Add to favourites

Located in RA Government

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 12.02.2018 13:00:55 Նախագծի 2-րդ հոդվածում հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելու վարչական պատասխանատունը կիրառել, օրինակ, որոշակի շեմից ավել չափով չվճարելու դեպքերում: Խնդիրը արդիական է հատկապես ՓՄՁ սուբյեկտների համար: Ընդունվել է ի գիտություն Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը, մասնավորապես՝ որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտում առաջարկվում է վերոհիշյալ հոդվածով սահմանված վարչական տույժի առաջին կիրառում սահմանել «նախազգուշացում» վարչական տուգանքը։
2 «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 12.02.2018 13:04:07 Նախագծի 2-րդ հոդվածում հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելու վարչական պատասխանատվությունը կիրառել միայն այն դեպքերում, երբ հարկ վճարողի հնարավորությունները բավարար են վճարում կատարելու համար, սակայն չի վճարում: Հակառակ դեպքում ստացվում առանց այն էլ վատ ֆինանսական վիճակում հայտնված, սակայն հարկային պարտավորությունները ճիշտ հայտարարագրած հարկ վճարողին էլ ավելի վատ վիճակի մեջ ենք գցում: Խնդիրը արդիական է հատկապես ՓՄՁ սուբյեկտների համար: Ընդունվել է ի գիտություն