ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի -ի N - Լ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը և 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել 2025 թվականի`
1) պետական ստանդարտացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) ստանդարտացման աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման N 2 հավելվածով հաստատված ստանդարտացման աշխատանքների վերաբերյալ եռամսյակային հաշվետվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի -ի N - Լ որոշման
ԾՐԱԳԻՐ
- ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ
- ՆԱԽԱԲԱՆ
- «Ստանդարտացման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը մշակվում է պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և ենթակա է պետական ֆինանսավորման:
- Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային, եվրոպական, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, մրցունակ և միջազգային չափանիշներին համապատասխանող տեղական արտադրանքի արտադրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:
- Հայաստանի Հանրապետության կառավարության «2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» (այսուհետ` Ծրագիր) որոշմամբ նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավմանը, Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը՝ միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:
- Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանդարտների մշակման պահանջները։
- ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
- Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`
1) «Ստանդարտացման մասին» օրենքը.
2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքը.
3) «Հավատարմագրման մասին» օրենքը.
4) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը.
5) «Զբոսաշրջության մասին» օրենքը.
6) «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը.
7) «Հանրային առողջապահության մասին» օրենքը.
8) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը.
9) «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքը.
10) «Տարածական տվյալների մասին» օրենքը.
11) Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հունվարի 31-ի
ՆԿ-15-Ն կարգադրությունը.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1904-Ն որոշումը.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշումը.
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 24-ի N 1329-Ն որոշումը.
15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշումը.
16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1083-Լ որոշումը.
17) «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը.
18) «Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության» արձանագրությունը.
19) «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիրը:
- ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
- Ծրագրի նպատակն է՝
1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.
2) նպաստել ազգային սննդամթերքի որոշակի տեսակներ արտադրողների և արտահանողների գործունեությանը՝ ազգային ստանդարտների մշակման միջոցով զգալիորեն պարզեցնելով արտահանման գործընթացը՝ առաջարկելով ներառել մշակվող ազգային (ՀՍՏ) ստանդարտները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկերում.
3) նպաստել ազգային արտադրանքը ճանաչելի դարձնելուն.
4) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.
5) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.
6) խթանել տեղական արտադրանքի որակի և մրցունակության մակարդակների բարձրացմանը.
7) ապահովել ԵԱՏՄ և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.
8) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.
9) նպաստել ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների կարգավորմանը.
10) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկվածության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ոլորտում.
11) ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների ազգային օրենսդրությամբ կարգավորման ապահովումը.
12) աջակցել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների որոշումների ընդունման գործընթացին:
- Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում (ազգային ստանդարտների անվանումները մշակման ընթացքում կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել՝ մասնագիտական աշխատանքային խմբերի և տեխնիկական հանձնաժողովների կողմից), ազգային ստանդարտների վերանայում, որի ընթացքում, համաձայն ստանդարտացման ազգային համակարգի հիմնադրական փաստաթղթերով սահմանված պահանջների, կիրականացվի ստանդարտների ամբողջական տեքստի փոփոխություն, ներառյալ ստանդարտի նշագրի տվյալների, կամ համաձայն նշված պահանջների կձևակերպվի ստանդարտի փոփոխություն, առանց ստանդարտի նշագրի տվյալների փոփոխության։ Նշյալ գործընթացները կապահովեն`
ա. ռազմարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում,
բ. սեյսմապաշտպան էլաստոմերային մեկուսիչներին ներկայացվող պահանջների սահմանում,
գ. տարածական տվյալների ճշգրտության և հուսալիության ապահովում,
դ. շրջակա միջավայրի և անվտանգության պահանջների պահպանում,
ե. ջրի շահագործման փորձարկումների արդիական մեթոդների սահմանում,
զ. թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման ապահովում,
է. որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում,
ը. սննդամթերքի որակի ապահովման նպատակով տեխնիկական պահանջների սահմանում,
թ․ Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի վերամշակման գործընթացում ազգային ստանդարտով սահմանվող տեխնիկական պահանջների սահմանում,
ժ․ թվային ստորագրության ստեղծման սարքի միջոցով պրոֆիլների անվտանգության ապահովում փաստաթղթաշրջանառության իրականացման ընթացքում,
ժա. հնդավորների և կորիզավորների տնկանյութի արտադրության, բնութագրերի, պահման և փոխադրման պայմանների սահմանում,
ժբ. զբոսաշրջության ծառայությունների որակին ներկայացվող պահանջների սահմանում միջազգային նորմերին ներդաշնակ,
ժգ․ հողի հետ կապված վավերական և հստակեցված տվյալների փոխանակման ապահովելում.
2) ազգային ստանդարտները միջազգային ստանդարտներին ներդաշնակեցման մակարդակի բարձրացում, որը կխթանի՝
ա. տեղական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը,
բ. տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.
3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝
ա. ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և Անկախ պետությունների համագործակցություն (այսուհետ՝ ԱՊՀ) ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությունները` դրանով նպաստելով տեղական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ:
բ. հանդիսանալով սույն ենթակետի ա. պարբերության մեջ նշված ստանդարտացման միջազգային կազմակերպությունների անդամ, ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպությունների աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.
4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝
ա. ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքները հնարավորություն են տալիս ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ,
բ. 2025 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) նոր և արդիականացված ստանդարտներով՝ այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք, որոնք որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:
- ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվում են ըստ հետևյալ սկզբունքների`
1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.
2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.
3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.
4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման բացառում.
5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց, Հայաստանի Հանրապետության օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով և Հայաստանի Հանրապետությունում վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին.
6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքների հաշվի առնում.
7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.
8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.
9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով.
10) ստանդարտների մշակում և ընդունում` ապահովելով մարդու առողջության և անվտանգության պահպանությունը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությունը, ազգային անվտանգության ապահովումը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելումը:
- ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
- Ստանդարտների մշակման պետական ծրագիրը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների առաջարկությունների հիման վրա: Այն նաև հիմնված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորություններից բխող պահանջների վրա:
- Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտները՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար՝
1) ռազմարդյունաբերություն. Ռազմական (գաղտնի) ստանդարտների մշակում.
2) սննդամթերքի արտադրություն. Տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ազգային ստանդարտ, որով պետք է սահմանվեն բնական քաղցրացուցիչ հանդիսացող մեղրախոտին (ստեվիա) ներկայացվող պահանջներ: Նախատեսվում է մշակել նաև սիսեռի զգայորոշման բնութագրերը և ֆիզիկաքիմիական ցուցանիշները, փաթեթավորման և մակնշման պահանջները, ընդունման և փորձարկման մեթոդները, պահման և փոխադրման պայմանները սահմանող ազգային ստանդարտ: Մշակվելու է ազգային ստանդարտ բնակչության շրջանում լայն սպառում ունեցող հավելումներով հացատեսակներին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանումը: Նախատեսվում է նաև արդիականացնել տարեկանի ալյուրից և տարեկանի ու ցորենի ալյուրի խառնուրդից հացի տեխնիկական պայմանները սահմանող ազգային ստանդարտը, որի նպատակն է գործող օրենքներին, կանոնակարգերին համապատասխանության ապահովումը, ինչպես նաև շաքարավազի ու յուղի զանգվածային մասի սահմանումը.
3) շինարարություն. նշված ոլորտում նախատեսվում է մշակել սեյսմապաշտպան էլաստոմերային մեկուսիչների փորձարկման մեթոդները և կամուրջներում դրանց կիրառության պահանջները սահմանող ազգային ստանդարտներ՝ միջազգային պահանջներին համապատասխան: Նախատեսվում է նաև մշակել կամուրջների և ուղեկամուրջների վրա դինամիկական փորձարկումների և հետազոտությունների կատարման ղեկավար ցուցումներ և դրանց չափումների արդյունքների գնահատման մեթոդ սահմանող ազգային ստանդարտներ՝ միջազգային պահանջներին համապատասխան.
4) կառավարման համակարգեր. տվյալ ոլորտում նախատեսվում է արդիականացնել համապատասխանության գնահատման ոլորտի բառարան և ընդհանուր սկզբունքներ սահմանող ազգային ստանդարտը, որի նպատակն է համապատասխանության գնահատման մարմինների կողմից ստանդարտները ներդնելուց ճիշտ և միասնական տերմինաբանության կիրառումը, ինչպես նաև հավատարմագրման գործընթացի արդյունավետ ապահովումը.
5) շրջակա միջավայր. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտներին ներդաշնակ ջրի որակին վերաբերող շահագործման արդիական փորձարկման մեթոդներ սահմանող ազգային ստանդարտ, թափոնների թաղման համարնախատեսված պոլիգոններին ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանող ազգային ստանդարտ, ինչպես նաև հողի հետ կապված տեղեկատվության թվային տվյալների փոխանակումն ապահովող ազգային ստանդարտի մշակում, որի նպատակն է ապահովել հողի պահպանությանն ուղղված կարգավորումների, ինչպես նաև թվային համակարգերի միջոցով հողի հետ կապված վավերական և հստակեցված տվյալների փոխանակումը՝ միջազգային պահանջներին ներդաշնակ.
6) բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն. այս ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնցով սահմանվելու են անվտանգ թվային ստորագրությունների ստեղծման սարքի պաշտպանության պրոֆիլներ՝ թվային ստորագրությունների ստեղծման և կիրառման նպատակով: Նախատեսվում է արդիականացնել տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերին ներկայացվող պահանջներ սահմանող ազգային ստանդարտը: Նախատեսվում է նաև փոքր տիեզերանավերին ներկայացվող պահանջներ, տիեզերական աղբի ձևավորման կանխարգելմանը ներկայացվող պահանջներ սահմանող ազգային ստանդարտների մշակում՝ միջազգային պահանջներին համապատասխան.
7) զբոսաշրջություն. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային պահանջներին ներդաշնակ ազգային ստանդարտներ, որոնցով սահմանվելու են զբոսաշրջության և հարակից ծառայություններին, արկածային զբոսաշրջությանը, ինչպես նաև տուրիստական տեղեկատվական կենտրոններին ներկայացվող պահանջները.
8) գյուղատնտեսություն. նախատեսվում է մշակել հնդավորների (խնձորենի, տանձենի, սերկևիլենի) և կորիզավորների (դեղձենի, նեկտարենի, սալորենի, շլորենի, կեռասենի, բալենի) տնկանյութի ընդունման, ֆիզիկաքիմիական ցուցանիշներ, փաթեթավորման և մակնշման պահանջներ, պահման և փոխադրման պայմաններ սահմանող ազգային ստանդարտներ.
9) առողջապահություն. Նշված ոլորտում նախատեսվում է վերանայել ՀՍՏ ԻՍՕ 15190:2013 ազգային ստանդարտը, որի նպատակն է կանոնակարգող իրավասու մարմինների և հավատարմագրման մարմինների կողմից բժշկական լաբորատորիաների անվտանգության պահանջների արդիականացումը.
10) Երկրատարածական տվյալներ. Նշված ոլորտում նախատեսվում է մշակել աշխարհագրական տվյալների ստուգիչ մոդելի հիմնական սկզբունքներ, ինչպես նաև ընդարձակվող նշման լեզվի (այսուհետ՝ XML) (Extensible Markup Language) սխեմաների ներդրումն ապահովող կոդավորման կանոններ սահմանող ազգային ստանդարտներ՝ միջազգային պահանջներին համապատասխան:
- Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության շրջանակներում՝
1) Ստանդարտացման ազգային մարմինը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 63 տեխնիկական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ստանդարտացման ազգային մարմնի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այդ տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կկատարեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննություն և կաշխատեն հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ.
2) Նախատեսվում է իրականացնել միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման ոլորտի աշխատանքներ,
3) Միջազգային (ԻՍՕ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն – ազգային ստանդարտացման հանձնաժողովներում պետք է կատարվի միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորում և փորձաքննություն.
4) Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն Հայաստանի Հանրապետությունում տնտեսության գերակա ուղղությունների զարգացմանը նպաստող որոշակի ոլորտների միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն՝ հետագայում դրանք Հայաստանի Հանրապետությունում ներդնելու հեռահար նպատակով.
- Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների իրականացում, որի շրջանակներում՝
1) ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար՝
ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում,
բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում թվայնացված տեղեկատվական որոնման համակարգի միջոցով,
գ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) արդիականացման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում,
դ. ստանդարտների տվյալների բազայից սպառողների (օգտագործողների) օգտվելու ապահովում և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի իրականացում,
ե. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն):
- ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
- Ծրագրով նախատեսված գործողությունների ֆինանսավորումն իրականացվելու է «Ստանդարտացման մասին» օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշմամբ սահմանված և «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» 1067 ծրագրի «Ստանդարտների մշակման ծառայություններ» 11001 միջոցառման իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված 13,558.5 հազար դրամ գումարով:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության կառավարության
2025 թվականի -ի N - Լ որոշման
Ց Ա Ն Կ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
|
Հ/Հ
|
Մշակման ենթակա ստանդարտների և աշխատանքների անվանումները
|
Նպատակը
|
Պատասխանատու մարմինը
|
Արդյունքը
|
Կատարման ժամկետը
|
2025 թվականի ֆինան սավորում (հազ. դրամ)
|
|
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
|
|
|
1. Ստանդարտների մշակում
|
|
|
|
1.1 Ռազմարդյունաբերություն
|
|
|
|
1.1.1.
|
գաղտնի
|
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե (այսուհետ՝ ԲՏԱՆ ՌԱԿ) /համաձայնությամբ/, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (այսուհետ՝ ՀՀ ՊՆ) /համաձայնությամբ/
և Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.1.2.
|
գաղտնի
|
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ /համաձայնությամբ/, ՀՀ ՊՆ /համաձայնությամբ/
և Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.1.3.
|
գաղտնի
|
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ /համաձայնությամբ/, ՀՀ ՊՆ /համաձայնությամբ/
և Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.1.4.
|
գաղտնի
|
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ /համաձայնությամբ/, ՀՀ ՊՆ /համաձայնությամբ/
և Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.1.5.
|
գաղտնի
|
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ /համաձայնությամբ/, ՀՀ ՊՆ /համաձայնությամբ/ և
Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով /համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.2. Սննդամթերքի արտադրություն
|
|
|
|
1.2.1.
|
Սիսեռ. Տեխնիկական պայմանններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում
|
Սիսեռի սպառողական ցուցանիշների և տեխնիկական պահանջների սահմանում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.2.2.
|
Բնական քաղցրացուցիչ. Մեղրախոտ (ստեվիա). Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում
|
Սննդամթերքում որպես շաքարի փոխարինիչ օգտագործվող մեղրախոտի բնութագրերի և ֆիզիկաքիմիական ցուցանիշների նորմավորում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.2.3.
|
Հավելումներով և ամբողջահատիկ ցորենից հացատեսակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում
|
Բնակչության շրջանում լայն սպառում ունեցող հավելումներով հացատեսակների տեխնիկական պահանջների սահմանում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.2.4.
|
Հաց տարեկանի ալյուրից և տարեկանի ու ցորենի ալյուրի խառնուրդից. Տեխնիկական պայմաններ
ՀՍՏ 363-2013 ազգային ստանդարտի վերանայում
|
Ազգային ստանդարտի արդիականացում՝ գործող օրենքներին, կանոնակարգերին համապատասխանության ապահովման նպատակով, ինչպես նաև շաքարավազի ու յուղի զանգվածային մասի սահմանում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.3. Շինարարություն
|
|
|
|
1.3.1.
|
Սեյսմապաշտպան էլաստոմերային մեկուսիչներ. Մաս 1. Փորձարկման մեթոդներ
Ազգային ստանդարտի մշակում
ԻՍՕ 22762-1:2024
միջազգային
ստանդարտին ներդաշնակ
|
Հյուսիս–Հարավ ավտոճանապարհային կամուրջների նախագծերով կիրառման համար նախատեսված ռետինամետաղական հենարանային մասերի փորձարկման մեթոդների սահմանում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.3.2.
|
Սեյսմապաշտպան էլաստոմերային մեկուսիչներ. Մաս 2. Կիրառություններ կամուրջներում. Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի մշակում
ԻՍՕ 22762-2:2024
միջազգային
ստանդարտին ներդաշնակ
|
Հյուսիս–Հարավ ավտոճանապարհային կամուրջների նախագծերով կիրառման համար նախատեսված ռետինամետաղական հենարանային մասերին ներկայացվող տեխնիկական պահանջների սահմանում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.3.3.
|
Մեխանիկական թրթռում և հարված. Կամուրջների և ուղեկամուրջների վրա դինամիկական փորձարկումների և հետազոտությունների կատարման ղեկավար ցուցումներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 14963:2003 միջազգային
ստանդարտին ներդաշնակ
|
Կամուրջների և ուղեկամուրջների մեխանիկական թրթռման ու հարվածի նկատմամբ կայունության դինամիկական փորձարկումների արդիական մեթոդի սահմանում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.3.4.
|
Մեխանիկական թրթռում. Կամուրջների վրա դինամիկական փորձարկումների և հետազոտությունների կատարման դեպքում չափումների արդյունքների գնահատում
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 18649:2004
միջազգային
ստանդարտին ներդաշնակ
|
Կամուրջների մեխանիկական թրթռման ու հարվածի նկատմամբ կայունության դինամիկական փորձարկումների չափումների արդյունքների գնահատման արդիական մեթոդի սահմանում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.4. Կառավարման համակարգեր
|
|
|
|
1.4.1.
|
Համապատասխանության գնահատում. Բառարան և ընդհանուր սկզբունքներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ/ԻԷԿ 17000:2020 միջազգային ստանդարտին ներդաշնակ
|
Համապատասխանության գնահատման մարմինների կողմից ստանդարտները ներդնելուց ճիշտ և միասնական տերմինաբանություն կիրառման, ինչպես նաև հավատարմագրման գործընթացի ապահովում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.5. Շրջակա միջավայր
|
|
|
|
1.5.1.
|
Ջրի որակ. Կուլտիվացման մեթոդներով մանրէների ուղղակի հաշվարկման համար օգտագործվող մեմբրանային զտիչների շահագործման փորձարկումներին ներկայացվող պահանջներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 7704:2023 միջազգային ստանդարտին ներդաշնակ
|
Շահագործման փորձարկումներին ներկայացվող պահանջների սահմանում՝ միջազգային ստանդարտին ներդաշնակ
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.5.2.
|
Հողի որակ. Հողի հետ կապված տեղեկատվության թվային տվյալների փոխանակում
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 28258:2013 միջազգային ստանդարտին ներդաշնակ
|
Հողերի պահպանության ոլորտում կարգավորումների, ինչպես նաև թվային համակարգերի միջոցով հողի հետ կապված վավերական և հստակեցված տվյալների փոխանակման ապահովում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.5.3.
|
Թափոնների կառավարում. Թափոնների թաղման համար նախատեսված պոլիգոններին ներկայացվող ընդհանուր պահանջներ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում
|
Հայաստանի Հանրապետությունում գոյացող թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման ապահովում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
|
1.6․ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
|
|
|
|
1.6.1.
|
Թվային ստորագրության ստեղծման սարքի անվտանգ կիրառման պաշտպանության պրոֆիլներ․ Մաս 6․ Բանալու մուտքագրումով սարքի լրացումը և ստորագրության ստեղծման ծրագրի հետ վստահելի կապուղի
Ազգային ստանդարտի մշակում
ԵՆ 419211-6:2014 ստանդարտին ներդաշնակ
|
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների շրջանակներում էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանության ապահովում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.6.2.
|
Տեղեկատվական տեխնոլոգիաներ Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ
ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27001-2015 ազգային ստանդարտի վերանայում
|
Կիբեռանվտանգության և տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի կարգավորում՝ միջազգային պահանջների սահմանման միջոցով
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.6.3.
|
Տիեզերական համակարգեր. Տիեզերական աղբի ձևավորման կանխարգելմանը ներկայացվող պահանջներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 24113:2023 ստանդարտին ներդաշնակ
|
Տիեզերական սարքաշինության զարգացման միտումների և
տիեզերական գործունեության համար անհրաժեշտ լաբորատոր և արտադրական ենթակառուցվածքների անվտանգ ու արդյունավետ միջավայրերի ապահովում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.6.4.
|
Տիեզերական համակարգեր. Պահանջներ փոքր տիեզերանավերի համար
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ/ՏՍ 20991:2018 ստանդարտին ներդաշնակ
|
Տիեզերական սարքաշինության զարգացման միտումների և
տիեզերական գործունեության համար անհրաժեշտ լաբորատոր և արտադրական ենթակառուցվածքների անվտանգ ու արդյունավետ միջավայրերի ապահովում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.7. Զբոսաշրջություն
|
|
|
|
1.7.1.
|
Զբոսաշրջություն և հարակից ծառայություններ. Զբոսաշրջություն բոլորի համար. Պահանջներ և հանձնարարականներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 21902:2021 ստանդարտին ներդաշնակ
|
Զբոսաշրջության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և պահանջների սահմանումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.7.2.
|
Արկածային զբոսաշրջություն. Անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 21101:2014 ստանդարտին ներդաշնակ
|
Զբոսաշրջության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և պահանջների սահմանումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.7.3.
|
Արկածային զբոսաշրջություն. Քայլարշավներ և լեռնագնացություն. Պահանջներ և հանձնարարականներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 3021:2023 ստանդարտին ներդաշնակ
|
Զբոսաշրջության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և պահանջների սահմանումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.7.4.
|
Զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակներ. Զբոսաշրջային տեղեկատվության և ընդունելության ծառայություններ. Պահանջներ
ՀՍՏ ԻՍՕ 14785-2014 ազգային ստանդարտի վերանայում
|
Զբոսաշրջության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը և պահանջների սահմանումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.8. Գյուղատնտեսություն
|
|
|
|
1.8.1.
|
Տնկանյութ և սերմեր. Հնդավորների (խնձորենի, տանձենի, սերկևիլենի) տնկանյութ. Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում
|
«Սերմերի և տնկանյութի մասին» օրենքով սահմանվող դրույթների ապահովում․
Տնկանյութի արտադրության, ինչպես նաև բնութագրերի, պահման և փոխադրման պայմանների սահմանում՝ տնկիների հավաստագրման աշխատանքներում կիրառելու նպատակով
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.8.2.
|
Տնկանյութ և սերմեր. Կորիզավորների (դեղձենի, նեկտարենի, սալորենի, շլորենի, կեռասենի, բալենի) տնկանյութ. Տեխնիկական պայմաններ
Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում
|
«Սերմերի և տնկանյութի մասին» օրենքով սահմանվող դրույթների ապահովում․
Տնկանյութի արտադրության, ինչպես նաև բնութագրերի, պահման և փոխադրման պայմանների սահմանում՝ տնկիների հավաստագրման աշխատանքներում կիրառելու նպատակով
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.9. Առողջապահություն
|
|
|
|
1.9.1.
|
Բժշկական լաբորատորիաներ. Անվտանգության պահանջներ
ՀՍՏ ԻՍՕ 15190-2013 ազգային ստանդարտի վերանայում
|
Կանոնակարգող իրավասու մարմինների և հավատարմագրման մարմինների կողմից`
բժշկական լաբորատորիաների անվտանգության պահանջների արդիականացում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.10. Երկրատարածական տվյալներ
|
|
|
|
1.10.1.
|
Աշխարհագրական տվյալներ. Ստուգիչ մոդել. Մաս 1. Հիմնական սկզբունքներ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 19101-1:2014 ստանդարտին ներդաշնակ
|
Տարածական տվյալների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ստեղծում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
1.10.2.
|
Աշխարհագրական տվյալներ. XML սխեմաների ներդրում. Մաս 1. Կոդավորման կանոններ
Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 19139-1:2019 ստանդարտին ներդաշնակ
|
Տարածական տվյալների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ստեղծում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
/համաձայնությամբ/
|
ստանդարտ
|
2025 թ․ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
2. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
|
|
2. 1 Միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման աշխատանքների կազմակերպում
|
|
|
2.1.1.
|
ԱՊՀ երկրների ստանդարտացման միջպետական խորհրդի, ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) աշխատանքների կազմակերպում
|
Տեղական արտադրանքի մրցունակության և որակի բարձրացում
Տեխնիկական խոչընդոտների նվազեցում միջազգային, եվրոպական, ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
(համաձայնությամբ)
|
Միջազգային և Եվրոպական ստանդարտնե րին ներդաշտակ ստանդարտնե րի ապահովում
|
2025 թ․ ընթացքում
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
2.1.2.
|
Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն
|
Քվեարկության ապահովում, դիրքորոշման ներկայացում
|
2025 թ․ ընթացքում
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
2.1.3.
|
Միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն
|
Փորձաքննութ յան ապահովում, դիրքորոշման ներկայացում
|
2025 թ․ ընթացքում
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
|
3. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԱՐՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ
|
|
|
|
3․1 Ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում, ստանդարտների
էլեկտրոնային տվյալների բազայի վարում թվայնացված տեղեկատվական որոնման համակարգի միջոցով,
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպու թյուններին
ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում
|
|
|
3.1.1.
|
Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում
|
Ազգային ֆոնդի արդիականացում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
(համաձայնությամբ)
|
Ստանդարտ ների ազգային ֆոնդի արդիականա ցում և վարում
|
2025 թ․ ընթացքում
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
3.1.2.
|
Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի համալրում և հաշվառում
|
|
|
3.1.3.
|
Ընդունված ազգային ստանդարտների գրանցում
|
|
|
3.1.4.
|
Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային ստանդարտների ֆոնդի վարում
|
|
|
|
3.2. Տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում
|
|
|
3.2.1.
|
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների տեղեկատվական սպասարկում
|
Ազգային ֆոնդի արդիականացում
|
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
(համաձայնությամբ)
|
Տեղեկատվա
կան սպասար կում
|
2025 թ․ ընթացքում
|
Պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ
|
|
|
3.2.2.
|
Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակների) ստեղծում, հաշվառում և պահում
|
|
|
3.2.3.
|
Ազգային ստանդարտների եռամսյակային տեղեկատուների նախապատրաստում և հրատարակում
|
|
|
|
Ընդամենը (այդ թվում` ԱԱՀ-ն) հազար դրամ
|
|
|
|
13558.5
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|