Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Նախագծի ընդունման դեպքում պետական գույքն անհատույց օգտագործման կտրամադրվի Կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության, մշակույթի զարգացմանն սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար՝ ծրագրով սահմանված ժամկետներում։ Ներկայումս առկա են մի շարք դեպքեր, երբ ներդրողերը ներկայացրել են երկարաժամկետ ծրագրեր, որոնք ուղղված են Կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված նշված բնագավառների զարգացմանը և էական նշանակություն ունեն համապատասխան ոլորտների զարգացման համար, սակայն, Կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման դրույթներին ամբողջությամբ չհամապատասխանելու պատճառաբանությամբ, չեն կարող բավարարվել։ Նախագծի ընդունման դեպքում, բոլոր այն ծրագրերի համար, որոնց իրականացմանը Կառավարությունը հավանություն կտա, պետական սեփականություն հանդիսացող գույքերը կտրամադրվեն անհատույց օգտագործման՝ որոշակի արտոնյալ պայմաններով, սակայն միևնույն ժամանակ կհսկվեն համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից։
-
Discussed
31.01.2025 - 16.02.2025
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
-
Status
Views 2244
Print