Add to favourites

Located in RA Government

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը, մասնավորապես առաջարկվում է`

  • Փոփոխել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի1-րդ հոդվածի 2-րդ մասը և 170.3 հոդվածը: Հստակեցնել նշյալ հոդվածներով սահմանված տուգանքների նշանակման դեպքերը;
  • Որպես նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտում՝ հարկատուների նկատմամբ որպես վերոհիշյալ հոդվածներով սահմանված վարչական տույժի առաջին կիրառում սահմանել «նախազգուշացում» վարչական տուգանքը:
  • Discussed

    12.02.2018 - 28.02.2018

  • Type

    Law

  • Area

    State revenue, Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economic Development and Investments

Public discussion

21.02.2018 10:18

Մհեր Մկրտչյան 5

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1394

Print

Suggestions

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

12.02.2018

Նախագծի 2-րդ հոդվածում հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելու վարչական պատասխանատվությունը կիրառել միայն այն դեպքերում, երբ հարկ վճարողի հնարավորությունները բավարար են վճարում կատարելու համար, սակայն չի վճարում: Հակառակ դեպքում ստացվում առանց այն էլ վատ ֆինանսական վիճակում հայտնված, սակայն հարկային պարտավորությունները ճիշտ հայտարարագրած հարկ վճարողին էլ ավելի վատ վիճակի մեջ ենք գցում: Խնդիրը արդիական է հատկապես ՓՄՁ սուբյեկտների համար:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

12.02.2018

Նախագծի 2-րդ հոդվածում հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները սահմանված ժամկետներում չվճարելու վարչական պատասխանատունը կիրառել, օրինակ, որոշակի շեմից ավել չափով չվճարելու դեպքերում: Խնդիրը արդիական է հատկապես ՓՄՁ սուբյեկտների համար:

See more