Add to favourites

«ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի n 526-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

          Նախագծով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

          ՔՀԿ-ի ներկայացուցիչների հետ կազմակերպված քննարկումների արդյոեւնքում արձանագրչել է գործող մեխանիզմի փոփոխման և այն առավել ճկուն դարձնելու անհրաժեշտությունը, այդ թվում հնարավորության օգտագործամն ժամկետների երկարաձգման առումով:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

          Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

          ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի շարունակաբար բարելավել պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման գործիքակազմը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունմամբ կբարելավվի պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման գործիքակազմը:

  1. Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

          Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

  1. Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

          Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

 

          Կառավարության 2021-2026թթ. ծրագիր

  • Discussed

    29.02.2024 - 15.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 790

Print

Suggestions

Արտակ Քյուրումյան

13.03.2024

Որոշման նախագծի 1-ին կետի (1) ենթակետով 2017թ․ մայիսի 4-ի N526-Ն որոշման 50-րդ կետում առաջարկվող փոփոխության (2)-րդ կետը, որն սկսվում է «պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում» արտահայտությամբ, առաջարկում եմ խմբագրել հետևյալ կերպ․ «Պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացին պատասխանատու ստորաբաժանման (մասնագիտական խմբի) հետ համատեղ կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք: Պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացին Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների և լրատվական գործունեություն իրականացնող անձանց մասնակցությունն ապահովելու համար արդյունքի ընդունումից 5 աշխատանքային օր առաջ պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն պայմանագրի ընդունման օրվա, ժամի և վայրի մասին։ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք իրենց կողմից լիազորված անձանց և իրենց կազմակերպության վերաբերյալ տվյալները (ֆիզիկական անձի անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, իրավաբանական անձանց ռեգիստրում կազմակերպության գրանցման տվյալները), Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպության և լրատվական գործունեություն իրականացնող անձի ու նրանց կողմից լիազորված անձի շահերի բախման բացակայության մասին հայտարարությունը և կազմակերպության և լիազորված անձի կոնտակտային տվյալները (հեռախոսահամար և էլեկտրոնային փոստային հասցե) ուղարկում են պատվիրատուի նշած էլեկտրոնային փոստին։ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք պատվիրատուի կողմից նշված էլեկտրոնային փոստային հասցեից ինքնաշխատ եղանակով ստանում են իրենց ուղարկած գրության ստացման վերաբերյալ էլեկտրոնային հաստատում, որում վերահաստատվում է պայմանագրի արդյունքի ընդունման օրը, ժամը և վայրը, նշում է պատվիրատուի այն պաշտոնատար անձի անունը, ով պատասխանատու է պայմանագրի արդյունքի ընդունման և այդ գործընթացին Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների և լրատվական գործունեություն իրականացնող անձանց մասնակցության ապահովման համար, ինչպես նաև կցվում է պայմանագրի հավելված հանդիսացող տեխնիկական բնութագիրը։ Պայմանագրի արդյունքի ընդունմանը Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների և լրատվական գործունեություն իրականացնող անձանց կողմից լիազորված անձինք ներկայանում են անձը հասատող վավերական փաստաթղթով։» Առաջարկում եմ հանել նախագծի այդ ենթակետի մնացած տեքստը։ Առաջարկում են հանել նույն կետի (2)-րդ և (3)-րդ ենթակետերը։

See more