Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Բարձրագույն ուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտած և աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիներին պետական մարմիններում աշխատանքով ապահովելու ծրագրի» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

———— ——— 2025 թվականի N ————- Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ  ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հաստատել բարձրագույն ուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտած և աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիներին  պետական մարմիններում աշխատանքով ապահովելու ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

  1. Սահմանել, որ սույն ծրագրի շրջանակներում շահառուների զբաղվածության հիմնախնդիրներն ուսումնասիրելու (վերլուծելու) աշխատանքների իրականացման, տվյալների հավաքագրման, վերլուծության և արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնող պատասխանատու պետական մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2025 թվականի ---ի  N -Ն որոշման

 

 

 ԾՐԱԳԻՐ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտած և աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիներին պետական մարմիններում աշխատանքով ապահովելու ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է խթանել բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների աշխատանքի ընդունումը պետական մարմիններում՝ նրանց հնարավորություն տալով կիրառելու իրենց գիտելիքները և ձեռք բերելու աշխատանքային փորձ:
  2. Ծրագրի շահառու են հանդիսանում ծրագրին դիմելու օրվան նախորդող երեք տարիների հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ (միջին որակական գնահատականի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ապահոված) շրջանավարատները:

 

  1. ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
  2. Ըստ պետական մարմնի կանոնադրական գործառույթներով պայմանավորված պահանջների՝ յուրաքանչյուր տարի հուլիսի 1-ից հուլիսի 15-ը պետական մարմինը իր պաշտոնական կայքէջում բարձրագույն կրթություն ունեցող, սակայն աշխատանքային ստաժ չունեցող մասնագետներին պետական մարմնում աշխատանքով ապահովելու նպատակով հայտարարում է ընդունելություն:
  3. Պետական մարմինը հայտարարության մեջ նշում է այն մասնագիտությունները և փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական գործառույթները իրականացնելու և շահառուների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար։
  4. Դիմումների ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է դիմողների ցուցակ։ Պետական մարմինը դիմողների ցուցակի ձևավորումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, դիմողների ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է հայտարարության մեջ նշված պահանջները բավարարող անձանց (այսուհետ՝ շահառու) և էլեկտրոնային փոստի միջոցով հրավիրում հարցազրույցի:
  5. Հարցազրույցն անցկացվում է էլեկտրոնային եղանակով ծանուցելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Հարցազրույցի արդյունքում առաջնահերթությունը տրվում է հետևյալ պայմաններին` ըստ հաջորդականության՝
  • պետական մարմնի հայտարարության մեջ նշված մասնագիտությամբ կամ կրթական ծրագրով որակավորում ունեցող շահառուին.
  • մագիստրոսի որակավորում ունեցող շահառուին.
  • բարձրագույն ուսումնական հաստատությունը գերազանցությամբ (միջին որակական գնահատականի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոս ապահոված) ավարտած շահառուին։
  1. Համապատասխան պետական մարմինը հարցազրույցի արդյունքների հիման վրա շահառուների հետ մինչև մեկ տարի ժամկետով կնքում է աշխատանքային պայմանագիր:
  2. Համապատասխան պետական մարմնում ընդգրկված շահառուները ենթարկվում են տվյալ պետական մարմնի ներքին կարգապահական կանոններին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
  3. Պետական մարմնում յուրաքանչյուր տարի սույն ծրագրով ներգրավվող շահառուների առավելագույն թիվը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ տվյալ պետական մարմնին հատկացված հաստիքների առավելագույն թվաքանակի մեկ տոկոսը։
  4. Յուրաքանչյուր քաղաքացի սույն ծրագրի շահառու կարող է լինել միայն մեկ անգամ։
  5. Աշխատանքային պայմանագիր կնքած շահառուին վճարվում է ամսական աշխատավարձ 140.000 ՀՀ դրամ Կառավարության աջակցության ծրագրի բյուջեով նախատեսված միջոցներից, որը յուրաքանչյուր տարվա համար չի կարող գերազանցել 200.000 (երկու հարյուր) միլիոն ՀՀ դրամը:

 

  1. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

          12 Պետական մարմինը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ծրագրի շահառուների թվաքանակի, կնքված և լուծված աշխատանքային պայմանագրերի թվաքանակի, ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Քաղաքացիական ծառայության գրասենյակ:

  1. Սույն ծրագրի 12-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո՝ տասը աշխատանքային օրվա ընթացքում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշվետվություն է ներկայացնում վարչապետին:
  • Discussed

    28.04.2025 - 13.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Civil service

  • Ministry

    Civil Service Office of the Office of the Prime Minister

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2156

Print

Related documents / links

Suggestions

GAYANE SIRADEGHYAN

09.05.2025

Հիմք ընդունելով սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը, առաջարկում եմ 2025թվականի կառավարության ներկայացրած նախագծի 1-ի կետի 2-րդ մասում, որը վերաբերվում է <<ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏԱԾ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> պետական աջակցության ծրագրին կատարել հետևյալ փոփոխությունը՝ պետական մարմ նում աշխատանքով ապահովելու նպատակով ընդունելության հայտարարությունը լինի ավելի երկար ժամկետով (օրինակ՝ հուլիսի 1-ից սեպտեմբերի 1-ր): Իմ կարծիքով հուլիսի 1-րց հուլիսի 15-ը շատ սեղմ ժամկետ է: Սույն նախագծի 12-րդ կետում առաջարկում եմ ավելացնել հետևյալ ենթակետը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը յուրաքանչյուր ուսում նական տարվա ավարտին ԲՈՒՀ-երը տրամադրեն բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների ցանկը՝ ըստ մասնագիտությունների,որպեսզի մասնավոր սեկտր ևս ուղղորդում լինի Միասնական սոցիալական ծառայությունների միջոցով:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: