Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2025 թիվ ____-Ն

 

Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումՆԵՐ կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային արտո­­նություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաս­տանի Հան­րա­պետության կառա­վա­րու­թյունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմա­կեր­պու­թյուն­ների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաս­­տատելու մասին» թիվ 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրա­ցում­­ները՝
  • որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.

«12) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կող­մից 2025 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրա­գիրը՝ համաձայն N 13 հավելվածի:».

  • որոշումը լրացնել նոր՝ N 13 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարք­ների և գործառնությունների վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                      ՎԱՐՉԱՊԵՏ                                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    03.01.2025 - 19.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science, State revenue, Sport and youth, Territorial administration and development

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1919

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: