Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

---   ---------- 2025 թվական N ----  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «1) համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին (բացառությամբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին) իրենց կողմից ներկայացված ծրագրում սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել 3 տարին, եթե ներկայացված ծրագիրը համապատասխանում է սույն որոշման 3-րդ հավելվածով սահմանված պայմաններին։ Պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին գույքն անհատույց օգտագործման տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նշված ժամկետը։ Ընդ որում ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության, մշակույթի զարգացմանը կամ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ներդրումային ծրագրերի վրա չեն տարածվում սույն որոշման 4-րդ հավելվածով սահմանված պայմանները, իսկ տարածքն անհատույց օգտագործման է տրամադրվում ծրագրով սահմանված ժամկետով։ Գույքի անհատույց օգտագործման պայմանների նկատմամբ հսկողությունն իրականացնում է կոմիտեն` պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործման պայմանագրի դրույթների համաձայն․».

2) Որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 1-ին կետում «հիմնադրամներին» բառից հետո լրացնել «(բացառությամբ` ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության, մշակույթի զարգացմանը կամ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների)»։

3) Որոշմամբ հաստատված N 4 հավելվածի 1-ին կետում «, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած կազմակերպությունների» բառերը փոխել «, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության, մշակույթի զարգացմանը կամ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած կազմակերպությունների, համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների (բացառությամբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամներին)»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  • Discussed

    31.01.2025 - 16.02.2025

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2243

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: