Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

   «Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականների գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման, այդ թվում Կոմիտեի նախաձեռնությամբ, կարգը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում 2024 թվականի հուլիսի 12-ին ՀՕ-312-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխությունների և լրացումների կիրարկմամբ, մասնավորապես՝ Օրենքի 16․2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ կետերի պահանջներով, որի համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանում է գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականների գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման կարգը:

   Օրենքի 1-ին մասի 2-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ մասերը նախատեսում են Կադաստրի կոմիտեի կողմից համապատասխան որոշումներ ընդունելու իրավասություն, ինչպես նաև այդ որոշումների իրավաչափության երաշխավորման իրավական մեխանիզմներ։

2. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Նախագծով մանրամասն կարգավորման է ենթարկվում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական ունեցող անձանց որակավորման վկայակնների գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման ընթացակարգը։

3. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:

4. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 2-րդ կետի
2․3-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներից:

 

  • Discussed

    06.05.2025 - 27.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1559

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: