Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության համայնքապետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի հունվարի 19-ի N 03-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության համայնքապետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի հունվարի 19-ի N 03-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի նախագծի ընդունմամբ կսահմանվեն Հայաստանի Հանրապետության համայնքապետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողների աշխատանքային պայմանների առանձնահատկությունները և աշխատանքային կարգուկանոնը սահմանող նորմերը, աշխատակազմի աշխատողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորող նորմերը, ինչպես նաև աշխատողներին արձակուրդի տրամադրման, խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը, ինչպես նաև աշխատողների հանդերձանքի  կանոնները։  Նախագծով սահմանվում են նաև աշխատողների ամենամյա և լրացուցիչ արձակուրդի, չվճարվող արձակուրդի դրամադրման դիմումների ձևերը, աշխատանքի վայրից բացակայելու համար անմիջական ղեկավարին ներկայացվող զեկուցագրի օրինակելի ձևանմուշը։ 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և նպատակը

 

Ներկայումս Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի հունվարի 19-ի N 03-Ն հրամանով հաստատված <<Քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի կանոնակարգում» սահմանված մի շարք դրույթներ, ինչպես նաև մի շարք հասկացություններ չեն բխում ՀՀ աշխատանքային օրենսգրքից,  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքից։ Կանոնակարգով սահմանված չեն աշխատողների հանդերձանքի կանոնները։ Ներկայումս աշխատողները աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի կանոնակարգին (փոփոխություններին, լրացումներին) իրազեկվում են ստորագրությամբ, մինչդեռ նախագծով նախատեսվում է աշխատակազմի աշխատողների իրազեկումն իրականացնել նաև էլեկտրոնային փոստի ծանուցմամբ կամ Mullberry համակարգի միջոցով։

 

 

3 Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագիծը մշակող մարմինը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության համայնքապետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողների համար սահմանել աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի միասնական կանոններ։

  • Discussed

    17.05.2024 - 01.06.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3747

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: