Add to favourites

The draft has been accepted

Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

____________ 2018 թվականի N _____-Ն

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ՈՐՈՇՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել`

     1) զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

   2) քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները` ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 1-ին և 3-րդ սյունակներով փորձաքնվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերի և զինվորական ծառայության ընթացքում չթույլատրվող ֆիզիկական վարժությունների՝ համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                           Կ. Կարապետյան


2018 թ. _________

Երևան

 

 

 

 

  • Discussed

    06.04.2018 - 21.04.2018

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 30020

Print

Suggestions

Ռոման Դանիելյան

20.04.2018

Որոշման նախագծի 54-րդ հոդվածի «բ» կետով սահմանված «...երիկամի քարը՝ 0.7սմ և ավելի, կամ 0.5սմ և ավել չափի երկու և ավել քարեր մեկ երիկամում...» հիմնավորված չէ և խիստ վտանգավոր է զորակոչիկների առողջության համար քանի որ ընդունված է որ միզածորանի միջին տրամագիծը 5մմ է, իսկ երեք անատոմիական նեղացումների շրջանում 3-4 մմ, ուստի ողջամիտ չէ որ երիկամում պետք է առկա լինեն 7 մմ չափի քար կամ 5 մմ չափի երկու քար որոնք նոպայի դեպքում հայտնվելով վերոհիշյալ նեղացումներում կհանգեցնեն սուր երիկամային անբավարարության զարգացման:

Ռոման Դանիելյան

20.04.2018

Որոշման նախագծի 53-րդ հոդվածի «գ» կետով սահմանված «...հազվադեպ սրացումներով թութքը...» ախտորոշման դեպքում պիտանի ճանաչվելով ենթարկվելով ֆիզիկական ծանրաբեռնվածության և սթրեսի կհանգեցնեն արյունահոսությունների հաճախակիացման բերելով անեմիայի զարգացման:

Ռոման Դանիելյան

20.04.2018

Որոշման նախագծի 11-րդ հոդվածի «գ» կետով սահմանված «...միգրենի նոպաներն ըստ անամնեզի...» ախտորոշման համաձայն զորակոչիկները ճանաչվում են պիտանի զ/ծ համար, մինչ դեռ ախտորոշումը ամբողջությամբ չի կարող արտացոլել փորձաքննվողի առողջական վիճակը, քանի որ մինչ ռազմաբժշկական փորձաքննությունը զորակոչիկը կարող է ունենալ առողջական վիճակին վերաբերվող փաստաթղթեր որում հստակ կարող է ամրագրված լինել միգրեն ախտորոշումը, որը դեղորայքի օգտագործման ֆոնի վրա հնարավոր է չունենա որևէ դրսևորում իսկ պիտանի ճանաչվելուց ու զորակոչվելուց հետո հաճախակի դրսևորվի նոպաներով:

See more