Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«      »              2024 թվականի N     -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈյեմբերի 10-Ի N 1582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ լրացումներ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» N 1582-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1 որոշման վերնագրում և 1-ին կետում «գնահատման» բառից հետո լրացնել «և փոխհատուցման» բառերը․

2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատել համայնքային հանձնաժողովի կողմից կազմվող և մարզային հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող՝ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին, ինչպես նաև տրանսպորտային միջոցինպատճառված վնասի գնահատման ակտի ձևաչափը և հաստատումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրել մարզպետների աշխատակազմերին՝ համայնքներին տրամադրելու համար և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին։

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատել համայնքային հանձնաժողովի կողմից կազմվող և մարզային հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող՝ արտակարգ իրավիճակների հետևանքով գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի գնահատման ակտի, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների հետևանքով տնտեսավարողներին պատճառված վնասի գնահատման ակտի ձևաչափերը և հաստատումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրել մարզպետների աշխատակազմերին՝ համայնքներին տրամադրելու համար և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

«      » ______________ 2024թ.

ք. Երևան

  • Discussed

    21.11.2024 - 07.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, State revenue, Economy, Financial, Territorial administration and development, Economical, Emergency situations

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3059

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: