Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ԵՆԹԱԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԱՐՄ ԿԱՄ ՊԱՂԵՑՎԱԾ ՉՄԱՍՆԱՏՎԱԾ ՀԱՎԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ԵՆԹԱԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԱՐՄ ԿԱՄ ՊԱՂԵՑՎԱԾ ՉՄԱՍՆԱՏՎԱԾ ՀԱՎԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից  Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող թարմ կամ պաղեցված չմասնատված հավի մսի ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է թարմ – պաղեցված թռչնամսի ներմուծման և շրջանառության վերահսկողության ուժեղացման, ինչպես նաև տվյալ ոլորտում անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ժամանակավոր /6 ամիս ժամկետով/ արգելել Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող թարմ կամ պաղեցված չմասնատված հավի մսի ներմուծումը։

Հարկ է նշել, որ  վերջին շրջանում նկատվում է թարմ – պաղեցված հավի մսի շուկայում դժվար վերահսկելի իրավիճակ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ներմուծված սառեցված թռչնամիսը հաճախ վաճառվում է սպառման ցանցերին՝ որպես թարմ – պաղեցված, հատով, չփաթեթավորված և չմակնշված թռչնամիս։

Բացի դրանից, սահմանային վերահսկողության արդյունքում պարբերաբար արձանագրվում են ներկրվող թռչնամսի մասով տեխնիկական կանոնակարգերի և տվյալ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի պարտադիր պահանջների խախտումներ, լաբորատոր փորձաքննության անհամապատասխանություններ, հիմնականում՝ Salmonella, Լisteria ախտորոշումներով, որի արդյունքում ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև անվտանգության առումով։ Ներկրումների գերակշիռ մեծամասնությունն իրականացվում է Վրաստանից, որոշակի քանակությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից։

Հայաստանի Հանրապետությունում օրվա կտրվածքով շուկայական պահանջարկը կազմում է միջինում 140 տոննա /թռչնամիս և ենթամթերք/, որից 42-45 տոննա թարմ – պաղեցված թռչնամիսն ամբողջությամբ ապահովվում է տեղական արտադրության հաշվին։ Հայաստանի Հանրապետությունում թռչնամսի արտադրությամբ զբաղվում են թվով 13 մասնագիտացված տնտեսվարող սուբյեկտներ և 17 ֆերմերային տնտեսություններ, որոնցում առկա է 1600 աշխատատեղ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախորդ 10 տարիների ընթացքում տեղական թռչնամսի արտադրության ծավալները գրեթե կրկնապատկվել են, իսկ արտադրանքի տարեկան աճը միջինում կազմում է մոտ 8%, ինչը փաստում է, որ վերոնշյալ արգելքի կիրառման արդյունքում թռչնամսի շուկայում չմասնատված հավի մսի մասով պակասուրդ չի առաջանա։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել թարմ – պաղեցված թռչնամսի ներմուծման և շրջանառության վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև տվյալ ոլորտում անվտանգությունը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է  ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2․4․ կետի դրույթներից և ուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության օրենսդրության կատարելագործմանը։

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող թարմ կամ պաղեցված չմասնատված հավի մսի ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N1959-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N1959-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող թարմ կամ պաղեցված չմասնատված հավի մսի ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությամբ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N1959 – Ն որոշման 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը սահմանող N1 հավելվածով սահմանված քվոտայի ցանկից հանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 100 1, 0207 11 300 1, 0207 11 900 1 ծածկագրերին դասվող թարմ – պաղեցված հավի միսը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախատեսվում է ժամանակավոր /6 ամիս ժամկետով/ արգելել Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող հավի մսի ներկրումը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել թարմ – պաղեցված թռչնամսի ներմուծման և շրջանառության վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև տվյալ ոլորտում անվտանգությունը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է  ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2․4․ կետի դրույթներից և ուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության օրենսդրության կատարելագործմանը։

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    11.01.2024 - 26.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1962

Print

Suggestions

Թռչնաբույծների ասոցիացիա

22.01.2024

Նախագծին կողմ եմ։ Այն ավելի վաղ էր պետք, շուկայում տեղական և ներկրվող անհավասար մրցակցությունը վերացնելու համար։ Ներկրվող անվտանգության առումով խիստ խնդրահարույց է և չի ապահովում ԵԱՏՄ իրավական ակտերի և գործող ԳՈՍՏ֊ի պահանջները։ Թռչնաբույծների ասոցիացիա

"Ֆրոզեն Միթ" ՍՊԸ

19.01.2024

Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ նշել, որ նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում պատշաճ կերպով գրանցված և գործող ընկերությունները, ոորոնք պատշաճ կերպով գործունեություն են իրականացնում թարմ-պաղեցված հավի ներմուծման ոլորտում, կրելու են ահռելի վնասներ՝ չկարողանալով զբաղվել իրենց կողմից իրականացվող բնականոն ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչի արդյունքում գրեթե անհնարին է դառնալու վերջիններիս կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձի պատշաճ վճարումը, հարկային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ իրենց վարկային պարտավորությունների պատշաճ կատարումը։ Բացի այդ, վերոոնշյալ ընկերությունները ունեն հաստատված գործարար հարաբերություններ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք խոշոր և փոքր առևտրային ցանցերի և սննդի կետերի հետ, որպիսիք նույնպես կարող են տուժել նախագծի ընդունման արդյունքում։ Այսպիսով, նախագծի ընդունման հետևանքով ընկերությունները կրելու են ինչպես նյութական վնասներ, այնպես էլ վտանգվելու են վերջիններիս գործարար համբավը և հեղինակությունը։ Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ սույնով խնդրում եմ վերանայել նախագծի ընդունումը։ Հարգանքով` "Ֆրոզեն Միթ" ՍՊԸ

Գոհարիկ Խաչատրյան

17.01.2024

Հարգելի նախագծի հեղինակ՝ Առաջարկում եմ ստորվ նշված դրույթներում կատարել լրացումներ՝ 1. Հիմնավորում 1 փաստաթղթի, (առաջարկվող կարգավորման բնույթը) հատվածում գրված է, որ լաբորոտոր փոձաքննության արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ, հիմնականում՝ Salmonella, Listeria ախտորոշումներով։ Առաջարկում եմ հիմնավորման մեջ ներկայացնել լաբորատոր փորձաքննությունների վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա, որտեղ հստակ կարտացոլվի սառեցված, թե թարմ - պաղեցված թռչնամսի փորձաքննության արդյունքներն են անբավարար։ 2. Հիմնավորում 1 փաստաթղթի, (առաջարկվող կարգավորման բնույթը) հատվածում նշված են ցուցանիշներ շուկայի շրջանառույան վերաբերյալ, մասնավորապես՝ օրվա կտրվածքով շուկայական պահանջարկը կազմում է միջինում 140 տոննա /թռչնամիս և ենթամթերք/, առաջարկում եմ նշված ինֆորմացիայի կողքին ավելացնել հետևյալը՝ ինչքան է կազմում թարմ - պաղեցված ամբողջական հավի ներմուծուման քանակը և շուկայի ընդհանուր շրջանառության քանի տոկոսն է դա։ Անհրաժեշտ է հստակ հականալ ինչ ծավալի ներմուծում է արգելվելու այս նախագծով, դա շուկայի քանի տոկոսն է և ինչքանով է դա լուծելու ոլորտում առկա խնդիրները։

See more