ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2024 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման հավելվածի 7-րդ կետի № 1 աղյուսակը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Աղյուսակ N 1. Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը, անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ
|
Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը
գնահատող մասնագետներ
|
Անձի գործունեությունը և մասնակցությունը
գնահատող
մասնագետներ
|
|
1. Օրթոպեդ
2. Վնասվածքաբան
3. Ակնաբույժ
4. Սրտաբան
5. Քիթ-կոկորդ-ականջաբան
6. Նյարդավիրաբույժ
7. Հոգեբույժ
8. Էնդոկրինոլոգ
9. Վիրաբույժ
10. Նյարդաբան
11. Թերապևտ
12. Արյունաբան
13. Աղեստամոքսաբան
14. Նեֆրոլոգ/երիկամաբան
15. Ուռուցքաբան
16. Մաշկաբան
17. Ռևմատոլոգ
18. Ուռոլոգ
19. Թոքաբան
20. Ֆտիզիատր
21․ Ընտանեկան բժիշկ
|
22. Մանկաբույժ 23. Մանկական օրթոպեդ-վնասվածքաբան
24. Մանկական ակնաբույժ
25. Մանկական սրտաբան
26. Մանկական նյարդաբան
27. Մանկական քիթ- կոկորդ-ականջաբան
28. Մանկական նյարդավիրաբույժ
29. Մանկական հոգեբույժ
30. Մանկական ներզատաբան
31. Մանկական վիրաբույժ
|
1. Հոգեբան
2. Կինեզոլոգ
3. Էրգոթերապիստ
4. Լոգոպեդ
5. Տիֆլոմանկավարժ
6. Սուրդոմանկավարժ
7. Օլիգոֆրենոմանկավարժ
8. Սոցիալական մանկավարժ
9. Մանկական հոգեբան
10. Հատուկ մանկավարժ
11․ Վերականգնողաբան
12․ Մանկական վերականգնողաբան
13․ ֆիզիոթերապևտ
|
| |
|
|
»․
2) որոշման հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով՝
«3) անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց ցանկությամբ դիմելու դեպքում.
4) ծառայությունների անհատական ծրագիր կազմելու դեպքում, եթե հաշմանդամություն ունեցող անձը այն երբևէ չի ստացել։».
3) որոշման հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետում «բողոքարկելու» բառից հետո լրացնել «կամ ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու» բառերը, իսկ 3-րդ ենթակետում՝ «հայտնաբերվելու» բառից հետո լրացնել «կամ ծառայությունների անհատական ծրագրում ներառված միջոցառումների վերանայման» բառերը.
4) որոշման հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմումը կարող է ներկայացվել առցանց կամ առձեռն ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։».
5) որոշման հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«32. Ծառայության տարածքային կենտրոնը դիմումը և էլեկտրոնային համակարգում բացակայող փաստաթղթերն առձեռն ստանալու դեպքում՝ այն մուտքագրում է էլեկտրոնային համակարգ։ Եթե դիմումատուն չի ներկայացրել ինքնագնահատման հարցաշարը, ապա առձեռն ստանալու դեպքում դիմումը ներկայացնելու պահին դիմումատուի հետ համատեղ այն մուտքագրում է էլեկտրոնային համակարգ:».
6) որոշման հավելվածի 32.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
7) որոշման հավելվածի 42-րդ կետից հանել «տասնվեց նիշանոց» բառերը․
8) որոշման հավելվածի 50.2-րդ կետի 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով՝
«6) մահվան մասին բժշկական վկայական։».
9) որոշման հավելվածի 75-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով՝
«3) դիմելու պահին մետաստազների առկայությամբ։».
10) որոշման հավելվածի 76-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) Արհեստական կայուն բացվածքների առկայություն (Z93).» .
11) որոշման հավելվածի 76-րդ կետի 6-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետերով՝
«7) կոկորդի բացակայություն Z90.0։».
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։