Add to favourites

Շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին

Նախագիծ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ՝

 

  1. Սահմանել շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

 

«------»--------------------------2024թ.

ք. Երևան

 

 

 

 

Հավելված

շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի

___________ – ի   N ___ Ն  հրամանի

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում է շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) տարածական տվյալների ֆոնդի (այսուհետ՝ Ֆոնդ) ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրմանհետ կապված հարաբերությունները:
  2. Ֆոնդը ստեղծվում, պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում է «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջների համաձայն:

 

2.ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

  1. Ֆոնդը ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացել է Նախարարությունը տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական, հեռազննման աշխատանքների արդյունքներով:
  2. Ֆոնդը համալրվում և թարմացվում է Նախարարության կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
  3. Նախարարությունը վարում է Ֆոնդը, այդ թվում՝ դրանում ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, պահպանում, թարմացնում և տրամադրում է դրանք շահագրգիռ անձանց։
  4. Ֆոնդում պահպանվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները։
  5. Ֆոնդի տարածական տվյալները և քարտեզագրական նյութերը պահվում են Նախարարությունում՝ Նախարարության ոլորտային խնդիրների լուծման նպատակով:
  6. Նախարարությունն ստեղծում և վարում է թեմատիկ տարածական տվյալների ենթակառուցվածքները, որոնք ապահովում են փոխգործելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի հետ։
  7. Նախարարությունն ապահովում է օրենքով պահպանվող գաղտնիք չպարունակող թեմատիկ և ոլորտային տարածական տվյալների հասանելիություն՝ էլեկտրոնային (առցանց) հարթակների միջոցով:
  8. Նախարարությունն ապահովում է իր ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով։
  9. Նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների հասանելիության պայմանների մասին տեղեկատվություն։
  10. Նախարարությունը նշանակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների մշակման, պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատու(ներ):
  11. Նախարարությունը ռեսուրսներ է հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին համապատասխան՝ իր գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ հավաքման, ստեղծման և վարման համար:

  

  1. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖՈՆԴԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

  1. Նախարարությունն իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս ստեղծած բազային տարածական տվյալներին առնչվող տեղեկատվությունը տրամադրում է կադաստրի կոմիտեին Կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 86-Ն որոշմամբ սահմանած կարգով:
  2. Ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման N 1 ձևով սահմանված դիմումի հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:
  3. Ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք։
  4. Ֆոնդից տեղեկատվություն տրամադրվում է հանձնաժողովի գրավոր համաձայնությամբ, որի կազմում ընդգրկվում են Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղեկատվական տեխնոլոգիաների ապահովման ստորաբաժանման մասնագետը և այն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնց առնչվում են համապատասխան տարածական տվյալները:
  5. Ֆոնդից տեղեկատվության հասանելիությունը ապահովվելու է Գէոջիսոն (GeoJSON), Կա Էմ Էլ (KML), Շեյփ ֆայլ (Shapefile), Սի Էս Վի (CSV), Կադ (CAD (Դի Վի Ջի (DWG), Դի Էքս Էֆ (DXF) ձևաչափերով:
  6. Նախարարությունը տեղեկատվությունը տրամադրում է ձև N 1-ով սահմանված դիմումի համաձայն:
  7. Նախարարությունը դիմումը ստանալուց հետո թերություններ հայտնաբերելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմումատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարության կողմից նշված թերությունները շտկելու և դիմումի լրամշակված տարբերակը ներկայացնելու համար:
  8. Եթե պահանջվող տվյալների մի մասը պարունակում է մերժման ենթակա տվյալներ, ապա տվյալներ են տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
  9. Տարածական տվյալների տրամադրումը մերժվում է՝

1) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերում.

2)  սույն կարգի 22-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից հայտի լրամշակված տարբերակը Նախարարություն չներկայացնելու դեպքում:

  1. Նախարարությունը դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տվյալները կամ մերժում դրանց տրամադրումը՝ գրավոր տեղեկացնելով մերժման հիմքերի մասին:
  2. Նախարարության գերատեսչական տարածական տվյալների Ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևերը ներկայացված են NN 2, 3 ձևերում:
  • Discussed

    16.04.2024 - 01.05.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Nature protection, Cadastre, Provision of freedom of information, Information technologies

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 508

Print

Related documents / links