ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2018 ԹԻՎ ____-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.

«6) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2018 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 6 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր՝ N 6 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված «իրականացվող» գործարքների և գործառնությունների վրա:

 

  • Discussed

    29.01.2018 - 15.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7078

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

30.01.2018

Հարգելի գործընկերներ, Ծրագրերի հստակեսցումը ճիշտ է: Սակայն ՀՀ պետական բյուջեի մուտքերի նվազեցման պարագայում տարեկան շուրջ 20 մլչդ դրամի արտոնության տրամադրումը այդ ծրագրին մեծ ճոխություն է: Ընդ որում, այդ արտոնությունները տրվում են ՀՀ պետական բյուջեի սոցիալական ծրագրերի առկա ու հետագա կրճատման հեռանկարի պարագայում: Ավելին, երբ մենք ենք հայցում ՀԿ-ներին արտոնություն տրամադրել, ապա հանդիպում ենք միանշանակ մերժման այն արդարացմամբ, որ կառավարությունը որդեգրել է արտոնություններ չտրամադրելու քաղաքականությունը: Մինչդեռ մեզ հայտնի չէ առաջավոր տեխնոլոգիաների ներդրումային ծրագրերի համար բազմաթիվ հայտնի ու անհայտ կազմակերպություններին տրված հարկային ու մաքսային արտոնությունների ժամկետից հետո պետական բյուջե մուծված հարկերի մասին վիճակագրությունը: Ավելին, այդ ծրագրերից շատերը լուրջ կասկած են հարուցում: Օրինակ, ՞Արմյանսկի ուրաժայ՞ ՍՊԸ կողմից Հայաստան հոլանդական վարդեր ու դանիական լամպեր ներմուծելու ծրագիրը: Այս կապակցությամբ առաջարկում եմ հանրությանը ներկայացնել այդպիսի ծրագրերի շրջանակներում պետբյուջե վերադարձրած հարկերի մասին տեղեկատվությունն՝ ըստ կազմակերպությունների ու այդ ծրագրերի արդյունավետության գնահատման ցուցանիշների: Լավ կլինի, որ այդ տվյալները քննարկվեն նաեւ ՀՀ ՖՆ եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ համապատասխան խորհուրդներում: Հարգանքով, Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

See more