Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 11.01.2024 - 26.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ԵՆԹԱԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԱՐՄ ԿԱՄ ՊԱՂԵՑՎԱԾ ՉՄԱՍՆԱՏՎԱԾ ՀԱՎԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ժամանակավոր /6 ամիս ժամկետով/ արգելել Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող թարմ կամ պաղեցված չմասնատված հավի մսի ներմուծումը։ Վերջին շրջանում նկատվում է թարմ – պաղեցված հավի մսի շուկայում դժվար վերահսկելի իրավիճակ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ներմուծված սառեցված թռչնամիսը հաճախ վաճառվում է սպառման ցանցերին՝ որպես թարմ – պաղեցված, հատով, չփաթեթավորված և չմակնշված թռչնամիս։ Միաժամանակ առաջարկվում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N1959 – Ն որոշման 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը սահմանող N1 հավելվածով սահմանված քվոտայի ցանկից հանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 100 1, 0207 11 300 1, 0207 11 900 1 ծածկագրերին դասվող թարմ – պաղեցված հավի միսը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախատեսվում է ժամանակավոր /6 ամիս ժամկետով/ արգելել Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող հավի մսի ներկրումը։
5 1960