Add to favourites

- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 416-րդ հոդվածի 2-րդ մասում «բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքերի» բառերը փոխարինել «բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 4.1-ին մասերում նշված դեպքերի» բառերով»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 416-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մասով.

«4.1. Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնում ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության կոդը սխալ տպագրելը` բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, առաջացնում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասով սահմանված խախտումը կրկին կատարելու դեպքում` տուգանք` 10000 ՀՀ դրամի չափով:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:

 

 

  • Discussed

    20.03.2024 - 05.04.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue, Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1075

Print

Suggestions

Դիաննա Աղեկյան

29.03.2024

Նախագիծն ավելի լիարժեք կլինի, եթե նույնպիսի մոտեցում կիրառվի ներկայումս ՀԴՄ կիրառման կանոնների խախտմանը հավասարեցված՝ հսկիչ նշանները հարկային մարմնին ուղարկելու պահանջի մասով ևս։ Սա իր բնույնթով նույն ԱՏԳ ԱԱ դիրքի պես տվյալ է։ Այլապես մի տեսակ կիսատ նախագիծ է ստացվում։

Էդուարդ Բադալյան

28.03.2024

Նույնաբովանդակ մեկ այլ պահանջի՝ հսկիչ նշանների վերաբերյալ տեղեկատվության ՊԵԿ փոխանցման մասով ևս անհրաժեշտ է նման տարբերակված մոտեցում կիրառել։

See more