Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2017-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման հավելվածի 8-րդ և 9-րդ կետերի դրույթներին համապատասխան՝ թույլատվական փաստաթղթերի տրամադրման և դրանց ստացման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետների փոփոխման անհրաժեշտությունից ելնելով՝ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել շրջակա միջավայրի նախարարության կողմից, իր իրավասության շրջանակներում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի տրամադրման կարգերում՝ սահմանելով թույլատվական փաստաթղթերի տրամադրման կամ մերժման համար՝ մեկօրյա ժամկետ։

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն, 2021 թվականի ապրիլի 8-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագիր) տրամադրման կարգը հաստատելու մասին» N 489-Ն որոշման,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի եվ հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1304-Ն որոշման մեջ կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու մասին»  N1173-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու մասին»  N1174-Ն որոշման մեջ  իրականացնել սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4 Ակնկալվող արդյունքը

Նախագծով կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2017-Ն որոշման 3-րդ կետով սահմանված պահանջը։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

 

  • Discussed

    07.02.2024 - 22.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1261

Print