ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-477-Ն օրենքը (ուժի մեջ է մտել 2023թ. նոյեմբերի 15-ին)։
Մինչ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-477-Ն օրենքի ընդունումը գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու լիազորությունը վերապահված է եղել ՀՀ կառավարությանը, որի հիմքով ՀՀ կառավարությունը 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 2013թ․ հունվարի 26-ին) սահմանել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը։
Նախագծի նախապատրաստումը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-477-Ն օրենքի ընդունմամբ, որի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի 43․1-ին հոդվածի 8-րդ մասով ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին է վերապահավել կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու լիազորություն։
Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսվում ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 1672-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու օրը։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը․
2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով է նախատեսվում սահմանել ՀՀ ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն:
6. Ակնկալվող արդյունքը.
ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կսահմանվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն։
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ