Add to favourites

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1707-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 1707.

Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների և (կամ) հսկիչ (նույնականացման) նշանների օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով և (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքներ դրոշմավորելը

 

Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները և (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններն օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`

առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր  դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի և (կամ) հսկիչ (նույնականացման) նշանի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները և (կամ) հսկիչ (նույնականացման) նշանները օտարելը, եթե դրանց քանակը գերազանցում է հիսուն հատը`

առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված յուրաքանչյուր  դրոշմանիշի և (կամ) դրոշմապիտակի և (կամ) հսկիչ (նույնականացման) նշանի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ)  դրոշմապիտակներով և (կամ) հսկիչ (նույնականացման) նշանների ապրանքներ դրոշմավորելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:

Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ)  դրոշմապիտակներով և (կամ) հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքներ դրոշմավորելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով գերազանցում է հիսուն հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկի չափով:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 170.8-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «1708,» թիվը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

  • Discussed

    15.01.2024 - 30.01.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1256

Print