Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

                                                                                                                                       ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքի  (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագրում և առաջին մասում «հիգիենիկ նորմատիվները» բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 43-րդ հոդվածի վերնագրում «սանիտարահակահամաճարակային կանոնները»  բառերից հետո, իսկ  43-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերում «հիգիենիկ նորմատիվները» բառերից հետո լրացնել  «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով։

Հոդված 3․ Օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասում «սանիտարահակահամաճարակային կանոնները»  բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվները» բառերով։

Հոդված 4 Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասում «սանիտարահակահամաճարակային կանոնների»  բառերից հետո լրացնել «, հանրային առողջապահական նորմատիվների» բառերով։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից։  

 

  • Discussed

    11.09.2024 - 27.09.2024

  • Type

    Legal code

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2785

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: