Add to favourites

«ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի n 526-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արտակ Քյուրումյան 13.03.2024 19:10:33 Որոշման նախագծի 1-ին կետի (1) ենթակետով 2017թ․ մայիսի 4-ի N526-Ն որոշման 50-րդ կետում առաջարկվող փոփոխության (2)-րդ կետը, որն սկսվում է «պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում» արտահայտությամբ, առաջարկում եմ խմբագրել հետևյալ կերպ․ «Պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացին պատասխանատու ստորաբաժանման (մասնագիտական խմբի) հետ համատեղ կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք: Պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացին Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների և լրատվական գործունեություն իրականացնող անձանց մասնակցությունն ապահովելու համար արդյունքի ընդունումից 5 աշխատանքային օր առաջ պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն պայմանագրի ընդունման օրվա, ժամի և վայրի մասին։ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք իրենց կողմից լիազորված անձանց և իրենց կազմակերպության վերաբերյալ տվյալները (ֆիզիկական անձի անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, իրավաբանական անձանց ռեգիստրում կազմակերպության գրանցման տվյալները), Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպության և լրատվական գործունեություն իրականացնող անձի ու նրանց կողմից լիազորված անձի շահերի բախման բացակայության մասին հայտարարությունը և կազմակերպության և լիազորված անձի կոնտակտային տվյալները (հեռախոսահամար և էլեկտրոնային փոստային հասցե) ուղարկում են պատվիրատուի նշած էլեկտրոնային փոստին։ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք պատվիրատուի կողմից նշված էլեկտրոնային փոստային հասցեից ինքնաշխատ եղանակով ստանում են իրենց ուղարկած գրության ստացման վերաբերյալ էլեկտրոնային հաստատում, որում վերահաստատվում է պայմանագրի արդյունքի ընդունման օրը, ժամը և վայրը, նշում է պատվիրատուի այն պաշտոնատար անձի անունը, ով պատասխանատու է պայմանագրի արդյունքի ընդունման և այդ գործընթացին Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների և լրատվական գործունեություն իրականացնող անձանց մասնակցության ապահովման համար, ինչպես նաև կցվում է պայմանագրի հավելված հանդիսացող տեխնիկական բնութագիրը։ Պայմանագրի արդյունքի ընդունմանը Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպությունների և լրատվական գործունեություն իրականացնող անձանց կողմից լիազորված անձինք ներկայանում են անձը հասատող վավերական փաստաթղթով։» Առաջարկում եմ հանել նախագծի այդ ենթակետի մնացած տեքստը։ Առաջարկում են հանել նույն կետի (2)-րդ և (3)-րդ ենթակետերը։ Ընդունվել է ի գիտություն: Առաջարկության քննարկման արդյունքների մասին կտեղեկացնենք՝ արդյունքները նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով: