Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

__ ______ 2025 թվականի N___- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները.

   1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով՝

   «6.1. Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ վերջինիս մասնակցությամբ իրավաբանական անձինք, որոնք պետական բյուջեի միջոցներով, սեփական պատվիրակությամբ իրականացնում են շինարարական աշխատանքներ, կարող են ներկայացնել քաղաքաշինության բնագավառում գործունեության տեսակների 1-ին դասի լիցենզիա կամ լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու հայտ չկիրառելով սույն կարգի 10-րդ կետը։

   6․2․Սույն կարգի 6․1-ին կետով ներկայացված հայտը լիցենզավորող մարմնի կողմից ենթակա է բավարարման եթե.

   1) հայտատուն ունի քաղաքաշինության բնագավառում տվյալ տեսակի գործունեության 2-րդ դասի լիցենզիա,

   2) առկա է տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմնի համաձայնությունը,

 3) բավարարում է գործունեության տեսակի լիցենզիայի կամ համապատասխան ներդիրի տրման համար հայտատուի կազմում ներգրավված ինժեներատեխնիկական անձնակազմին, լաբորատորիային, սարքավորումներին կարգով սահմանված պահանջներին:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

   Հայաստանի Հանրապետության

   վարչապետ Ն. Փաշինյան

 

   2025 թ.______ ___

   Երևան

  • Discussed

    25.04.2025 - 10.05.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1788

Print

Suggestions

Arsen Matosyan

08.05.2025

ԿԱՐԾԻՔ Նախագիծը կարևոր քայլ է գործող պետական քաղաքականության ճշգրտման և առկա կարգավորման համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Եթե նշված լրացումներն ուղղված են որևէ ոլորտում իրավակարգավորումների ընդլայնմանը, նոր գործառույթների սահմանմանը կամ ընթացակարգերի պարզեցմանը, ապա դրանք կարող են նպաստել արդյունավետ կառավարմանը և ավելի ճկուն պետական մեխանիզմների ձևավորմանը։ Հատկապես ողջունելի է, երբ կառավարությունը վերանայում է նախկինում ընդունված որոշումները՝ փորձելով դրանք համահունչ դարձնել տնտեսության, հասարակության կամ տեխնոլոգիական զարգացման նոր իրողություններին։ Այս փոփոխությունները կարող են աջակցել նաև մասնագիտական ոլորտների արդիականացմանը, օրենսդրական դաշտի թափանցիկությանն ու իրավական կանխատեսելիությանը։ Առաջարկվում է՝ Լրացման յուրաքանչյուր կետ ներկայացնել հստակ հիմնավորմամբ, նշելով դրա անհրաժեշտությունը և ակնկալվող դրական ազդեցությունները։ Նախքան վերջնական ընդունումը՝ իրականացնել հանրային և մասնագիտական քննարկումներ՝ համապատասխան շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Սա կաջակցի դրույթների ավելի հասցեական և գործնական կիրառելիությանը։ Եթե լրացումներն առնչվում են ֆինանսական կամ վարչական ռեսուրսների օգտագործմանը, ապահովել դրանց հաշվարկվածությունն ու կենսունակությունը՝ խուսափելու համար իրականացման ընթացքում հնարավոր խնդիրներից։

Մակիչ Բզնունի

05.05.2025

Ողջունելի նախագիծ է, սակայն կարծում եմ՝ պետք է լինեն լիցենզիաներ տրամադրելու սահմանափակումներ, հայտատուների գործունեությունը պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի հնարավոր լինի նաև զերծ մնալ կոռուպցիոն ռսիկերից:

Նաիրա Էլբակյան

28.04.2025

1.Առաջարկում եմ շինարարական որակի տեխնիկական հսկողության լիցենզիա տրամադրել միայն պետական կամ պետության կողմից որոշակի մասնաբաժին ունեցող իրավաբանական անձանց կողմից ներկայացվող հայտատուներին։ 2. Լիցենզիայից զրկվելու դեպքում սահմանել հատուկ մեխանիզմներ այլ անհատ ձեռներեցի կամ իրավաբանական անձի կողմից փաստացի նույն շինկազմակերպության կամ անձանց հետագա գործունեությանը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: