ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 339-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք․Երևան «____»__________2024թ No_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 339-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին մասը.
հ ր ա մ ա յ ու մ ե մ․
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 339-Ն հրամանի N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ Գ․ ՊԱՊՈՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարի
2024 թվականի ————— ——— -ի
N ————-Ն հրամանի
«Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարի
2020 թվականի մարտի 5-ի
N 339-Ն հրամանի
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ, ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՐՊԵՍ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
|
Ապրանքի անվանումը |
ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի կոդը |
Քիմիական նյութերի վերաբերյալ վերլուծական տեսությունների մշակման ծառայության համարները (ՔՎԾ) |
|
1. Ալդրին |
2903 82 000 0 |
309-00-2 |
|
2. Ալդրին պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
3824 84 000 0 |
|
|
3. Ալֆա-հեքսաքլորցիկլոհեքսան |
2903 81 000 0 |
319-84-6 |
|
4. Ալֆա-հեքսաքլորցիկլոհեքսան պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
3824 85 000 0 |
|
|
5. Բետտա-հեքսաքլորցիկլոհեքսան |
2903 81 000 0 |
319-85-7 |
|
6. Բետտա-հեքսաքլորցիկլոհեքսան պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
3824 85 000 0 |
|
|
7. Քլորդան |
2903 82 000 0 |
57-74-9 |
|
8. Քլորդան պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
3824 84 000 0 |
|
|
9. Քլորդեկոն |
2914 71 000 0 |
143-50-0 |
|
10. Քլորդեկոն պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
2910 40 000 0 |
60-57-1 |
|
11. Դիլդրին (դիէլդրին) |
2910 40 000 0 |
60-57-1 |
|
12. Դիլդրին (դիէլդրին) պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
3824 84 000 0 |
|
|
13. Էնդրին |
2910 50 000 0 |
72-20-8 |
|
14. Էնդրին պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
3824 84 000 0
|
|
|
15. Հեպտաքլոր |
2903 82 000 0 |
76-44-8 |
|
16. Հեպտաքլոր պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
3824 84 000 0 |
|
|
17. Հեքսաքլորբենզոլ |
2903 92 000 0 |
118-74-1 |
|
18. Հեքսաքլորբենզոլ պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
3824 86 000 0 |
|
|
19. Լինդան |
2903 81 000 0 |
58-89-9 |
|
20. Լինդան պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
3824 85 000 0 |
|
|
21. Միրեքս |
2903 83 000 0 |
2385-85-5 |
|
22. Միրեքս պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
3824 84 000 0 |
|
|
23. Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ)(պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ)) |
2903 99 800 0 |
|
|
24. Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ)(պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ)) պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
3824 82 000 0 |
|
|
25. Տոքսաֆեն (կամֆեքլոր) |
3808 59 000 9 |
8001-35-2 |
|
26. Տոքսաֆեն (կամֆեքլոր) պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
3824 84 000 0 |
|
|
27. ԴԴՏ (1,1,1-տրիքլոր-2,2- բիս |
2903 92 000 0 |
50-29-3 |
|
28. ԴԴՏ (1,1,1-տրիքլոր-2,2- բիս |
3824 84 000 0 |
|
|
29. Տեխնիկական էնդոսուլֆան և դրա համապատասխան իզոմերները |
2920 30 000 0 |
115-29-7 |
|
30.Տեխնիկական էնդոսուլֆան և դրա համապատասխան իզոմերները պարունակող խառնուրդներ և պատրաստուկներ |
3824 84 000 0 |
|
Վերոնշյալ բույսերի պաշտպանության միջոցները և այլ կայուն օրգանական աղտոտիչները, որոնք ընդգրկված են Ստոկհոլմյան 2001 թվականի մայիսի 22-ի կայուն օրգանական աղտոտիչների կոնվենցիայի Ա և Բ հավելվածներով, ներմուծվում են Միության մաքսային տարածք, որը փաթեթավորված են հերմետիկորեն փակված ամպուլներով կամ 1-ից 10 մլ (գ) քանակությամբ` լաբորատոր ուսումնասիրություններում դրանց օգտագործման համար, ինչպես նաև էտալոնային ստանդարտ (այսուհետ` նմուշներ), ներառյալ` լաբորատոր ուսումնասիրությունների և անվտանգության վերահսկման ընթացքում սննդի, ջրի, օդի, միջլաբորատոր համեմատության թեստերի անցկացման, չափումների կատարման, մեթոդների մշակման, որպես գիտական հետազոտությունների իրականացման համար:»
-
Discussed
08.11.2024 - 28.11.2024
-
Type
Order Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 3289
Print