Add to favourites

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԳՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16 N 895-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄԸ

 

«    »                2024 թվականի     N           -Ն

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԳՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16 N 895-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշառման, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության և պետական չափագիտական վերահսկողության իրականացման նպատակով փորձանմուշների գնման և գնված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 895-Ն որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ`                                                                              Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

«»                 2024թ.

Ք. Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

«   »                 N       -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՆՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Uույն կարգով կարգավորվում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի (այսուհետև՝ արտադրանք)՝ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության նկատմամբվերահսկողության  իրականացման ընթացքում նմուշառման, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի դրույթները տարածվում են նաև պետական չափագիտական վերահսկողության իրականացման ընթացքում նմուշառման, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման հետ կապված հարաբերությունների վրա։
  3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի նմուշառման և բուսախեժի լաբորատոր հետազոտությունների (փորձաքննությունների) իրականացման հետ կապված հարաբերությունների վրա։ 
  1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ 
  1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբվերահսկողության իրականացման ընթացքում լաբորատոր փորձարկման անհրաժեշտության առաջացման դեպքում ոչ պարենային արտադրանքի՝ տեխնիկական կանոնակարգերով և տեխնիկական անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի /այսուհետ՝ տեսչական մարմին/ կողմից իրականացվում է նմուշառում`  Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով։
  2. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը որոշելու համար փորձանմուշների ընտրությունն իրականացվում է դրանց հետազոտությունների (լաբորատոր փորձարկումների) և չափումների համար՝ դրանց արդյունքները արտադրանքի ամբողջության (արտադրանքի խմբաքանակ) վրա տարածելու համար, որից ընտրվել են այդ նմուշները:

6․ Լաբորատոր փորձարկման համար անհրաժեշտ նմուշառմամբ  կարող է վերցվել արտադրանքը կամ դրա մի մասը (այսուհետ՝ փորձանմուշ)։

7․ Արտադրանքի նմուշառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված իրավական ակտերով, ազգային ստանդարտի կարգավիճակով ստանդարտներով սահմանված կարգով և չափով, իսկ նման ստանդարտների բացակայության դեպքում միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով։

8․ Փորձանմուշներն ընտրվում են արտադրանքի տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով՝ սույն կարգի 7-րդ կետով սահմանված ստանդարտներին համաձայն:

9․ Արտադրանքի ընտրված փորձանմուշներն ըստ կառուցվածքի, կազմի և արտադրության տեխնոլոգիայի, պետք է նույնական լինեն վերահսկվող արտադրանքի խմբաքանակին:

  1. Նմուշները պահպանում ու տեղափոխում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ծառայողը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իսկ դրանց բացակայության դեպքում` ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պահանջներով:

11․Հետազոտությունների (լաբորատոր փորձարկումների) և չափումների համար արտադրանքի փորձամնուշի պահպանման, տեղափոխման և նախապատրաստման բոլոր փուլերում, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ընթացքում պետք է պահպանվեն նաև արտադրանքի փաստաթղթերում (շահագործման հրահանգներ (օգտագործման համար) և այլն) սահմանված պահանջները:

12․ Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության վերահսկողության շրջանակներում տնտեսավարող սուբյեկտի արտադրանքից փորձանմուշները վերցվում են անհատույց, բացառությամբ փորձանմուշի գնման դեպքի, իսկ փորձանմուշների պահպանման, տեղափոխման և փորձարկման (փորձաքննության) հետ կապված ծախսերը կատարվում են Տեսչական մարմնի միջոցների հաշվին։

13․Յուրաքանչյուր փորձանմուշ կապարակնքվում է, և կցվում է համապատասխան ծածկագիր, որի վերաբերյալ տեսչական մարմնի ծառայողի կողմից տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ կազմվում է նմուշառման ակտ՝ համաձայն N 1 ձևի: 

3 ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ 

  1. Փորձանմուշի գնումն իրականացվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով պետական բյուջեով Տեսչական մարմնի համար նախատեսված միջոցների հաշվին։
  2. Փորձանմուշի գնումների կատարման համար դրամական միջոցները հատկացվում են վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ Հրամանում կամ Հանձնարարագրում նշված վերահսկողություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձի հիմնավորված պահանջագրի հիման վրա՝ այն պարագայում, եթե վերահսկողության շրջանակում առաջանում է լաբորատոր փորձարկում կատարելու անհրաժեշտություն։
  3. Հատկացվող դրամական միջոցները փոխանցվում են Տեսչական մարմնի անունով բացված հաշվից, իսկ գնումն անկանխիկ կատարելու անհնարինության դեպքում՝ տրամադրվում է գնում կատարող պաշտոնատար անձին կանխիկ։
  4. Սույն կարգի 16-րդ կետով նշված դրամական միջոցները կարող են օգտագործվել բացառապես վերահսկողություն իրականացնելու մասին Հրամանի կամ Հանձնարարագրի հիման վրա իրականացվող փորձանմուշի գնում կատարելու նպատակով։ Փորձանմուշի գնում իրականացնելուց հետո, ըստ անհրաժեշտության, կատարվում է վերահաշվարկ:
  5. Փորձանմուշի գնման ընթացքում կազմվում է փորձանմուշի գնման մասին ակտ` համաձայն N 2 ձևի:

19․Փորձանմուշի գնումից հետո վերահսկողության իրականացման ժամանակահատվածում գնված փորձանմուշը հանձնվում է փորձարկման:

  1. Փորձանմուշի գնման մասին ակտը կազմելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում Տեսչական մարմնի ղեկավարին պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ներկայացվում է զեկուցագիր՝ փորձանմուշի գնում կատարելու համար ստացված գումարի ծախսման, ձեռք բերված ապրանքի բնութագրի մասին։ 

4 ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ 

  1. Փորձանմուշի հետագա տնօրինման վերաբերյալ որոշում է կայացնում տեսչական մարմնի ղեկավարը։

22․ Այն պարագայում, եթե փորձաքննության իրականացման արդյունքում փորձանմուշը հնարավոր չէ տնօրինել ըստ վերջինիս նպատակային նշանակության կամ որևէ այլ եղանակով, ապա տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման ձևավորվում է հանձնաժողով, որի կազմում տեսչական մարմնի հրամանի հիման վրա ընդգրկվում են տեսչական մարմնի համապատասխան ծառայողները։ Հանձնաժողովը նախագահում է է տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը։ Փորձանմուշը ենթակա է ոչնչացման՝ ձևավորված հանձնաժողովի կողմից՝ Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով։

23․ Այն պարագայում, եթե փորձաքննության իրականացման արդյունքում փորձանմուշը կարող է տնօրինվել ըստ նպատակային նշանակության կամ որևէ այլ եղանակով, ապա տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա փորձանմուշը կարող է նվիրաբերվել ֆիզիկական անձանց կամ ոչ առևտրային իրավաբանական անձանց կամ հաշվառվել տեսչական մարմնի գույքի հաշվեկշռում՝ տեսչական մարմնի ղեկավարի միջնորդությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

 

<<                            >>                                            20  թ.     

ԱԿՏ

ՆՄՈՒՇԱՌՄԱՆ

 

Նմուշառման վայրը

 

 

 

Հրամանի համարը

 

Հրամանի ամսաթիվը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տնտեսվարող սուբյեկտի անվանումը

ՀՎՀՀ

                     

 

 

__________________________________________________________________________

Ստուգաթերթի (երի) անվանումը (ները)

 

Արտադրանքից ընտրված փորձանմուշ(ներ)

N

Ստուգվող արտադրանքի փորձանմուշի անվանումը

Ստուգվող արտադրանքի ապրանքանիշի անվանումը

Խմբաքանակի

մնացորդը քանակային արտահայտությամբ

Արտադրան­քի թողարկման կամ ներմուծման թվականը

Փորձանմուշի  քանակը կամ զանգվածը

Չափման միավոր

Փորձանմուշի ծածկագիր

Նույնականացման համար

Փորձարկման համար

1.             

2.      

3.      

4.      

5.      

6.      

7.      

8.      

9.      

1.    

 

 

 

 

 

 

 

 

2.   

 

 

 

 

 

 

 

 

3.   

 

 

 

 

 

 

 

 

4.   

 

 

 

 

 

 

 

 

5.   

 

 

 

 

 

 

 

 

6.   

 

 

 

 

 

 

 

 

 

Ինձ բացատրված է, որ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն արտադրանքից վերցված վերոնշյալ փորձանմուշները ուղարկվում են փորձաքննության և ես՝ որպես վարույթի մասնակից, կարող եմ ներկա գտնվել փորձագետի կողմից կատարվող գործողություններին, եթե ներկա գտնվելը չի խոչընդոտի փորձաքննությանը, ինչպես նաև  հարցեր տալ փորձագետին։ -------------------------------------------------------------------–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––––

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ստուգում իրականացնող անձի պաշտոնը

 

ստորագրությունը

 

             անունը, ազգանունը

 

 

 

 

 

 

 

ստուգում իրականացնող անձի պաշտոնը

 

ստորագրությունը

 

անունը, ազգանունը

 

 

 

 

 

 

 

 

տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի, նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի պաշտոնը

 

ստորագրությունը

 

  անունը, ազգանունը

 

             

 

 

 

 

 


 

Ձև N 2

 

<<                            >>                                            20  թ.     

ԱԿՏ

ՓՈՐՁԱՆՄՈՒՇԻ ԳՆՄԱՆ

 

                                                                                                Գնման վայրը

 

 

 

Հրամանի համարը

 

Հրամանի ամսաթիվը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տնտեսվարող սուբյեկտի անվանումը

ՀՎՀՀ

                     

 

 

 

____________________________________________________________________________

Ստուգաթերթի (երի) անվանումը (ները)

 

N

Գնված արտադրանքի փորձանմուշի անվանումը

Գնված արտադրանքի ապրանքանիշի անվանումը

Արտադրանքի թողարկման կամ ներմուծման թվականը

Փորձանմուշի  քանակը, արժեքը (ՀՀ դրամ)

Չափման միավոր

Փորձանմուշի ծածկագիր

Փորձանմուշի քանակը

Փորձանմուշի արժեքը

1․

2․

3․

4․

5․

6․

7․

8․

7.   

 

 

 

 

 

 

 

8.   

 

 

 

 

 

 

 

9.   

 

 

 

 

 

 

 

10.  

 

 

 

 

 

 

 

11.  

 

 

 

 

 

 

 

12.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

 

ստուգում իրականացնող անձի պաշտոնը

 

ստորագրությունը

 

անունը, ազգանունը

 

 

 

 

 

 

ստուգում իրականացնող անձի պաշտոնը

 

ստորագրությունը

 

անունը, ազգանունը

 

 

 

 

 

 

տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի, նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի պաշտոնը

 

ստորագրությունը

 

անունը, ազգանունը

 

                                                                                         

  • Discussed

    22.03.2024 - 07.04.2024

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 637

Print

Related documents / links