Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________________2024 թվականի   N   - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝
  • N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում «նպատակով» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների, որոնց դեպքում փորձաքննությունը՝ դրանց յուրաքանչյուր խմբաքանակի համար ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արձանագրության ուսումնասիրությունն է» բառերը,

2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24․1-ին կետով՝

«24․1․ Լիազորված մարմինը օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման դեպքում ուսումնասիրում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթային փաթեթը, որը պետք է ներառի ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արձանագրությունը և  արձանագրությունը պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներմուծվող խմբաքանակի հետ նույնականացումը  հաստատող փաստաթուղթը։ Լիազորված մարմինը  փաստաթղթային փաթեթը ներկայացնելուց հետո 24 ժամվա ընթացքում փորձաքննության արդյունքների հիման վրա տալիս է պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին եզրակացություն։»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Discussed

    13.02.2024 - 28.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1524

Print

Suggestions

Արտագրո ՍՊԸ

28.02.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, «Արտագրո» ՍՊԸ Տնօրեն՝ Արթուր Կտրակյանից ՀՀ, ք. Արտաշատ, Մարքսի 15/6, հեռ. 077436454: Պարոն Պապոյան Քանի դեռ ՀՀ-ում օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների հավատարմագրված լաբորատորիաների կողմից փորձաքննության իրականացումն անհնարին է , առաջարկում եմ. վերը նշված նյութերի մասով եզրակացություններ տրվեն ՀՀ-ում իրավաբանական կարգավիճակ ունեցող բոլոր այն ոչ հավատարմագրված լաբորատորիաները , որոնց տեխնիկական հագեցվածությունը բավարարում է կատարել տվյալ լաբորատոր հետազոտությունը: Այն դեպքում , եթե ՀՀ-ում նման լաբորատորիա առկա չէ , ապա հիմք ընդունել արտադրողի կաղմից տվյալ խմբաքանակի համար տրված լաբորատոր փորձաքննության արդյունքները ։ Հարգանքով Արտագրո ՍՊԸ տնօրեն Ա. Կտրակյան

ԱԳՐՈՏԵԽ ՍՊԸ

28.02.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1192-ն որոշման մեջ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորվել է այն հանգամանքով, որ ներկա պահին անհնարին է դարձել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիաների կողմից որոշակի պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության իրականացումը անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության բացակայության պատճառով։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1192-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվել է, որ օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին եզրակացությունը կտրամադրվի ներմուծման/արտահանման գործընթացում դրանց խմբաքանակի հետ ներկայացվող միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արձանագրությունը ներառող փաստաթղթային փաթեթի ուսումնասիրության արդյունքում, առանց տեղում լաբորատոր փորձաքննության։ Ներկայում լուրջ խնդիր է առաջացել նաև միկրոտարրերի և որոշ այլ ազդող նյութեր պարունակող ագրոքիմիկատների ներմուծման հետ նույն այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում են այդ ազդող նյութերի փորձաքննություն իրականացնող հավատարմագրված լաբորատորիաներ։ Նշված ագրոքիմիկատները հանդիսանում են հատկապես արդյունաբերական հիդրոպոնիկ եղանակով արտադրվող մշակաբույսերի սնուցման համար անհրաժեշտ կարևորագույն բաղադրիչներ, որոնց պակասը բույսերի համար կհանգեցնի անդառնալի հետևանքների։ Ագրոտեխ ընկերությունը տարիներ շարունակ նմանատիպ ագրոքիմիկատներ է մատակարարում արդյունաբերական ջերմատներին, սակայն կուտակված պաշարները գրեթե սպառվում են և խնդիրը շուտափույթ լուծում չստանալու դեպքում, ջերմատները կհայտնվեն պաշարները լուրջ խնդիրների առջև։ Հաշվի առնելով վերը նշվածները՝ առաջարկում ենք բոլոր այն ագրոքիմիկատների ներմուծումը, որոնց փորձարկումն անհնարին է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված լաբորատորիաների բացակայության պատճառով, թույատրել միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արձանագրության հիման վրա։

Նատալի Ագրո

27.02.2024

Հարգելի պարոն Պապոյան Հայտնում ենք Ձեզ, որ 2024 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից փաստացի չի թույլատրվում ՀՀ-ում պատշաճ գրանցված որոշ ագրոքիմիկատների և պեստիցիդների ներմուծումը, որը բանավոր պատճառաբանվում է համապատասխան լաբորատորիայի բացակայությամբ։ Նշենք, որ չեն տրվում եզրակացություններ հենց բարձր որակի և նորարարական տեխնոլոգիաներով աշխատող ջերմատներում և ինտենսիվ այգիներում օգտագործվող նորարարական պեստիցիդների/ագրոքիմիկատների մասով։ Մասնավորապես՝ ջերմատներում երկաթ պարունակող ագրոքիմիկատի մասով՝ «Սեքվիֆիլլ» գրանցման համար 1.862 , առանց որի ջերմատները չեն կարող լոլիկի բերք ստանալ։ Ինտեսիվ այգիներում քիմիական մշակման փոխարեն օգտագործվող յուղերի մասով՝ «Տրինոլ-2» գրանցման համար 1.764, Ֆերամոնային թակարդների մասով՝ ՌԱԿ 1+2 գրանցման համար 11.007, որոնք կիրառվում են բարձր որակի, քիմիական պեստիցիդներից զերծ բիո բերք և գինու արտադրանք ստանալու համար։ Տեղեկացնենք նաև, որ մեր ընկերությունն է մատակարարում մասնավորապես «Տիեռաս Դե Արմենիա» ընկերությանը Տրինոլ-2 (միներալային յուղ) և ՌԱԿ 1+2 (Ֆերամոնային թակարդ) միջոցները, որոնց շնորհիվ «Կարաս» ապրանքանիշի գինիները կարողանում են արտահանվել ԵՄ երկրներ, որպես Բիո արտադրանք։ Փաստացի հիմա խաթարված է ողջ վերը նշված գործընթացը։ Անհրաժեշտ է մինչ օրենքի փոփոխությունները, որը կտևի որոշ ժամանակ, հրատապ թույլ տալ միջոցների ներմուծումը՝ չստեղծելու համար լրացուցիչ խնդիրներ գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ։ Գագիկ Ասատրյան

See more