Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Բարձրագույն ուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտած և աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիներին պետական մարմիններում աշխատանքով ապահովելու ծրագրի» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ  ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ» ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

         «Բարձրագույն ուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտած և աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիներին պետական մարմիններում աշխատանքով ապահովելու ծրագրի» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Ծրագիր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բարձրագույն ուսումնական հաստատությունները բարձր առաջադիմությամբ ավարտած, սակայն աշխատանքային փորձ չունեցող մասնագետներին պետական համակարգում աշխատանքով ապահովելու անհրաժեշտությամբ՝ նրանց հնարավորություն տալով իրենց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և ձեռք բերելու աշխատանքային փորձառություն: Ծրագիրը ոչ միայն ապահովելու է բարձրագույն ուսումնական հաստատությունները բարձր առաջադիմությամբ ավարտած, սակայն աշխատանքային փորձ չունեցող մասնագետների աշխատանքի ընդունումը պետական համակարգում, այլև խթանելու է բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման առաջադիմությունը:

       Հաշվի առնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրական խնդիրներն ու նպատակները, և այդ խնդիրների ու նպատակների կենսագործման նպատակով իրականացվող գործառույթների իրավական շրջանակը՝ Նախագծով առաջարկվում է նաև Ծրագրի շահառուների զբաղվածության հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացման, տվյալների հավաքագրման, վերլուծության և արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնող պատասխանատու պետական մարմին սահմանել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

   2Կարգավորման նպատակը

        Նախագծի նպատակն է խթանել բարձրագույն ուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտած և աշխատանքային ստաժ չունեցող նորավարտ մասնագետների աշխատանքի ընդունումը պետական մարմիններում՝ նրանց հնարավորություն տալով կիրառելու իրենց գիտելիքները և ձեռք բերելու աշխատանքային փորձ:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում բարձրագույն ուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտած և աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիներին (բուհերից տրամադրված շահառուների ցանկը տե՛ս Աղյուսակ 1-ում) հնարավորություն է ընձեռնում հարցազրույցի հիման վրա մինչև մեկ տարի ժամկետով պայմանագրային հիմքունքներով աշխատել պետական մարմնում՝ ձեռք բերելով մասնագիտական աշխատանքային ստաժ, որը հնարավորություն կտա հետագայում զբաղեցնել մասնագիտական աշխատանքային ստաժ պահանջող հանրային ծառայության պաշտոններ։

       

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

 

5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Բարձրագույն ուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտած և աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիներին պետական մարմիններում աշխատանքով ապահովելու ծրագրի» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում են պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ: Ծրագրի շահառուներին կհատկացվի աշխատավարձ Կառավարության աջակցության ծրագրի բյուջեով նախատեսված միջոցներից, որը յուրաքանչյուր տարվա համար չի կարող գերազանցել  200.000.000  (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամը:

Շահառուների թվի և նախատեսվող ծախսերի բաշխումը հաշվարկվելու է հետևյալ բանաձևով՝

          Ծրագրի բյուջեով նախատեսված 200.000.000 ՀՀ դրամը տարեկան 12 ամիսների և շահառուներին վճարվող 140.000 ՀՀ դրամ աշխատավարձի հաշվարկի (200.000.000/12/140.000) արդյունքում ստացվում է, որ Ծրագրից կարող են օգտվել տարեկան 120 քաղաքացի: Տարեկան 120 շահառուի դեպքում պետական մարմինը յուրաքանչյուր տարի Ծրագրով կարող է ներգրավել Վարչապետի որոշմամբ տվյալ պետական մարմնին հատկացված հաստիքների առավելագույն թվաքանակի առավելագույնը 1 տոկոսի հաշվարկով շահառուների, որը կազմում է  վերջին երկու տարիներին բարձրագույն ուսումնական հաստատությունները բարձր առաջադիմությամբ ավարտած քաղաքացիների միջին թվաբանականի 2,5 տոկոսը:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՀայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 2083 - L որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ գլխի 5.4.3. ծրագրից, որի համաձայն՝ Զբաղվածության ռազմավարության նպատակները խթանելու համար հաղորդակցման մեխանիզմների ներդնում և տեղեկացվածության բարձրացում առկա կրթական ծրագրերի և պետական աջակցության վերաբերյալ:

 

Աղյուսակ 1

Բրյուսովի անվան պետական համալսարան

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-173

Մագիստրատուրա գերազանց -54

 

227

Բակալավր գերազանց-162

Մագիստրատուրա գերազանց -41

203

Բակալավր ՄՈԳ-145

Մագիստրատուրա ՄՈԳ-45

 

190

Բակալավր ՄՈԳ-110

Մագիստրատուրա ՄՈԳ-33

143

Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիա

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-49

Մագիստրատուրա գերազանց -20

69

 

Բակալավր գերազանց-58

Մագիստրատուրա գերազանց-23

 

81

Բակալավր ՄՈԳ-82

Մագիստրատուրա ՄՈԳ-28

 

110

Բակալավր ՄՈԳ-56

Մագիստրատուրա ՄՈԳ-26

 

82

Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-18

Մագիստրատուրա գերազանց -10

 

28

Բակալավր գերազանց-4

Մագիստրատուրա գերազանց -1

5

 

Բակալավր ՄՈԳ-1

Մագիստրատուրա ՄՈԳ-3

 

4

Բակալավր ՄՈԳ-1

Մագիստրատուրա ՄՈԳ-0

 

1

Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-3

Մագիստրատուրա գերազանց-0

 

3

Բակալավր գերազանց-2

Մագիստրատուրա գերազանց-0

 

2

Բակալավր ՄՈԳ-3

Մագիստրատուրա ՄՈԳ-0

 

3

Բակալավր ՄՈԳ-4

Մագիստրատուրա ՄՈԳ-0

 

4

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-15

Մագիստրատուրա գերազանց-7

 

22

Բակալավր գերազանց-35

Մագիստրատուրա գերազանց-7

 

42

Բակալավր ՄՈԳ-4

Մագիստրատուրա ՄՈԳ-2

 

6

Բակալավր ՄՈԳ-6

Մագիստրատուրա ՄՈԳ-1

 

7

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

 

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-186

Մագիստրատուրա գերազանց-134

320

Բակալավր գերազանց-167

Մագիստրատուրա գերազանց-109

276

Բակալավր ՄՈԳ-197

Մագիստրատուրա ՄՈԳ-136

333

 

Բակալավր ՄՈԳ-193

Մագիստրատուրա ՄՈԳ-112

305

Երևանի պետական համալսարան

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-408

Մագիստրատուրա գերազանց-480

888

Բակալավր գերազանց-423

Մագիստրատուրա գերազանց-402

825

 

Բակալավր ՄՈԳ-3

Մագիստրատուրա ՄՈԳ-1

4

 

Բակալավր ՄՈԳ-0

Մագիստրատուրա ՄՈԳ-0

0

 

Գավառի պետական համալսարան

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-34

Մագիստրատուրա գերազանց-34

68

 

Բակալավր գերազանց-45

Մագիստրատուրա գերազանց-21

66

Բակալավր ՄՈԳ-34

Մագիստրատուրա ՄՈԳ-34

68

 

Բակալավր ՄՈԳ-45

Մագիստրատուրա ՄՈԳ-21

66

 

Գորիսի պետական համալսարան

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-12

Մագիստրատուրա գերազանց-26

38

Բակալավր գերազանց-19

Մագիստրատուրա գերազանց-19

38

Բակալավր ՄՈԳ-0

Մագիստրատուրա ՄՈԳ-1

1

Բակալավր ՄՈԳ-0

Մագիստրատուրա ՄՈԳ-0

0

 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-39

Մագիստրատուրա գերազանց-40

79

Բակալավր գերազանց-77

Մագիստրատուրա գերազանց-35

112

Բակալավր ՄՈԳ-39

Մագիստրատուրա ՄՈԳ-40

79

Բակալավր ՄՈԳ-77

Մագիստրատուրա ՄՈԳ-35

112

 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա Գյումրու մասնաճյուղ

2023թ

2024թ

 

Բակալավր գերազանց-0

Մագիստրատուրա գերազանց-4

 

4

 

Բակալավր գերազանց-6

Մագիստրատուրա գերազանց-4

 

10

Բակալավր ՄՈԳ-0

Մագիստրատուրա ՄՈԳ-4

4

 

Բակալավր ՄՈԳ-6

Մագիստրատուրա ՄՈԳ-4

10

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-220

Մագիստրատուրա գերազանց-156

376

 

Բակալավր գերազանց-239

Մագիստրատուրա գերազանց-154

393

Բակալավր ՄՈԳ-223

Մագիստրատուրա ՄՈԳ-159

382

Բակալավր ՄՈԳ-239

Մագիստրատուրա ՄՈԳ-154

393

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-41

Մագիստրատուրա գերազանց-39

80

Բակալավր գերազանց-32

Մագիստրատուրա գերազանց-37

69

Բակալավր ՄՈԳ-41

Մագիստրատուրա ՄՈԳ-39

80

Բակալավր ՄՈԳ-32

Մագիստրատուրա ՄՈԳ-37

69

 

Վանաձորի Հովհ Թումանյանի անվան պետական համալսարան

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-146

Մագիստրատուրա գերազանց-21

167

Բակալավր գերազանց-129

Մագիստրատուրա գերազանց-28

157

Բակալավր ՄՈԳ-202

Մագիստրատուրա ՄՈԳ-32

234

Բակալավր ՄՈԳ-173

Մագիստրատուրա ՄՈԳ-34

207

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-14

Մագիստրատուրա գերազանց-14

30

Բակալավր գերազանց-2

Մագիստրատուրա գերազանց-26

28

 

Բակալավր ՄՈԳ-66

Մագիստրատուրա ՄՈԳ-55

121

Բակալավր ՄՈԳ-48

Մագիստրատուրա ՄՈԳ-64

112

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-112

Մագիստրատուրա գերազանց-93

205

Բակալավր գերազանց-120

Մագիստրատուրա գերազանց-73

193

Բակալավր ՄՈԳ-178

Մագիստրատուրա ՄՈԳ-130

308

 

Բակալավր ՄՈԳ-208

Մագիստրատուրա ՄՈԳ-113

321

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-2

Մագիստրատուրա գերազանց-11

Ինտեգրված-39

 

52

Բակալավր գերազանց-0

Մագիստրատուրա գերազանց-11

Ինտեգրված-26

 

37

Բակալավր ՄՈԳ-5

Մագիստրատուրա ՄՈԳ-20

Ինտեգրված-87

 

112

Բակալավր ՄՈԳ-6

Մագիստրատուրա ՄՈԳ-26

Ինտեգրված-76

 

108

Շիրակի պետական համալսարան

2023թ

2024թ

Բակալավր գերազանց-91

Մագիստրատուրա գերազանց-96

187

 

Բակալավր գերազանց-81

Մագիստրատուրա գերազանց-52

133

 

Բակալավր ՄՈԳ-94

Մագիստրատուրա ՄՈԳ-101

195

 

Բակալավր ՄՈԳ-84

Մագիստրատուրա ՄՈԳ-55

139

 

                                         

 

  • Discussed

    28.04.2025 - 13.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Civil service

  • Ministry

    Civil Service Office of the Office of the Prime Minister

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2157

Print

Suggestions

GAYANE SIRADEGHYAN

09.05.2025

Հիմք ընդունելով սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը, առաջարկում եմ 2025թվականի կառավարության ներկայացրած նախագծի 1-ի կետի 2-րդ մասում, որը վերաբերվում է <<ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> պետական աջակցության ծրագրին կատարել հետևյալ փոփոխությունը՝ պետական մարմ նում աշխատանքով ապահովելու նպատակով ընդունելության հայտարարությունը լինի ավելի երկար ժամկետով (օրինակ՝ հուլիսի 1-ից սեպտեմբերի 1-ր): Իմ կարծիքով հուլիսի 1-րց հուլիսի 15-ը շատ սեղմ ժամկետ է: Սույն նախագծի 12-րդ կետում առաջարկում եմ ավելացնել հետևյալ ենթակետը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը յուրաքանչյուր ուսում նական տարվա ավարտին ԲՈՒՀ-երը տրամադրեն բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների ցանկը՝ ըստ մասնագիտությունների,որպեսզի մասնավոր սեկտր ևս ուղղորդում լինի Միասնական սոցիալական ծառայությունների միջոցով:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: