Add to favourites

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը քսաներեքերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«տաղավար՝ առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված բացօթյա թեթև շինություն․»:

Հոդված 2 Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը «տոնավաճառները (վերնիսաժները)» բառերից հետո լրացնել «,տաղավարները» բառերով:

     Հոդված 3Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15․2-րդ մասերով.

  «15.1. Ձմերուկի, սեխի, դդումի և մրգերի վաճառքը իրականացվում է  խանութներում, կրպակներում, շուկաներում, տոնավաճառներում, տաղավարներում՝ տակդիրների կամ դարակաշարերի վրա, որոնց նվազագույն բարձրությունը պետք է լինի առնվազն 15-20 սմ։ Տոնավաճառներում, տաղավարներում  ձմերուկի, սեխի, դդումի և մրգերի վաճառքի կետերը պետք է ունենան ծածկեր կամ հովանոցներ։ Արգելվում է ձմերուկը, սեխը, դդումը և մրգերը վաճառել կտրած կամ մասերի բաժանված։

  15․2․ Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական    ծագման մթերքի և հումքի նույնականացումը ապահովելու նպատակով N 5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը կամ պիտակի պիտակը փակցվում է սպառողներին տեսանելի տեղում։»:

      Հոդված 4 Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ճաշացուցակ`  կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի, հացաբուլկեղենի և (կամ) գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողն առաջարկում է սպառողին` խոհարարական արտադրանքի անվանման (փոխարինիչների օգտագործման դեպքում պարտադիր նշումով), հիմնական բաղադրիչների, պատրաստման եղանակի, սննդային արժեքի (ներառյալ էներգետիկ արժեքը՝ արտահայտված կիլոկալորիաներով), զանգվածի և գնի նշումով.

     Հոդված 5․   Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ

  «3. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին): Ճաշացուցակը կարող է լինել թղթային կամ էլեկտրոնային ցուցատախտակի վրա՝ պարտադիր հայերեն լեզվով (անհրաժեշտության դեպքում նաև օտար լեզվով)։ Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի անվանումը (փոխարինիչների օգտագործման դեպքում պարտադիր նշումով), հիմնական բաղադրիչները, պատրաստման եղանակը, սննդային արժեքը (ներառյալ էներգետիկ արժեքը՝ արտահայտված կիլոկալորիաներով), զանգվածը և վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման։»։

   Հոդված 6Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «9-րդ հոդվածի 3-րդ մասի և 15-րդ մասի «գ» կետի» բառերից հետո լրացնել «15․2,» բառերը:»:

     Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1.  1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․1-ին և 7․2-րդ, 47-րդ, 48-րդ, 49-րդ և 50-րդ մասերով.

«71 Հանրային սննդի օբյեկտներում ճաշացուցակին ներկայացվող պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 

 7․2․  Սույն հոդվածի 6․1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից  մեկ տարվա ընթացքում կրկին  կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։»։

«47Ձմերուկի, սեխի, դդումի և մրգերի վաճառքը՝ առանց տակդիրների կամ դարակաշարերի, կամ եթե դրանց բարձրությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափին, կամ տոնավաճառներում կամ տաղավարներում իրականացվում է առանց ծածկերի կամ հովանոցների, ինչպես նաև կտրած կամ մասերի բաժանված՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝  սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

48․   Սույն հոդվածի 47-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին  կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձի նկատմամբ՝  սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»։

49 Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական    ծագման մթերքի և հումքի նույնականացումը ապահովելու նպատակով N 5 ձևի անասնաբուժական վկայականը կամ պիտակը կամ պիտակի պիտակը  սպառողներին տեսանելի տեղում չփակցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։»։

50․ Սույն հոդվածի 49-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից  մեկ տարվա ընթացքում կրկին  կատարելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։»։

Հոդված  2. Օրենսգրքի 238 -րդ հոդվածի 1-ին մասի «46-րդ» բառերը փոխարինել «46-րդ, 47-րդ» բառերով:

 

     Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

 

  • Discussed

    17.01.2024 - 06.02.2024

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1692

Print

Suggestions

Սամվել Դիլանչյան

25.01.2024

5_րդ ձևի բացակայության համար տնտեսվարողը տուգանվում է, իսկ որ սպանդանոցները արդեն 6 ամիս է տարածված համաճարակի պատճառով մասսայական կոտորված խոզի միսը էժան գուղացուց ձետք են բերում և 5_րդ ձևը խփում և առաքում են խանութներ դրա համար ոչ մեկին ոչ մի բան չի հասնում։

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

17.01.2024

Նաև անհրաժեշտ է կատարել լրացումներ ՞Սպառողների անկյուն՞ կամ ՞Տեղեկատվություն սպառողներին՞ ստենդերի պարտադիր տեղադրման վերաբերյալ, որոնք ի սպառ բացակայում են Հայաստանի գրեթե բոլոր առևտուր իրականացնող ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում: Պատկան մարմիններին պատրաստ ենք ներկայացնել մեր փաստերն ու հիմնավորումները ՞Սպառողի անկյուն՞-րի պարտադիր տեղադրման օգութների և անհրաժեշտության վերաբերյալ:

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

17.01.2024

Հստակեցնել ու շարադրել հետևյալ ձևով ՝«47․ Սառնարանային պահպանման անհրաժեշտություն չպահանջող բոլոր այլ մրգերի ու բանջարեղենի վաճառքը՝ առանց տակդիրների կամ դարակաշարերի, կամ եթե դրանց բարձրությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափին, կամ տոնավաճառներում կամ տաղավարներում իրականացվում է առանց ծածկերի կամ հովանոցների, ինչպես նաև կտրած կամ մասերի բաժանված՝...

See more