Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 6-ի N125-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 6-ի N125-Ն որոշման N1 հավելվածով հաստատված են Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և դրոշմավորման ներդրման ժամկետները։ Ըստ հավելվածով հաստատված ժամկետների՝ դրոշմավորման ենթակա առաջին խումբ ապրանքների համար սույն թվականի մարտի 1-ից դրոշմավորումն արդեն իսկ իրականացվում նույնականացման միջոցներով։ Հաջորդ խումբ ապրանքների դեպքում ժամկետները հաստատված են, համապատասխանաբար՝ 2025 թվականի հունիսի 1, սեպտեմբերի 1 և 2026 թվականի հունվարի 1։

Հաշվի առնելով դրոշմավորման նոր համակարգի ներդրման հետ կապված աշխատանքների ծավալը և տնտեսվարողների կողմից բիզնես գործընթացների համապատասխանեցման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու ժամկետները՝ նախագծով առաջարկվում է դրոշմավորման ենթակա այն ապրանքների համար, որոնց դեպքում սահմանված էր 2025 թվականի մարտի 1-ից տարբերվող ժամկետ, նույնականացման միջոցներով դրոշմավորումը նախատեսել 2026 թվականի հունվարի 1-ից։

  • Discussed

    03.04.2025 - 18.04.2025

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2172

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: