Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Մկրտիչ Ավետիսյան 09.01.2024 13:01:39 Հավելված 1-ում, և Հավելված 2-ում առկա է հակասություն։ Համաձայն Հավելված 1-ի, որով նախատեսվում է Հանձնաժողովի կազմը, նախատեսվում է, որ Հանձնաժողովը բաղկացած է 13 (տասներեք) անդամից, մինչդեռ նույն նախագծի Հավելված 2-ի 4-րդ կետով սահմանվում է, որ Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից և տասն անդամից, ինչի գումարային արժեքը կազմում է 11(տասնմեկ), ուստի առաջարկում եմ, Հավելված 1-ից , որտեղ սահամանվում է Հանձնաժողովի կազմը, հեռացնել հետևյալ տողը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ , և հետևյալ տողը՝ Հասարակական միավորումների 6 ներկայացուցիչներ, խմբագրել հետևյալ տեքստով՝ Հասարակական միավորումների 5 ներկայացուցիչներ, քանի որ նույն Նախագծի Հավելված 2-ի 5-րդ կետի առաջին նախադասությամբ սահմանվում է, որ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև 5 հասարակական միավորումների ներկայացուցիչներ:
2 Մկրտիչ Ավետիսյան 09.01.2024 13:01:39 Առաջարկում եմ նախագծում Հասարակական միավորումներ բառակապակցությունները փոխել Հասարակական միավարումներ և Հիմնադրամներ բառակապակցությամբ։