Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի              -ի   N    -Ն

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16․2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 8-րդ, 9-րդ և 11-րդ մասերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

   1. Սահմանել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականների գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման, այդ թվում Կոմիտեի նախաձեռնությամբ, կարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի:

   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     Հայաստանի Հանրապետության                                                                   Ն. Փաշինյան

                   վարչապետ

                   Երևան  2025

Հավելված

ՀՀ կառավարության

2025 թվականի _______-ի

N  -Ն որոշման

 

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԿՇԵՅԴԵՐԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ, ՉԱՓԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ, ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

   1. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականի (այսուհետ՝ Որակավորման վկայական) գործողությունը Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ղեկավարի հրամանով կասեցնում, կասեցումը վերացնում, կասեցնում և դադարեցնում, ինչպես նաև դադարեցնում է Կոմիտեն «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.2-րդ հոդվածով սահմանված պահանջների համաձայն:

   2. Որակավորման վկայականի գործողության կասեցման, դադարեցման կամ կասեցման և դադարեցման վերաբերյալ Կոմիտեի ղեկավարի հրամանի համար հիմք է հանդիսանում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության բնագավառներում մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) համապատասխան եզրակացությունը։

   3. Հանձնաժողովի՝ սույն կարգի 2-րդ կետով սահմանված եզրակացության համար հիմք են հանդիսանում Կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կամ համապատասխան ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից ներկայացված մասնագիտական դիրքորոշումները՝ հիմնավորված եզրակացության տեսքով։

   4. Կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից սույն կարգի 3-րդ կետով սահմանված համապատասխան եզրակացության համար հիմք են հանդիսանում՝

       1) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմումը կամ բողոքը,

       2) Կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվող մշտադիտարկումը։

   5. Կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները Որակավորման վկայական ստացած անձի կողմից ենթադրյալ խախտում(ներ) հայտնաբերելու դեպքում վերջինիս(ներիս) վերաբերյալ կազմում են համապատասխան եզրակացություն և այն կազմելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում Հանձնաժողովի նախագահին:

   6. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված եզրակացության կազմման համար հիմք կարող են հանդիսանալ նաև.

     1) Որակավորման վկայական ստացած անձի կողմից գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների    իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը, որոնց հիմքով կատարվել է իրավունքի պետական գրանցում կամ ինքնակամ կառույցների հաշվառում՝ Կոմիտեի նախաձեռնությամբ,

     2) Որակավորման վկայական ստացած անձի կողմից կազմված փաստաթղթերի հիմքով իրավունքի պետական գրանցում կատարված չլինելու պարագայում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պետական կամ տեղական ինքակառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա։

   7. Կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների՝ Որակավորման վկայական ստացած անձի կողմից ենթադրյալ խախտում(ներ) կատարելու վերաբերյալ կազմված եզրակացությունն(ներն) ու դրանց վերաբերյալ ամփոփ տեղեկանքն սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում առձեռն ներկայացնում են Հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նշված փաստաթղթերը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրանց հարաբերակցությունը և վերջիններս փոխանցում Հանձնաժողովի քարտուղարին:

   8. Հանձնաժողովի քարտուղարը վերոնշյալ եզրակացությունները ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան Որակավորման վկայական ստացած անձին, ինչպես նաև Հանձնաժողովի անդամներին էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ փոստային ծառայության միջոցով հրավիրում է գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության ոլորտներում կատարված աշխատանքների ստուգման Հանձնաժողովի մասնագիտական նիստին՝ կատարված աշխատանքների վերաբերյալ քննարկում իրականացնելու, ինչպես նաև խնդրո առարկա հարցերի կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու նպատակով:

   9. Հանձնաժողովը, ղեկավարվելով գործող օրենսդրության պահանջներով և հաշվի առնելով անդամների ու գործի մասնակիցների կարծիքները՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է համապատասխան եզրակացություն՝ Որակավորման վկայականը կասեցնելու, դադարեցնելու կամ կասեցնելու և դադարեցնելու վերաբերյալ:

   10. Սույն կարգի 9-րդ կետում նշված եզրակացությունում պարտադիր արձանագրվում է նաև այն դեպքը, երբ Որակավորման վկայական ստացած անձի կողմից խախտում չի արձանագրվել, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ եզրակացությունը պետք է պարունակի ամբողջական գնահատում, այդ թվում՝ խախտման բացակայության վերաբերյալ։

   11. Սույն կարգի 9-րդ կետով նշված եզրակացությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Կոմիտեի ղեկավարին, որի հիմքով Կոմիտեի ղեկավարն ընդունում է Որակավորման վկայականը կասեցնելու կամ դադարեցնելու կամ կասեցնելու և դադարեցնելու մասին հրաման:

   12. Որակավորված անձը սույն կարգի 11-րդ կետում նշված հրամանի վերաբերյալ ծանուցվում է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.2-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:

   13. Որակավորման վկայականը կասեցնելու կամ դադարեցնելու մասին հրաման կարող է ընդունվել նաև առանց համապատասխան եզրակացության առկայության՝ «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-6-րդ, 9-րդ և 7-րդ մասի 2-3-րդ կետերով սահմանված դեպքերում:

   14. Սույն կարգի 11-րդ կետում նշված դեպքերում Կոմիտեի ղեկավարի հրամանն ընդունվում է համապատասխան դիմումը կամ բողոքը Կոմիտե մուտքագրվելուց հետո
7 աշխատանքային օրվա ընթացքում:

   15. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-6-րդ և 9-րդ կետերով սահմանված դեպքերում, երբ Որակավորման վկայականի կասեցման հիմքերը վերացվում են, շահագրգիռ անձինք էլեկտրոնային եղանակով Կոմիտե են ներկայացնում դիմում, անհրաժեշտության դեպքում կցելով կասեցման վերացման հիմնավորումները հաստատող փաստաթղթերը: Դիմումը Կոմիտե մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, Կոմիտեի ղեկավարի հրամանի հիման վրա, վերացվում է Որակավորման վկայականի գործողության կասեցումը:

 

 

 Հայաստանի Հանրապետություն

   վարչապետի աշխատակազմի                                                       Ա. Հարությունյան

    ղեկավար

  • Discussed

    06.05.2025 - 27.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1558

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: