանակ, ցանկանում եմ ներկայացնել իմ մտահոգությունները և կառուցողական առաջարկությունները՝ ապահովելու համար, որ նախագծի դրույթները չվնասեն ուսումնական գործընթացի որակին և սովորողների համար ապահովեն առավելագույնս արդյունավետ կրթություն և սոցիալականացում։ Մտահոգություններ Նախագծում առաջարկվող փոփոխությունները, որոնք թույլ են տալիս սահմանված ժամկետից ուշ ընդգրկվել հանրակրթության համակարգ, անհրաժեշտ են, սակայն կարևոր է հաշվի առնել, որ այդ երեխաները կարող են ունենալ էական բացթողումներ տարրական դասարաններում ձեռք բերվող հիմնարար հմտություններում (օրինակ՝ տառաճանաչություն, հաշվելու ունակություն)։ Մասնավորապես, մտահոգիչ է, թե ինչպես կարող է, օրինակ, 8 տարեկան սովորողը, ով տառեր չգիտի, արդյունավետորեն ինտեգրվել երրորդ դասարանի ուսումնական գործընթացին և հաջողությամբ յուրացնել, օրինակ, թվային գրագիտության դասընթացները, որոնք ենթադրում են նախնական գիտելիքների առկայություն։ Այս մարտահրավերն ուղղակիորեն ազդելու է ուսուցչի աշխատանքի բարդության վրա և կարող է բացասաբար անդրադառնալ թե՛ նոր ընդգրկված երեխայի, թե՛ ամբողջ դասարանի ուսումնական առաջընթացի վրա։ Նման դեպքերը կարող են հանգեցնել հետևյալ խնդիրներին. Ուսուցչի աշխատանքային բեռի անհամաչափ ավելացում. Ուսուցիչը ստիպված կլինի աշխատել ինչպես տարիքին համապատասխանող, այնպես էլ էական գիտելիքային բացթողումներ ունեցող երեխաների հետ, ինչը դժվարացնում է դասապրոցեսի կազմակերպումը և անհատական մոտեցման ապահովումը։ Ուսումնական որակի անկում. Բացթողումներ ունեցող երեխաների ինտեգրումը՝ առանց համապատասխան աջակցության, կարող է դանդաղեցնել ամբողջ դասարանի ուսումնական առաջընթացը կամ, հակառակը, հանգեցնել նոր ընդգրկված սովորողի անհաջողությանը և կրթությունից հեռանալուն։ Երեխայի հոգեբանական վիճակի վատթարացում. Երբ երեխան անընդհատ հետ է մնում դասընթացից, դա կարող է հանգեցնել հիասթափության, ցածր ինքնագնահատականի և նույնիսկ սոցիալական մեկուսացման՝ չնայած իր հասակակիցների հետ շփվելու հնարավորությանը։ Առաջարկություններ Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում եմ նախագծում ներառել հետևյալ հիմնարար դրույթները՝ ապահովելու համար թե՛ սովորողների լիարժեք կրթությունն ու սոցիալականացումը, թե՛ ուսուցիչների արդյունավետ աշխատանքը. Նախնական գնահատման և անհատական աջակցության պլանի մշակում. Սահմանել պարտադիր նախնական գնահատում բոլոր սահմանված ժամկետից ուշ ընդգրկվող երեխաների համար՝ գնահատելու նրանց գիտելիքների և հմտությունների մակարդակը։ Գնահատման արդյունքների հիման վրա յուրաքանչյուր երեխայի համար մշակել անհատական ուսուցման պլան, որը կներառի բացթողումները լրացնելու համար անհրաժեշտ լրացուցիչ պարապմունքներ (օրինակ՝ տարրական գիտելիքների ստացում և ամրապնդում, լրացուցիչ դասընթացներ կամ աջակցող ծրագրեր)։ Այս պլանը պետք է հաշվի առնի թե՛ ակադեմիական, թե՛ սոցիալական կարիքները։ Ռեսուրսների և մասնագետների տրամադրում դպրոցներին. Ապահովել դպրոցներին անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական և կադրային ռեսուրսներ (օրինակ՝ լրացուցիչ դասաժամեր, մեթոդական նյութեր, հատուկ մանկավարժներ, հոգեբաններ կամ լրացուցիչ պարապմունքներ անցկացնող ուսուցիչներ)՝ այդ սովորողների հետ անհատական կամ փոքր խմբերով աշխատելու համար։ Սա կթեթևացնի դասարանական ուսուցչի բեռը և կապահովի նպատակային աջակցություն։ Հոգեբանական աջակցություն և սոցիալական ինտեգրում. Նախատեսել հոգեբանական աջակցության ծրագրեր թե՛ նոր ընդգրկվող երեխաներին՝ հարմարվելու համար, թե՛ ուսուցիչներին՝ իրենց առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար։ Խթանել արտադասարանական միջոցառումների կազմակերպումը, որոնք կնպաստեն բոլոր երեխաների, այդ թվում՝ գիտելիքների բացթողումներ ունեցողների, սոցիալական շփմանը իրենց հասակակիցների հետ՝ անկախ նրանց ակադեմիական մակարդակից։ | Երեխաների համար շատ կարևոր է սովորել իրենց տարիքային խմբի երեխաների հետ մի քանի հիմնավոր պատճառներով՝ որոնք նպաստում են ինչպես նրանց ճանաչողական, այնպես էլ սոցիալական և հուզական զարգացմանը։ Ահա գլխավոր պատճառները. 1. Սոցիալական հմտությունների զարգացում Երեխաները սովորում են ընկերություն անել, կիսվել, համագործակցել, վիճաբանել և հաշտվել իրենց հասակակիցների հետ։ Այս ամենը հնարավոր է միայն այն միջավայրում, որտեղ նրանք հանդիպում են նման հոգեբանական ու զարգացման մակարդակ ունեցող երեխաների։ 2. Հուզական հասունացում Երբ երեխաները շփվում են իրենց տարիքի երեխաների հետ, նրանք սովորում են վերահսկել իրենց հույզերը, հասկանալ ուրիշների զգացմունքները, զարգացնել կարեկցանք և կառուցել առողջ հարաբերություններ։ 3. Լեզվական և հաղորդակցման հմտություններ Տարիքային խմբում շփումը նպաստում է խոսքի, լսելու և հասկացողության զարգացմամբ։ Նրանք հաճախ խոսում են միևնույն բարդության մակարդակով, ինչն օգնում է ավելի ակտիվ փոխգործակցության։ 4. Ճանաչողական զարգացում Երեխաները սովորում են իրենց հասակակիցներից՝ միմյանց հարցեր տալով, խաղերի միջոցով նոր գաղափարներ բացահայտելով, միմյանց սխալներն ուղղելով և միասին խնդիրներ լուծելով։ 5. Անվտանգության և ինքնավստահության զգացում Երբ երեխաները իրենց նմանների շրջապատում են, նրանք ավելի ապահով են զգում, ավելի հեշտ են մասնակցում դասերին կամ խաղերին, ինչը բարձրացնում է նրանց ինքնագնահատականը։ 6. Մրցակցություն և մոտիվացիա Հասակակիցների ներկայությունը կարող է դառնալ մոտիվացիայի աղբյուր։ Երեխաները ձգտում են հասնել նույն հաջողություններին, ինչ իրենց ընկերները՝ առանց ավելորդ սթրեսի։ Այսպիով, չնայած երբեմն տարբեր տարիքների երեխաների հետ շփվելը նույնպես օգտակար է (օրինակ՝ մեծերը կարող են օգնել փոքերին), երեխաների տարիքային խմբով սովորելը կարևոր է նրանց զարգացման ճիշտ փուլերում անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար։ | |||
| 49 | Մերի Բաղրամյան 30.05.2025 20:27:01 | Նախագիծը համակողմանի, ժամանակին և արդիական է։ Այն միջազգային փորձին համահունչ լուծում է։ Առաջարկում ենք զուգահեռ մշակել հանրամատչելի ուղեցույցներ կամ էլեկտրոնային համակարգում ավտոմատ ծանուցումներ՝ ծնողների համար՝ ժամկետների ու պահանջների մասին։ Եվ որպեսզի դպրոց ուշ հաճախած երեխան հասնի իր տարեկիցների մակարդակին, լրացուցիչ մեծ բեռ կդրվի դասավանդող ուսուցչի ուսերին։ Նման դեպքերում առաջարկում եմ այս երեխաների համար պարտադիր երկարօրյա դասաժամեր հատկացնել, անհատական ուսումնական պլան, որը ուղղված կլինի բացթողումների լրացմանը։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 50 | Ռուզաննա Պեպանյան 31.05.2025 03:06:45 | 10.1. Ընթացիկ ուսումնական տարվա համար ուսումնական հաստատությունը սովորող կարող է ընդունել մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը՝ բացառությամբ սովորողների բնակավայրի փոփոխության դեպքերի, որոնց դեպքում թույլատրվում է տեղափոխումը կատարել մինչև ուսումնական պլանով նախատեսված տվյալ ուսումնական տարվա ուսումնական պարապմունքների վերջին օրը ներառյալ։ Նոր ուսումնական տարվա համար ուսումնական հաստատությունը սովորող կարող է ընդունել օգոստոսի 1-ից:»․ Այս կետի վերաբերյալ կառաջարկեմ, որ սովորողների շարժը` (ընդունելություն, ազատում դպրոցից) թույլատրել կատարելու ամբողջ տարվա ընթացքում, նաև ամռան ամիսներին (մինչև օգոստոս), քանի որ շարժը կատարվում է էլեկտրոնային եղանակով, օգոստոսի 1-ից էլ դեռևս ակտիվ չէ ԴԿՏՀ –ն, տեղափոխման և ընդունելության աշխատանքները հնարավոր է լինում կատարել օգոստոսի 20-ից հետո, ինչն արդեն արհեստական խառնաշփոթ է առաջացնում` կապված սահմանային տեղերի հետ: Շնորհակալ կլինենք, եթե ԴԿՏՀ-ն ևս սահմանափակումներ չդնի այս ժամանակահատվածում: Հավատացած եղեք, որ շատ երեխաներ չեն հասցնում ընդգրկվել տվյալ ուսհաստատությունում, քանի որ չեն տեղավորվում ժամկետների մեջ: Շնորհակալություն | Ընդունվել է ի գիտություն: |