Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

     ՈՐՈՇՈՒՄ

 

______  2024 թվականի  N ___ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
  • 2-րդ կետի 3-րդ ենթակետում «փաստաթղթերը ներկայացնելու օրվանից մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
  • 2-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3.1-ին ենթակետով՝

«3.1) ապրանքատեսակների ներմուծման և արտահանման լիցենզիաները տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում ապրանքատեսակների ներմուծման և արտահանման լիցենզիաները լիազոր մարմնի կողմից տրամադրվում է կամ դրանց տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում»։

  1. 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացության (թույլատրագիր) տրամադրման կարգը հաստատելու մասին» N 489-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները `
  • 5-րդ կետում «փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
  • 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

  «6. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում թույլատվական փաստաթուղթը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի եվ հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1304-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

           1)  5-րդ կետում  «հայտն ստանալու օրվան հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով։

           2) լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝

 «5.1 առաքման թույլտվության տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում առաքման թույլտվությունը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է փորձաքննության արդյունքների կամ համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու մասին» N1173-Ն որոշման N1 hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
  • 5-րդ կետում «Հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
  • 7-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«Թույլատվության տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում թույլատվությունը տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու մասին» N1174-Ն որոշման N1 hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
  • 5-րդ կետում «Հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «Հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
  • 7-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«Թույլատվության տրամադրումը փորձաքննության արդյունքների և (կամ) լրացուցիչ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջի հետ կապված լինելու դեպքում թույլատվությունը տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է համապատասխան փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստացման պահից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    07.02.2024 - 22.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1267

Print