Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներից, ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի 81-րդ կետի 8-րդ ենթակետի «գ» պարբերության պահանջներից։

  • Discussed

    09.04.2025 - 24.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2480

Print

Suggestions

Մանյա Մադաթյան

23.04.2025

Կարծիք _նախագիծը իրապես ողջունելի է,քանի որ ԲՏՃՄ առարկաների ուսումնասիրությունը կարևոր և արդիական քայլ է ժամանակակից կրթության մեջ։ Այս առարկաները զարգացնում են աշակերտների վերլուծական մտածողությունը, ստեղծարար մոտեցումները և պրակտիկ հմտությունները, որոնք պահանջվում են 21-րդ դարում։ ԲՏՃՄ-ը նաև նպաստում է իրական կյանքի խնդիրների լուծման ունակությունների ձևավորմանը, ինչպես նաև մղում է հետազոտական և թիմային աշխատանքների։Եվ նման փոփոխությունները կբարձրացնեն սովորողների հետաքրքրությունը։Որը խթան կհանդիսանա ապագա զինծառայողների համար սեփական ներդրումը ունենալ նաև բանակաշինության գործում ։ Առաջարկ Առաջարկվում է յուրաքանչյուր բնագիտական դասասենյակ հագեցնել համակարգչով և պռոյեկտով ինտեգրացված և նախագծային աշխատանքներ իրականացնելու համար։ Սա կնպաստի աշակերտների մոտիվացիային և կբարձրացնի նրանց հետաքրքրությունը գիտության ու տեխնոլոգիաների նկատմամբ։

Ռիմա Մանուկյան

22.04.2025

Նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար.այն խրախուսում է սովորողների՝բնական գիտությունների ընտրությունը,ինչը կնպաստի տվյալ ոլորտի կայուն զարգացմանը;Ի վերջո ,մեր երիտասարդներն են կերտելու հայրենիքի ապագան ,և ինչու չէ՝իրենց մասնագիտական գիտելիքներով ծառայելու են երկրին ՝ի նպաստ գիտատեխնոլոգիական առաջընթացի:

Հայկուհի Խաչատրյան

22.04.2025

Հաշվի առնելով աշխատանքային շուկայի արագ փոփոխությունները՝ անհրաժեշտ է իրականացնել ամենամյա վերանայում և արդիականացում մասնագիտությունների ցանկի՝ հետևյալ հիմքերով՝ Տվյալ ոլորտի մրցունակություն միջազգային մակարդակում Գիտական ներդրումների և նորարարության հեռանկար Ռազմավարական կարևորություն՝ պետության պաշտպանության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: