Add to favourites

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

««ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ

  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

   ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս  Հայաստանի Հանրապետության տարածքում ձմերուկի և սեխի հասունությունը ցուցադրելու նպատակով լայն տարածում է գտել վերջինիս մասերով կամ կտրված վաճառքը, ինչի արդյունքնում կտրված մասում միջուկի հաստության մեջ  կարող  է ներթափանցել միկրոօրգանիզմներ՝ այդ թվում պայմանական ախտածիններ և ախտածիններ, որոնք ընդունակ են առաջացնել տարբեր վարակիչ հիվանդություններ և պատճառ հանդիսանալ սննդային թունավորումների: Կտրված ձմերուկը և սեխը համարվում են արագ փչացող ապրանք և պետք է պահպանվեն սառնարանում, մինչդեռ դրանք վաճառվում են ոչ սառնարանային պայմաններում։ Միաժամանակ բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ ստացիոնար վայրերում (տոնավաճառներում, տաղավարներում) վաճառվում է գետնի վրա դրված, առանց ծածկի կամ հովանոցի՝ ուղիղ արևի ճառագայթների տակ, ինչը նույնպես վտանգ է հանդիսանում մարդու կյանքի և առողջության համար։Վերոգրյալի համատեքստում նույն խնդիրը առնչվում է նաև դդումի և մրգերի կտրած կամ մասերի բաժանած վաճառքին։ Հարկ է նշել, որ առավել ևս բաց տարածքներում, ճանապարհների երկայնքով՝ մայթերին, անհնար է լվանալ կտրած ձմերուկը կամ սեխը, ինչպես նաև դանակը, որով կտրվել է։ Նախագծում կատարվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է ճաշացուցակին ներկայացվող պահանջներին, օրինակ կաթնամթերքի վաճառքը հանրային սննդի օբյեկտներում, մասնավորապես պանրի վաճառքի դեպքում ճաշացուցակում տարանջատված և նշված չեն կաթնամթերքը պատրաստված է բնական հումքով, թե կաթնային յուղի փոխարինիչով։ Բոլորին հայտնի է, որ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքը ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը։ Հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ գցող գործողություն է և քանի որ ճաշացուցակում չկա հստակ տարանջատում, տվյալ դեպքում սպառողը  ավելի թանկ վճարելով գնում է ավելի էժան արտադրանք, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերանայել ճաշացուցակին ներկայացվող պահանջները և կատարել լրացում նշելով նաև սննդային արժեքը, էներգետիկ արժեքը՝ քանի որ վերջին ժամանակներում սպառողները մեծ ուշադրություն են դարձնում սննդամթերքի կալորիականությանը, ինչպես նաև սահմանվել են վերջինիս ձևին և լեզվին  ներկայացվող պահանջները։ Նախագծով  նախատեսվում է կանոնակարգել նաև առևտրի օբյեկտներում և առևտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները։

Միաժամանակ  Նախագծին զուգահեռ անհրաժեշտ է լրացումներ  կատարել նաև նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում՝ մասնավորապես 158-րդ հոդվածում կատարել լրացումներ այն է՝   ձմերուկի և սեխի վաճառքը՝ առանց տակդիրների կամ դարակաշարերի, ծածկերի կամ հովանոցների և կտրած կամ մասերի բաժանված վաճառքի, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում ճաշացուցակին ներկայացվող պահանջները խախտելու դեպքերում իրավախախտում  կատարած անձանց նկատմամբ նշանակել վարչական պատասխանատվություն՝ սահմանելով արարքին համարժեք վարչական տույժեր:

 

 

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

     Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, կանոնակարգել ձմերուկի, սեխի, դդումի և մրգերի վաճառքի պայմանները և սահմանել դրույթ՝ արգելելով վերջինիս վաճառքը կտրված  կամ մասերով, քանի որ վաճառողները շատ դեպքերում կտրված կամ մասերով վաճառքի դեպքում չեն պահպանում հիգիենիկ կանոնները։ Չկա երաշխիք, որ կտրելուց առաջ ձմերուկը, սեխը , դդումը և մրգերը լվացվել է կամ ի՞նչ դանակով, որ կտրել են լվացել են, թե ոչ և արդյո՞ք դրանից առաջ ուրիշ ապրանք չի կտրվել։ Այս համատեքստում, չպահպանելով հիգիենիկ նորմերը, հատկապես շոգ եղանակին նպաստավոր պայմաններ է ստեղծվում  միկրոօրգանիզմների բազմացմանը՝ առաջացնելով աղիքային տարբեր խանգարումներ և հիվանդություններ։ Միաժամանակ  նախագծով  առաջարկվում է կանոնակարգել նաև առևտրի օբեկտներում և առևտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները այն է՝ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի N 5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը փակցվում է սպառողներին տեսանելի տեղում, որը հնարավորություն է ընձեռնում սպառողին նույնականացնել  մթերքի կամ հումքի ծագումը։ Հաջորդ փոփոխությամբ կփոփոխվի ճաշացուցակին ներկայացվող պահանջները՝ ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորություն գցող գործողությունները։  

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

 

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծերի ընդունումը  բխում  Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Գյուղատնտեսություն» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ  և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի ձմերուկի, սեխի, դդումի և մրգերի վաճառքին, առևտրի օբեկտներում և առևտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ճաշացուցակին ներկայացվող պահանջները։ Այս հատատեքստում բոլոր կարգավորումները միտված է կանխելու մարդու կյանքին և առողջությանը վնաս հասցնելը և սպառողներին մոլորության մեջ գցելը, քանի որ ազգաբնակչության շահը առավել գերակշռող է, քան մասնավոր շահը։

 

  • Discussed

    17.01.2024 - 06.02.2024

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1691

Print

Suggestions

Սամվել Դիլանչյան

25.01.2024

5_րդ ձևի բացակայության համար տնտեսվարողը տուգանվում է, իսկ որ սպանդանոցները արդեն 6 ամիս է տարածված համաճարակի պատճառով մասսայական կոտորված խոզի միսը էժան գուղացուց ձետք են բերում և 5_րդ ձևը խփում և առաքում են խանութներ դրա համար ոչ մեկին ոչ մի բան չի հասնում։

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

17.01.2024

Նաև անհրաժեշտ է կատարել լրացումներ ՞Սպառողների անկյուն՞ կամ ՞Տեղեկատվություն սպառողներին՞ ստենդերի պարտադիր տեղադրման վերաբերյալ, որոնք ի սպառ բացակայում են Հայաստանի գրեթե բոլոր առևտուր իրականացնող ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում: Պատկան մարմիններին պատրաստ ենք ներկայացնել մեր փաստերն ու հիմնավորումները ՞Սպառողի անկյուն՞-րի պարտադիր տեղադրման օգութների և անհրաժեշտության վերաբերյալ:

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

17.01.2024

Հստակեցնել ու շարադրել հետևյալ ձևով ՝«47․ Սառնարանային պահպանման անհրաժեշտություն չպահանջող բոլոր այլ մրգերի ու բանջարեղենի վաճառքը՝ առանց տակդիրների կամ դարակաշարերի, կամ եթե դրանց բարձրությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափին, կամ տոնավաճառներում կամ տաղավարներում իրականացվում է առանց ծածկերի կամ հովանոցների, ինչպես նաև կտրած կամ մասերի բաժանված՝...

See more