Add to favourites

Located in RA Government

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N - Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման մեջ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆեր կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ     է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածը 3-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել նոր 7-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«7) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում  (դասակարգչի կոդ G բաժնից՝ ենթախումբ 45.2)»։

  1. Որոշման հավելվածի 12-րդ կետի «Սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը, իսկ ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հաջորդ օրը։ Հայտը չբավարարելու դեպքում անձը վճարում է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքի համար մաքսատուրքը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։» բառերը փոխարինել «Սույն կարգի իմաստով ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը, իսկ հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատվածը չի կարող գերազանցել ծրագրի իրականացման վերջնաժամկետը և լինել ավելի քան երեք տարի, ինչպես նաև ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու հաջորդ օրը։ Հայտը չբավարարելու դեպքում անձը վճարում է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքի համար մաքսատուրքը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։» բառերով։
  2. Որոշման հավելվածի Ձև N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Discussed

    31.01.2024 - 15.02.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1079

Print

Suggestions

Karlen Kocharyan

15.02.2024

Առաջարկում եմ դիտարկել տնտեսության համար հեռանկարային այլ ոլորտներ ևս ներառելու հնարավորությունը: Ծրագրի դրական ազդեցությունը գործարար միջավայրի վրա ակնհայտ է: Ստեղծված իրավիճակում պետության համար միանշանակ առավելի շահեկան է խթանելի տեղական բիզնեսը, քան ԵԱՏՄ մաքսատուրքեր վճարել՝ կոպեկներ հետ ստանալու ակնկալիքով.:

Alex Petrosyan

15.02.2024

Արտադրությունից բացի պետք է հնարավորություն տալ նաև սպասարկման ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին ևս օգտվել ծրագրի օժանդակությունից՝ սպասարկման ոլորտներում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներ ձեռքբերելու համար:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

31.01.2024

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Խիստ անհրաժեշտ է այդ արտոնությունների տրամադրման պրակտիկան իսպառ վերացնել և ներդրումների խթանման նպատակով կիրառել միջազգային պրակտիկայում ընդունված ավելի մրցակցային և շուկայական գործիքներ:

See more